Սահմանադրական իրավունք միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՍԻՄից)
Սահմանադրական իրավունք միություն
[[File:գաղափարախոսություն=ազգային պահպանողականություն
պրոռուսականություն
եվրոսկեպտիցիզմ|frameless|250x350px|alt=Изображение логотипа]]
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՀայկ Բաբուխանյան
ՀիմնադիրՀրանտ Խաչատրյան
Հիմնադրված1989
Քաղաքական հայացքաջակողմյան
ՇտաբԵրևան, Հայաստան

Սահմանադրական իրավունք միություն (կրճատ ՍԻՄ) քաղաքական կուսակցություն Հայաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1989 թվականին Հրանտ Խաչատրյանի կողմից, 1988 թվականի հունիսին կազմավորված Երևանի 26 կոմիսարների շրջանի Սահմանադրական խմբի հիման վրա։ Առաջնորդը 2008 թվականից՝ Հայկ Բաբուխանյանն է։

1990 թվականին մասնակցել է Հայաստանի Գերագույն խորհուրդ -ի ընտրություններին, ունեցել 1 պատգամավոր։

1999 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Իրավունք և միաբանություն» դաշինքի կազմում, ունեցել 2 պատգամավոր։

2003 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է «Արդարություն» դաշինքի կազմում, ունեցել 1 պատգամավոր։

2012 թվականին ընտրված Հայաստանի ազգային ժողովում ուներ 1 պատգամավոր (Հայկ Բաբուխանյան)՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության կազմում։

2020 թվականին կուսակցությունը հավանություն է տվել Հայրենիքի փրկության շարժմանը։

2021 թվականին կուսակցությունը միացել է «Նոր միություն» քաղաքական դաշինքին՝ «Ազգի ձայն» և «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» կուսակցությունների հետ միասին։

2021 թվականի ապրիլին կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Արցախում «Արդարություն» կուսակցության հետ։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը դեմ է և՛ կոմունիզմին, և՛ լիբերալիզմին։ Կուսակցության նպատակն է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և արաբական երկրների համագործակցության կենտրոն։ Բաբուխանյանը հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը և նշել է, որ «Եվրասիական միությունը տնտեսական ցուցանիշներով գերազանցում է Եվրամիությանը»։ Բաբուխանյանը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ և նույնիսկ կոչ է արել արգելել Հայաստանում Բրիտանական խորհուրդը։

2018 թվականի հայկական թավշյա հեղափոխության ժամանակ Բաբուխանյանը պնդում էր, որ Ջորջ Սորոսի ղեկավարած հիմնադրամները նպաստել են Հայաստանում վերջին անկարգություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։