Jump to content

Սաադի Կադդաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաադի Կադդաֆի
Ծնվել էմայիսի 25, 1973(1973-05-25)[1] (52 տարեկան) կամ մայիսի 28, 1973(1973-05-28)[2] (52 տարեկան)
ԾննդավայրՏրիպոլի, Լիբիա
Քաղաքացիություն Լիբիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունֆուտբոլիստ, կինոպրոդյուսեր և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Մուամար ալ-Կադդաֆի, մայր՝ Սաֆիա Ֆարկաշ

Սաադի Կադդաֆի (արաբ․՝ الساعدي القذافي, մայիսի 25, 1973(1973-05-25)[1] կամ մայիսի 28, 1973(1973-05-28)[2], Տրիպոլի, Լիբիա), լիբիական ֆուտբոլիստ, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր։ Մուամմար Կադդաֆիի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադի Կադդաֆին 2000 թվականից մինչև 2001 թվականը խաղացել է «Ալ-Ահլի» (Տրիպոլի) ակումբում, անցկացրել է 24 խաղ և խփել է 3 գոլ։ Դարձել է Լիբիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող։

2001 թվականից մինչև 2003 թվականը խաղացել է Տրիպոլիի մեկ այլ թիմում՝ «ում», 74 խաղում խփել է 20 գոլ։ Երկու անգամ դարձել է Լիբիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Սուպերգավաթի հաղթող և առաջնության լավագույն ռմբարկու։

Կադդաֆիի որդին մշտապես թիկնապահներով է եղել, մարզումների ժամանակ կանգնած են եղել 6֊7 ավտոմատավոր զինված անձինք։ Նրա մեքենայի կողքով միշտ ուղեկցել են երկու պահպանության ջիպեր։ Այդ պատճառով որոշ չափով մեծամտություն է նկատվել։ Որպես ֆուտբոլիստ նա, ուղիղ ասած, այնքան էլ լավը չի եղել․ շատ դանդաղ է խաղացել։ Բայց առանց հարցերի նրան վստահել են բոլոր տուգանայիններն ու 11 մետրանոցները։ Նրան փոխարինել նույնպես գրեթե ոչ ոք չի համարձակվել։ Եթե պատրաստ է եղել խաղալ և հիվանդ չի եղել, խաղացել է մինչև խաղավարտի սուլիչը։

Տեղացիները նրան հարգել են, դժգոհություն չի եղել։ Հաղթանակներից հետո նա կարող է եղել մտնել հանդերձարան և գումար բաժանել բոլորին, երբեմն էլ կարող է նվիրել մեքենա, տուն կամ խանութ։ Սաադին սիրել է ֆուտբոլը։ Ավելի ուշ նա ներդրումներ է կատարել «Յուվենտուսում» և բաժնեմաս է ունեցել ակումբում։ Որոշ ժամանակ ապրել է Իտալիայում։
- Լև Իվանով, ռուս մարզիչ, մարզել է «Ալ-Իթիհադ» ակումբը[3]

2003 թվականից մինչև 2004 թվականը խաղացել է «Պերուջա» ակումբում, սակայն այդ ընթացքում դաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ։ Նման կերպ է զարգացել նրա կարիերան նաև «Ուդինեզեում» (2005–2006)։ 2006 թվականից մինչև 2007 թվականը եղել է «Սամպդորիաի» կազմում, բայց խաղադաշտ դուրս չի եկել։

«Պերուջայում» խաղալու ժամանակ մեղադրվել է դոպինգ օգտագործելու մեջ, ինչի պատճառով որակազրկվել է 3 ամսով[4][5]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 խաղ՝ մեկը 2001 թվականին, մյուսը՝ 2003 թվականին։

  • «Ալ-Ահլի»
  • Լիբիայի գավաթակիր՝ 2000/01
  • Լիբիայի Սուպերգավաթակիր՝ 2001
  • «Ալ-Իթթիհադ»
  • Լիբիայի չեմպիոն՝ 2001/02, 2002/03
  • Լիբիայի Սուպերգավաթակիր՝ 2003
  • Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2001/02 (19 գոլ)

Ֆուտբոլից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է տարբեր բիզնեսներով և քաղաքականությամբ[6]։ Լիբիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ իր հոր՝ Մուամմար Կադդաֆիի զորքերում[7]։ Հրամանատարել է Կադդաֆիին հավատարիմ զորքերին Բենղազիի առաջին ճակատամարտի ժամանակ և եղել է հրամանատարներից մեկը Տրիպոլիի ճակատամարտի ժամանակ։

2011 թվականի սեպտեմբերի 11-ին փախել է Նիգեր[8][9][10][11]։ Սեպտեմբերի 29-ին Ինտերպոլը հայտարարել է նրա ձերբակալման միջազգային հետախուզում[12]։ Նիգերի նախագահը պաշտոնապես հաստատել է, որ նրան ապաստան է տվել հումանիտար նկատառումներով[13]։

2011 թվականի դեկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են մի քանի անձանց, որոնք փորձել են նրան ապօրինի տեղափոխել երկիր։ Իշխանությունները չեն հայտնել, թե ինչ նպատակով էր նա ցանկանում մեկնել Մեքսիկա[14]։

2012 թվականի սեպտեմբերի 7-ին տեղեկություն է տարածվել, որ Նիգերի իշխանությունները թույլ են տվել նրան լքել երկիրը[15]։

2014 թվականի մարտի 6-ին հայտնի է դարձել, որ Նիգերը նրան հանձնել է Լիբիայի նոր իշխանություններին[16]։

2015 թվականի օգոստոսին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Կադդաֆիին նմանվող անձին ծեծում են բանտի պահակները։ Դրանից հետո Լիբիայի դատախազությունը սկսել է քննություն։ «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Ջո Սթորքը հայտարարել է, որ տեսանյութը «լուրջ մտահոգություններ է առաջացնում հարցաքննության մեթոդների վերաբերյալ»[17]։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Լիբիայում սկսվել է նրա դատավարությունը։ Նա կասկածվել է 2011 թվականի բողոքների բռնի ճնշման կազմակերպման մեջ, ինչպես նաև մեղադրվել է Լիբիայի ֆուտբոլի ասոցիացիայի միջոցների յուրացման և ֆուտբոլիստ Բաշիր Ալ-Ռիանիի սպանության հետ առնչություն ունենալու մեջ[18]։

2016 թվականի մայիսի 26-ին հայտնի է դարձել, որ դատը հետաձգվել է մինչև հուլիսի 12-ը՝ պաշտպանի խնդրանքով[19]։

2018 թվականի ապրիլի 3-ին Լիբիայի վերաքննիչ դատարանը նրան արդարացրել է սպանության և մի շարք այլ մեղադրանքների մասով, սակայն տուգանել է 500 լիբիական դինարով և դատապարտել 1 տարվա ազատազրկման՝ 2006 թվականին ալկոհոլ օգտագործելու և պահելու համար[20]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Ջամահիրիայի շրջանի ռազմական հրամանատարներից մեկի դստեր հետ[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. 1 2 worldfootball.net(բազմ․)
  3. Лев Иванов: «На тренировках сына Каддафи охраняли несколько автоматчиков»
  4. «Gheddafi junior positivo all' antidoping» (իտալերեն). archiviostorico.corriere.it. 2003-11-06. Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին. Վերցված է 2011-10-21-ին.
  5. «Gheddafi junior positivo all' antidoping» (իտալերեն). repubblica.it. 2004-01-08. Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին. Վերցված է 2011-10-21-ին.
  6. Owen, David (2006-10-01). «Al-Saadi Gaddafi: Libya calling». The Independent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին. Վերցված է 2011-10-15-ին.
  7. McElroy, Damien (2011-03-10). «Regime fears army revolt». The Sydney Morning Herald (անգլերեն). London. Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին. Վերցված է 2011-10-15-ին.
  8. «Libya conflict: Gaddafi's son Saadi 'arrives in Niger'». BBC World News (անգլերեն). 2011-09-11. Արխիվացված է օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2011-10-15-ին.
  9. «Ex-Libyan Leader's Son 'Flees To Niger'». Sky News (անգլերեն). 2011-09-12. Վերցված է 2011-10-15-ին.
  10. «Gaddafi son found as NTC rallies forces». Al Jazeera (անգլերեն). 2011-09-11. Արխիվացված է օրիգինալից 2011-09-12-ին. Վերցված է 2011-10-15-ին.
  11. «Saadi Gadhafi arrives in Niger as Libyan troops seek to strangle Sirte». CNN (անգլերեն). 2011-09-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2011-09-11-ին.
  12. «Интерпол выдал ордер на арест Саади Каддафи». Արխիվացված օրիգինալից 2011-11-01-ին. Վերցված է 2011-10-23-ին.
  13. «Президент Нигера подтвердил предоставление убежища Саади Каддафи». Արխիվացված օրիգինալից 2011-11-13-ին. Վերցված է 2011-11-12-ին.
  14. «Мексика предотвратила проникновение в страну сына Каддафи». Արխիվացված օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2011-12-08-ին.
  15. «Власти Нигера разрешили сыну Муамара Каддафи покинуть страну». Արխիվացված օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է 2012-09-10-ին.
  16. ИТАР-ТАСС: Нигер экстрадировал в Ливию сына Муамара Каддафи
  17. «В сети появилось видео избиения сына Каддафи в тюрьме» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2015-08-03-ին. Վերցված է 2015-08-04-ին.
  18. «В Ливии начался суд над Саади Каддафи». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2020-06-05-ին.
  19. «Суд над Саади Каддафи перенесен на 12 июля». Արխիվացված է օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2026-02-06-ին.
  20. «Libyan court clears Gaddafi son of footballer's murder». Արխիվացված օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2018-05-20-ին.
  21. «The Gaddafi family tree». BBC News (անգլերեն). 2011-02-21. Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին. Վերցված է 2011-10-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]