Սաադ ալ-Աբդալլահ ալ-Սալեմ ալ-Սաբահ
Սաադ ալ-Աբդալլահ ալ-Սալեմ ալ-Սաբահ արաբ․՝ سعد العبد الله السالم الصباح | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1930 |
Ծննդավայր | Էլ Քուվեյթ, Քուվեյթ |
Մահացել է | մայիսի 13, 2008[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Էլ Քուվեյթ, Քուվեյթ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Q12237255? |
Ծնողներ | հայր՝ Աբդալլահ III |
Զբաղեցրած պաշտոններ | emir of Kuwait?, Prime Minister of Kuwait? և Minister of Interior? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q12231241? |
![]() |
Սաադ ալ-Աբդալլահ ալ-Սալեմ ալ-Սաբահ կամ Սաադ I (արաբ․՝ سعد العبد الله السالم الصباح; մայիսի 13, 1930, Էլ Քուվեյթ, Քուվեյթ - մայիսի 13, 2008[1], Էլ Քուվեյթ, Քուվեյթ) Քուվեյթի 4-րդ էմիրն էր ալ-Սաբահ տոհմից, թագավորել է ինը օր (2006):
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Սաադ ալ-Աբդալլահը պատկանում էր ալ-Սաբահ ընտանիքի ալ-Սալեմի ճյուղին և էմիր Աբդալլահ ալ-Սալեմ ալ-Սաբահի ավագ որդին էր (որը ղեկավարել է Քուվեյթը 1950-1965 թվականներին): Ավարտել է տեղի ոստիկանական քոլեջը, 1951 թվականից Լոնդոնում սովորել է քրեական իրավունք և պրակտիկա ավարտել Սքոթլանդ Յարդում։
1955 թվականից Քուվեյթի ոստիկանության և անվտանգության տնօրինության փոխտնօրեն է։ Եղել է ոստիկանության և հասարակայնության հետ կապերի վարչության նախագահ (1961–1962), Ներքին գործերի նախարար (1962–1978), պաշտպանության նախարար (1964–1978), Քուվեյթի վարչապետ (1978-ի փետրվար–2003 թ. հուլիս), որից հետո այս պաշտոնը ստանձնել է Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը։ Շեյխ Սաադ ալ-Աբդալլահը կարճ ժամանակով ծառայել է որպես Քուվեյթի ռազմական նահանգապետ (1991-1992):
1978 թվականի հունվարի 31-ին ստացել է թագաժառանգի կոչում, իսկ փետրվարի 16-ից դարձել վարչապետ (մինչեւ 2003 թվականի հուլիսը)։
Պարսից ծոցի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Սաադը առաջատար դեր է խաղացել Քուվեյթի՝ Սադամ Հուսեյնի ռեժիմից ազատագրման գործում։ Նա մերժեց փոխզիջումը Իրաքի որևէ նախարարի և Պաղեստինի ազատության կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթի հետ: Նա հայտարարեց, որ ոչինչ չի քննարկի, քանի դեռ երկիրը չի ազատագրվել իրաքյան ռեժիմից։ Նա նաև մեծ դեր է խաղացել 1990 թվականի օգոստոսի 2-ին էմիր Ջաբերի՝ Սաուդյան Արաբիա արագ տեղափոխման գործում : Վտարանդիության ժամանակ շեյխ Սաադը հանդես եկավ իր հանրահայտ հրապարակային ելույթով՝ սխալմամբ Քուվեյթի համագործակից Ալլա Հուսեյն Ալիին անվանելով Ալադին: Սխալը նշվեց կատակներով, որոնք ստիպեցին քուվեյթյան թերթերից մեկին իր առաջին էջում տեղադրել հայտնի վերնագիրը. «Որտե՞ղ է Ալադինը»: (ակնարկելով՝ Քուվեյթի ազատագրման ժամանակ Ալլա Հուսեյն Ալիի հանկարծակի անհետացմանը):
Քուվեյթի էմիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին նրա մոտ տեղի է ունեցել հաստ աղիքի արյունահոսություն։ Այդ ժամանակից ի վեր նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցներում և գրեթե չի մասնակցել երկրի կառավարմանը և չի հայտնվել հանրության առաջ[2]։ Այնուամենայնիվ, 2005 թվականի նոյեմբերին ընդունված մի հայտարարությունը հերքեց այն ենթադրությունները, որ նա կհրաժարվի գահից՝ շարունակական առողջական խնդիրների պատճառով:
2006 թվականի հունվարի 15-ին Քուվեյթի էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը մահացավ կաթվածից։ Օրենքով Շեյխ Սաադը դարձավ նրա իրավահաջորդը։ Էմիրի հուղարկավորության ժամանակ Շեյխ Սաադը նստեց անվասայլակին, և շատերը նկատեցին նրա հիվանդագին տեսքը և անընդհատ թափահարող ձեռքերը։ Երկրի կառավարությունը անմիջապես խնդրել է երկրի խորհրդարանին զրկել շեյխին էմիրական լիազորություններից՝ վկայակոչելով 1964 թվականի օրենքը[3]։
Ի պատասխան՝ Սաադ ալ-Աբդալլահ աս-Սաբահը խնդրանք է ներկայացրել (որը, ըստ էության, պահանջ է հնչում) խորհրդարանին՝ երեքշաբթի պաշտոնական արարողություն կազմակերպելու՝ իրեն որպես նոր էմիր երդվելու համար։ Սակայն նրա դեմ արտահայտվեցին տոհմի ներկայացուցիչները։ Խորհրդարանի որոշ անդամներ կասկածներ են հայտնել նրան՝ պաշտոնը ստանձնելուց առաջ նույնիսկ երդում տալու հնարավորության վերաբերյալ:
Մի քանի օր անց իշխող դինաստիայի անդամների մեծամասնությունը վերջապես եկան այն եզրակացության, որ երկիրը պետք է ղեկավարի ներկայիս վարչապետ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, իսկ Շեյխ Սաադը կամավոր հրաժարվի էմիրի լիազորություններից: Դժվար բանակցություններ սկսվեցին Սաադի հետ գահին նրա շարունակական ներկայության վերաբերյալ:
Հունվարի 23-ի երեկոյան վարչապետ Սաբահ ալ-Ահմադ աս-Սաբահի հետ հանդիպման ժամանակ Սաադը հայտարարել է գահից առողջական պատճառներով հրաժարվելու որոշման մասին։
«Ահա մեր նոր էմիրը։ Եկել է ժամանակը, որ մեր դրոշի վրա հայտնվի Սաբահ ընտանիքի նոր խորհրդանիշը։ Ես անձամբ ինձ համար երբեք որևէ բան չեմ ձգտել, ինձ հետաքրքրում է միայն Քուվեյթի շահերը, նրա ժողովուրդը և կայունությունը»:
Հաջորդ օրը՝ 2006 թվականի հունվարի 24-ին, Քուվեյթի խորհրդարանը քվեարկեց Էմիր Սաադ I-ի պաշտոնանկության օգտին՝ գահից հրաժարվելու պաշտոնական նամակը ստանալուց մի քանի րոպե առաջ:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Սաադ ալ-Աբդալլահը մահացել է 2008 թվականի մայիսի 13-ին սրտի կաթվածից, երբ զբոսնում էր Շաաբ պալատի այգում (Քուվեյթ քաղաք) 78 տարեկան հասակում[4]։
Ընտանիք և ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ամուսնացած էր իր զարմիկի՝ Շեյխա Լատիֆա Ֆահադ ալ-Սաբահի հետ։ Նրանք ունեին հինգ դուստր (Մարիամ, Հուսա, Ջամայել, Շեյխա, Ֆադյա) և մեկ որդի Ֆահադ։
Սաադը կորցրեց երկու դուստր՝ Մարիամը մահացավ ավտովթարի հետևանքով Բայան պալատի այգում, իսկ Շեյկան մահացավ քաղցկեղից՝ երկար պայքարից հետո: Երկուսն էլ ամուսնացած չեն եղել, երեխաներ չեն թողել։
Շեյխա Հուսան ամուսնալուծված է և ունի մեկ որդի՝ Ահմեդ ալ Յուսեֆը:
Շեյխա Ջամայելն ամուսնացած է երկրորդ անգամ և ապրում է Իտալիայում։ Առաջին ամուսնությունից նա ունի մեկ դուստր՝ Լիլիա Շամման։
Շեյխա Ֆադյան ամուսնացած է հակաահաբեկչական ոստիկանության նախկին հրամանատար շեյխ Ֆահադ ալ-Սալեմ ալ-Սաբահի հետ և ունի չորս երեխա՝ Ֆաթմա, Նաբելա, Սաբահ և Մարիամ:
Շեյխ Ֆահադն ամուսնացած է Մանալ Ալ Վասանի հետ և ունի հինգ որդի (Աբդալլահ , Խալիդ, Ջաբեր, Սաադ, Մուհամեդ) և մեկ դուստր՝ Խադեջա։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929—1937 թվականներին՝ Շեյխ Սաադ իբն Աբդալլահ ալ-Սաբահ։
- 1937—1978 թվականներին՝ Նորին Գերազանցություն Շեյխ Սաադ բին Աբդալլահ Ալ-Սաբահ։
- 1978—1979 թվականներին՝ Նորին Մեծություն Շեյխ Սաադ բին Աբդալլահ Ալ Սաբահ, Քուվեյթի թագաժառանգ։
- 1979 — 15 հունվար 2006 թվականներ Նորին Մեծություն Շեյխ Սաադ բին Աբդալլահ ալ-Սաբահ, Քուվեյթի թագաժառանգ։
- 15—24 հունվար 2006 թվականին Քուվեյթի Էմիր Նորին Մեծություն Շեյխ Սաադ բին Աբդալլահ ալ-Սաբահ.
- 24 հունվար 2006 — 26 հունվար 2008 Նորին Մեծություն Էմիր Հայր Շեյխ Սաադ բին Աբդալլահ ալ-Սաբահը[5].
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Միքայելի և Սուրբ Գեորգիշքանշանի հրամանատար - 1979 թվական[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Former emir dies in Kuwait City // BBC News Online — 2008.
- ↑ АЛЕКСАНДР РЕУТОВ. (2006-01-25). «Шаткий эмир». Коммерсантъ № 12 (3343). Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2010-08-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Демократия эмиров /ДЕНЬ/». Արխիվացված է օրիգինալից 2006-02-13-ին. Վերցված է 2008-03-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Former emir dies in Kuwait City». BBC News Online (բրիտանական անգլերեն). 2008-05-13. Արխիվացված օրիգինալից 2008-12-20-ին. Վերցված է 2023-12-16-ին.
- ↑ 5,0 5,1 «Kuwait». Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին. Վերցված է 2009-06-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)