Սաամյան լեզուներ
Սաամյան լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | ֆիննո-սաամական լեզուներ և Ուգրո-ֆիննական լեզվաընտանիք[1] |
Երկրներ | Ֆինլանդիա Նորվեգիա Ռուսաստան Շվեդիա |
Պաշտոնական կարգավիճակ | Նորվեգիա[2][3] — Շվեդիայի և Ֆինլանդիայի մի շարք համայնքներում ճանաչված է որպես փոքրամասնությունների լեզու։ |
Խոսողների քանակ | մոտ 25 000 մարդ |
Դասակարգում | Ուրալյան լեզուներ
|
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | smi |
ԳՕՍՏ 7.75–97 | саа 575 |
ISO 639-2 | smi |
ISO 639-5 | smi |
Սաամյան լեզուների տարածվածությունը․1․ Հարավային Սաամ, 2. Ումե Սաամե, 3. Պիտե Սաամի, 4. Լուլե Սաամի, 5. Հյուսիսային Սաամի, 6. Շոլտ Սաամի, 7. Ինարի Սաամի, 8. Կիլդին Սաամի, 9. Տեր Սաամի։ | |
Sami languages Վիքիպահեստում |
Սաամյան լեզուներ, ազգակից լեզուների խումբ, որով խոսում են սաամները (հինավուրց անվանումը` լոպարներ) Սկանդինավյան թերակղզու հյուսիսում, Ֆինլանդիայում և Ռուսաստանում, Կոլայի թերակղզում։
Մտնում է ֆիննո-վոլգյան խմբի, ուգրո-ֆիննական ճյուղի ուրալյան լեզվաընտանիքի մեջ[4]։ Որպես ֆիննո-վոլգյան խմբի մաս` սաամյան լեզուները կազմում են առանձին ենթախումբ, որն առավելապես ազգակից է մերձբալթյան-ֆիննական ենթախմբին (որում ներառված են նաև ֆիններեն, կարելերեն և էստոներեն լեզուները) և, ավելի փոքր չափով, մարիական և մորդովական ենթախմբերին։
Լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 25 հազար մարդ, սաամական բնակչության գնահատման սահմաններում՝ 80 հազար։
Ընդհանուր տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաամյան լեզուները տարածված են Նորվեգիայի հյուսիսային մասերում, Շվեդիայի հյուսիսում և Ֆինլանդիայում, ինչպես նաև Ռուսաստանում, Կոլայի թերակղզում։ Սաամյան լեզուներով խոսողներ կան Ուկրաինայում (որոնց ընդհանուր թիվը կազմում է 136 մարդ 2001 թվականի տվյալներով[5]) և այլ երկրներում։
Ներքին դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաամյան լեզուները կազմավորում են բարբառային հաջորդականություն։ Ռուսական ավանդույթով սովորաբար խոսում են միասնական սաամյան լեզվով (լոպարերեն) և նրա բազմաթիվ բարբառներով[4], սակայն այս հարցը մինչ օրս շարունակում է մնալ վիճելի։ Սաամյան լեզուների նկատմամբ կան տարբեր մոտեցումներ՝ որպես մեկ հիմնական լեզու չորս հիմնական բարբառներով կամ որպես չորս տարբեր Սաամյան լեզուներ[6]։ Որպես այս խնդրի հետևանք դիտարկվում է նաև Սաամի մշակույթին մոտենալու խնդիրը` որպես տարածաշրջանային բնութագրերով միասնական մշակույթ կամ չորս տարբեր մշակույթների։ Սաամական լեզուները (բարբառները), չնայած նրանց միջև քերականական և բառագիտական նմանություններին, միմյանցից բավականին տարբեր են, այդ իսկ պատճառով տարբեր Սաամյան լեզուների (բարբառների) ներկայացուցիչները հաճախ չեն հասկանում միմյանց[7]։
Սաամյան լեզուները բաժանված են երկու հիմնական խմբերի՝ արևմտյան (լեզուներ Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայի որոշ մասերում) և արևելյան (որոշ լեզուներ Ֆինլանդիայում և լեզուներ Ռուսաստանում)։
- Արևմտասաամական խումբ
- Հարավսաամերեն - Նորվեգիա և Շվեդիա։ Շուրջ 600 կրողներ[8]
- Ումե-սաամերեն (ուումե) - Շվեդիա։ 10[9]–ից մինչև 20[10] կրողներ
- Լուլե-սաամերեն (լուուլե) - Նորվեգիա և Շվեդիա։ Շուրջ 2000 կրողներ[11]
- Պիտե-սաամերեն (պիտե) - Շվեդիա Շուրջ 20 կրողներ[12]
- Հյուսիսսաամերեն (հյուսիսսաամական, հյուսիսային սաամական) - Նորվեգիա, Շվեդիա և Ֆինլանդիա։ Շուրջ 20,7 հազար կրողներ[13] (Սաամյան լեզուների ամենամեծ թվով կրողներ)
- Արևելասաամական խումբ
- բաբինյան սաամերեն (ակկալա) † - Ռուսաստան։ Լեզվի վերջին կրողը, Մարիա Սերգինան, մահացել է 2003 թվականի դեկտեմբերին[14]
- կեմի-սաամերեն † - Սաամերեն լեզու, որը տարածված է Ֆինլանդիայի կենտրոնական Լապլանդիայում
- ինարի-սաամերեն - Ֆինլանդիա։ Շուրջ 300 կրողներ[15]
- յոկանգական –սաամական լեզու (տերսկո-սաամական) - Ռուսաստան։ 2-ից[9] մինչև 10[16] կրողներ
- կիլդինյան սաամերեն - Ռուսաստան։ Կրողների թիվը, ըստ 2010 թվականի Համառուսական բնակչության մարդահամարի, կազմում է 353 (ընդհանուր բոլոր սաամերեն լեզուների համար)[17]։ Այլ աղբյուրների համաձայն, կրողների թիվը կազմում է մոտ 500 մարդ[18]։ Ակտիվ բնիկ կրողներ (այսինքն ՝ նրանք, ովքեր առօրյա կյանքում պարբերաբար օգտագործում են լեզուն) - նույնիսկ ավելի քիչ, մոտ հարյուր մարդ։
- կոլտա-սաամերեն (սկոլտ) - շուրջ 420 կրողներ[19], այդ թվում շուրջ 400` Ֆինլանդիայում, շուրջ 20` Ռուսաստանում (նոտոզերյան բարբառ)։
Սաամների և նրանց լեզուների ծագումը մեծ հակասությունների տեղիք է տալիս, ենթադրվում է, որ հին Սաամների նախնիները վաղ ժամանակներից անցնում էին անհայտ գենետիկ ծագման մի լեզվից (թողնելով Սաամերեն լեզուներով ոչ-ուրալյան ծագման «Մինչսաամական ենթաշերտը» դեպի բալթյան-ֆիններեն, մերձակա մի լեզու, և այնուհետև նրանց վրա ուժեղ ազդեցություն են ունեցել հարևան լեզուները՝ ինչպես ֆիննո-ուգորականը, այնպես էլ ուրիշներ[20]։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաամերեն լեզուն (Սաամյան լեզուներից մեկը կամ մի քանիսը) պաշտոնական լեզու է Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշ վարչական տարածքներում և համայնքներում։ Ըստ Ֆինլանդիայի Սահմանադրության 17 §-ի՝ այս երկրի Սաամական բնակչությունն իրավունք ունի պահպանել և զարգացնել իրենց լեզուն և մշակույթը։ Սահմանադրության նույն կետում ամրագրված է սաամների լեզուն կառավարման մարմիններում օգտագործելու իրավունքը։ Ֆինլանդիայի հյուսիսային մասում կա հատուկ տարածքային կազմավորում ՝ Ֆինլանդիայի սաամական շրջանը, որի տարածքում սաամները, ըստ Ֆինլանդիայի Սահմանադրության 121 §, ունեն մշակութային և լեզվական ինքնավարություն[21]։
Սաամյան լեզուների պահպանման խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամների բնակության բոլոր չորս երկրներում կառավարական մարմինները իրենց անհանգստությունն են հայտնում սաամական լեզուների պահպանման վերաբերյալ։ Սաամյան լեզուները ներկայումս այս կամ այն աստիճանով դասավանդվում են մանկապարտեզներում և դպրոցներում։ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում, Սաամերյան լեզուները դասավանդվում են որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Նախատեսվում էր, որ Ռուսաստանում առաջին նման բուհը կլինի Մուրմանսկի արկտիկական պետական համալսարանը, և 2012-2013 ուսումնական տարում սկսվեց Սաամերենի և Սաամական մշակույթի դասավանդումը «Լեզվաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում[22]։
Գիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օտարերկրյա Սաամների համար լատինական միսիոներական գիրը ստեղծվել է 17-րդ դարում Շվեդիայում` Ումա-Սաամների համար, որը հին շվեդա-սաամական գրական լեզուն էր։ 18-րդ դարի առաջին կեսին դրվեցին նորվեգական Սաամի մատենագրության հիմքերը, իսկ 19-րդ դարի սկզբին՝ ֆիննականինը։ 1978 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որը մշակեց միասնական ուղղագրություն հյուսիսային Սաամերեն լեզուների համար։ Լեզուների ուսուցումը իրականացվում է տարրական դպրոցներում։ Ռուսական կայսրությունում 1880-1890-ական թվականներին Կոլայի Սաամների համար լույս են տեսել գրքեր՝ կյուրեղագիր հիմունքներով։ 1933 թվականին լատինական այբուբենի հիման վրա ստեղծվել է նոր այբուբեն, որը մշակվել է 1926 թվականից ի վեր, Կոլայի Սաամների համար։ 1937 թվականին այն փոխարինվեց կիրիլականով, տպագրվեց նոր այբբենարան, Ալեքսանդրա Անտոնովայի այբբենարանում 1982 թվականին, հրատարակվել են նաև այլ մանկական գրքեր։ 1985 թվականին տպագրվել է Կիլդինյան սաամերեն լեզվով (բարբառով) ծավալուն Սաամերեն-ռուսերեն բառարան՝ Ռիմմա Կուրուչի խմբագրությամբ։
Լեզվաբանական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչյունաբանություն և հնչույթաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաամյան լեզուների հնչյունաբանությունն ու հնչույթաբանությունը շատ բարդ են, կան երկար և կարճ ձայնավորներ ու բաղաձայններ, երկձայն և եռաձայն զուգակցումներ, իսկ բաղաձայնների այլընտրանքային համակարգը (որում հնչյունների քանակի և որակի մի քանի փուլեր տարբերվում են) ձևաբանական դեր է խաղում, շեշտը ընկնում է առաջին վանկի վրա, երկրորդային` հետագա կենտ վանկերի վրա (բայց ոչ վերջին), հնչյունների օգտագործման հարցում բավականին շատ սահմանափակումներ կան։ Ի տարբերություն ֆիննո-ուգուրական լեզուների մեծամասնության, լեզվաբանությունն ավելի շատ համակցված է բարձր զարգացած բառափոփոխության հիմքերի հետ (կամ ներքին բառափոփոխություն), այսինքն՝ քերականական իմաստների արտահայտումը բառերի ձայնավորների և բաղաձայնների կանոնավոր փոփոխությունների միջոցով։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյական
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերականության առանձնահատկություններից է համարվում լեզուների մեծ մասում երկակի թվի առկայություն։ Սեռը բացակայում է։ Շարահյուսության մեջ, ի տարբերություն բալթյան-ֆիններեն լեզուների, այստեղ բացակայում է որոշիչ ածականի համաձայնեցումը գոյականի թվի և հոլովի հետ։ Սաամերեն լեզուներում սովորաբար լինում է 8 հոլով՝ ուղղական, սեռական, հայցական, արտահայտչական, տեղական, տրական-ուղղորդական, բացասական, միասնական։ Հոլովային նշանակություններն արտահայտվում են ոչ միայն հոլովներով, այլև հետադիրներով և նախդիրներով։ Բացի հիմնականից, կա անձնական-ստացական հոլովում։
Բայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայն ունի չորս ժամանակ և չորս եղանակ՝ դրական և բացասական խոնարումներով։ Ոչ անձնական բայական ձևերը ներկայացված են անորոշ դերբայով, ածական դերբայով, մակբայական և բայական գոյականներով։
Շարահյուսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարահյուսությանը բնորոշ է անորոշ կապը, որի դեպքում նախադասությունների միջև ժամանակավոր, պատճառական, պայմանական, հետևանքային և այլ կապերը, նախադասությունների միջև հարաբերությունն արտահայտվում է պարզ նախադասությունների հաջորդաբար թվարկմամբ։ Բառերի կարգը համեմատաբար ազատ է։ Որոշիչը նախորդում է որոշվող բառին, որը բնորոշ է համադրությանը (ուղղական հոլովով երկու գոյականների օգտագործումը համապատասխանում է որոշիչի կառուցվածքին)։
Բառապաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառապաշարի մեջ նշվում են բալթյան-ֆիններեն, ռուսերեն, սամոդիական և գերմանական լեզուներից փոխառությունները։ Սամական լեզուների բառապաշարի մի մասը այլ ֆիննո-ուգորական լեզուների հետ (մինչֆիննո-ուգորական սուբստրատ ) նմանություններ չունի։
Սամական լեզուների հայտնի կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարի Բոյնե - նորվեգացի սաամական երգչուհի, սաամերեն լեզվով երգերի հեղինակ։
- Ֆրեդ Բուլո - նորվեգացի քաղաքական գործիչ և երգիչ, Նորվեգիայի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2019»-ում, KeiiNO խմբի կազմում, Եվրատեսիլի պատմության մեջ սաամերեն լեզվով երգի առաջին կատարողը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուսերեն
- Керт Г. М. Саамский язык. - Л., 1971
- Антонова А.А., Афанасьева, Н.Е., Глухов Б.А., Куруч Р.Д., Мечкина Е.И., Яковлев Л.Д. Саамско-русский словарь: 8000 слов / Под редакцией Р. Д. Куруч. — М.: Русский язык, 1985. — 568 с. — 1720 экз.
- Хайду П. Уральские языки и народы. - М., 1985
- Хелимский Е. А. Саамский язык. // Красная книга языков народов России. Энциклопедический словарь-справочник. - М., 1994
- Языки и культура кольских саами / Глав. ред. И. Б. Циркунов // Наука и бизнес на Мурмане: журнал. - № 2 (69), 2010. - Мурманск: Мурманское областное книжное издательство.
- այլ լեզուներով
- Bergsiand K., Hasselbrink G., Sámien lukkeme-gärjá, Oslo, 1957
- Itkonen T. I., Koltanja kuolanlapin sanakirja. Wörterbuch des Kolta- und Kolalappischen, Helsinki, 1958.
- Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Онлайн-версия(անգլ.)
- Nielsen K., Læerebok i Lappisk, Bd 1-3, Oslo, 1926-1929
- Nielsen K., Nesheim A., Lappisk ordbok, Bd 1-5, Oslo, 1932-1962
- Svonni M. Sámi languages in the Nordic countries and Russia. I: Multilingual Europe: Facts and Policies. Mouton de Gruyter, 2008. - ISBN 978-3-11-020512-1. s. 233-249. Universitetet i Tromsø
- Wiklund K., Entwurf einer urlappischen Lautlehre, Helsinki, 1896
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ https://snl.no/språk_i_Norge
- ↑ kirkedepartementet, Kultur- og (2008 թ․ հունիսի 27). «St.meld. nr. 35 (2007-2008)». Regjeringa.no.
- ↑ 4,0 4,1 По данным Большой советской энциклопедии (см. раздел Ссылки).
- ↑ Всеукраїнський перепис населення 2001. Русская версия. Результаты. Национальность и родной язык(Ստուգված է 16 Հոկտեմբերի 2011)
- ↑ «Наука и бизнес на Мурмане». 2010. № 2.
- ↑ Саамы в Финляндии. — Кемиярви: А/О «Лапин Пайнотуоте» (Lapin Painotuote Oy). Публикация Саамского народного собрания, 1999.
- ↑ Saami, South // Lewis, 2009
- ↑ 9,0 9,1 Nilsen T. Sami languages disappears Արխիվացված 2010-02-24 Wayback Machine // BarentsObserver.com - 19 февраля 2010.(անգլ.)(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2011)
- ↑ Saami, Ume // Lewis, 2009
- ↑ Saami, Lule // Lewis, 2009
- ↑ Saami, Pite // Lewis, 2009
- ↑ Saami, North // Lewis, 2009
- ↑ Saami, Akkala // Lewis, 2009
- ↑ Saami, Inari // Lewis, 2009
- ↑ Saami, Ter // Lewis, 2009
- ↑ Население Российской Федерации по владению языками Արխիվացված 2021-10-06 Wayback Machine // Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года на сайте Федеральной службы государственной статистики.(Ստուգված է 19 Դեկտեմբերի 2011)
- ↑ Saami, Kildin // Lewis, 2009
- ↑ Saami, Skolt // Lewis, 2009
- ↑ Напольских В. В. К реконструкции лингвистической карты центра Европейской России в раннем железном веке Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
- ↑ Конституция Финляндии. № 731/1999, с поправками до № 802/2007 включительно Արխիվացված 2013-04-10 Wayback Machine: Неофициальный перевод // Сайт Министерства юстиции Финляндии
- ↑ Международная конференция Արխիվացված 2013-05-31 Wayback Machine // Сайт Мурманского государственного гуманитарного университета. - 19 октября 2011.(Ստուգված է 14 Նոյեմբերի 2011)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Саамский язык հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Леонтьева Т. П. Лингвистические исследования саамского языка в книжной коллекции МГОУНБ / Доклад на межрегиональной научно-практической и литературно-художественной конференции VIII Масловские чтения (Мурманск, 17 декабря 2009 г.) // Портал Финно-Угорские Библиотеки России.(Ստուգված է 23 փետրվարի 2012)
- Саамские шрифты, ссылки
- Репортаж мурманского телевидения о преподавании саамского языка в одной из мурманских школ (формат ASF, 4 мб)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաամյան լեզուներ» հոդվածին։ |
|