Ռիո Ֆերդինանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Ֆերդինանդից)
Ռիո Ֆերդինանդ
անգլ.՝ Rio Ferdinand
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն[1][2]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Հասակ 1.95 մ
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 5
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1997 – ներկա Անգլիա Անգլիա 81 (3)

Ռիո Գևին Ֆերդինանդ (անգլ.՝ Rio Gavin Ferdinand, նոյեմբերի 7, 1978(1978-11-07)[3][4][5][…], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է պաշտպանի դիրքում «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո Ֆերդինանդը ծնվել է 1978 թ հուլիսի 11-ին Լոնդոնում։ Մանուկ հասակում նա շատ պարկեշտ երեխա էր։ Դպրոցական առարկաներից նրան շատ էր դուր գալիս դերասանական վարպետությունը, իսկ պարապմունքներից ազատ ժամանակը նա անցկացնում էր զբաղվելով թեթև ատլետիկայով, թեննիսով և, իհարկե, ֆուտբոլով։ Բացի դպրոցական թիմում խաղալուց Ռիոն դաշտ էր դուրս գալիս տեղական «Բլումֆիլդս» ակումբի կազմում։

Դրանից հետո նա հասցրել է խաղալ «Էլհամ» թիմում, որտեղ նրան նկատեցին «Վեստհեմի» գործակալները։ Պետք է նշել, որ երիտասարդ հարձակվողը հետաքրքրում էր նաև «Միդլսբորոյին», «Նորվիչ Թաունին», «Չարլտոնին» ու «Չելսին», ինչպես նաև մի շարք այլ ակումբներին։ «Վեստհեմի» հետ կնքած պայմանագիրը չի կարելի պրոֆեսիոնալ համարել, քանի որ այդ ժամանակ Ռիոն ընդամենը 14 տարեկան էր, բայց դա չխանգարեց նրան շաբաթական 30 ֆունտ վաստակել։

Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թ հունվարի 25-ին Ռիո Ֆերդինանդն առաջին անգամ դաշտ դուրս եկավ «Վեստհեմի» մեկնարկային կազմում։ Դա տեղի ունեցավ «Ռեդսկհեմի» դեմ տնային խաղում, որում «Վեստհեմը» պարտվեց 0-1 հաշվով և դուրս մնաց Անգլիայի Գավաթի համար պայքարից։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ռիոն նույնպես պարտվեց, բայց արդեն «Բլեկբերնին»՝ 1-2 հաշվով։ Ընդհանուր առմամբ Ռիոն «Վեստհեմի» կազմում անցկացրեց 152 հանդիպում, խփեց երկու գոլ և չնվաճեց ոչ մի ավար։ Վերջին խաղն ակումբում նա անցկացրեց «Լիդս Յունայթեդի» դեմ, իմանալով, որ շուտով տեղափոխվելու է այդ ակումբ։ «Վեստհեմը» չդիմացավ 18 միլիոն ֆունտի առաջարկին ու 2000 թ նոյեմբերի 26-ին Ռիո Ֆերդինանդը դարձավ «Լիդսի» ֆուտբոլիստ։

Լիդս Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո Ֆերդինանդը և Կրիշտիանու Ռոնալդուն

Ռիո Ֆերդինանդը դարձավ «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող։ Նրա առաջին մրցաշրջանը «Յունայթեդում» լավն էր, բայց ոչ կարկառուն։ Նա վնասվածք ստացավ «Բոկա Հունիորսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում և նրա դեբյուտը հետաձգվեց մինչև հունգարական «Զալաեգերս» ակումբի հետ հանդիպումը։

Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում, որը մանկունիանցիները հաղթեցին «Օլդ Թրաֆֆորդում» 5-0 հաշվով։ Մի քանի օր անց կայացավ Ֆերդինանդի դեբյուտը «ՄՅու»-ի կազմում նաև Անգլիայի առաջնությունում՝ «Սանդերլենդի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի։ Իր առաջին մրցաշրջանում Ռիոն «ռեդսի» կազմում անցկացրել է 46 խաղ։ Նրան անընդհատ ճնշում էր մեծ տրանսֆերային արժեքը և խնդրի մի մասն այն էր, որ նա պաշտպանության կենտրոնում չուներ մշտական գործընկեր։ Բայց անգամ չնայած դրան «Յունայթեդն» ուներ պշատպանության լավագույն ցուցանիշները, ինչը խոսում էր այն մասին, որ ինչ-ինչ բաներ Ռիոն շատ ճիշտ էր անում։ Ռիոն հիանալի համագործակցություն հաստատեց Նեմանյա Վիդիչի հետ։ Նա առ այսօր մնում է աշխարհի ամենալավ պաշտպաններից ու «Յունայթեդի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։

Նրա խաղից հաճախակի կախված էին «Յունայթեդի» հաջողությունները Եվրոպայում։ Բացի այդ Ռիոն հաճախակի դաշտ էր հանում թիմը որպես ավագ, դրսևորելով առաջատարին բնորոշ բոլոր հատկությունները։ Արդյունքում նա Ռայան Գիգզի հետ միասին առաջինը գլխիվեր բարձրացրեց Եվրոպական չեմպիոնների գավաթը Մոսկվայում՝ «Չելսիի» հետ խաղից հետո։ Երկրպագուների կողմից Ֆերդինանդը դիտարկվում է որպես «Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Նա նաև կմտնի ակումբի պատմության մեջ որպես մի թիմի ավագ, որը լավագույններից մեկն է դարձել Եվրոպայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]