Ռիկարդո Օդնոպոզոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Օդնոպոզոֆից)
Ռիկարդո Օդնոպոզոֆ
Ծնվել էփետրվարի 24, 1914(1914-02-24)[1]
Բուենոս Այրես, Արգենտինա[2]
Երկիր Արգենտինա և  Ավստրիա
Մահացել էհոկտեմբերի 26, 2004(2004-10-26)[1] (90 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[2]
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, կոնցերտմայստեր և ջութակահար
Գործիքներջութակ[3]
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունՎիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ
Պարգևներ
«Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան
 Ricardo Odnoposoff Վիքիպահեստում

Ռիկարդո Օդնոպոզոֆ (գերմ.՝ Ricardo Odnoposoff, փետրվարի 24, 1914(1914-02-24)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - հոկտեմբերի 26, 2004(2004-10-26)[1], Վիեննա, Ավստրիա[2]), ավստրիացի ջութակահար, դիրիժոր։ Վիոլոնչելիստ Ադոլֆո Օդնոպոզոֆի եղբայրը։

Օդնոպոզոֆը ծնվել և մեծացել է Արգենտինայում, ռուս ներգաղթողների ընտանիքում։ 13 տարեկանում ուղևորվում է Բեռլին։ Կարլ Ֆլեշի մոտ ջութակի, իսկ Պաուլ Հինդեմիտի մոտ կոմպոզիցիայի դասեր է ստանում։ 1930-ական թվականների կեսերին Օդնոպոզոֆը համաշխարհային հռչակ է ձեռք բերում՝ 1932 թվականին հաղթելով Վիենայի կատարողների մրցույթում, իսկ 1937 թվականին Բրյուսելում Իզայիի անվան մրցույթում ստանալով երկրորդ մրցանակը (առաջինը ստացել է Դավիդ Օյստրախը)։ Այդ ընթացքում Ռիկարդո Օդնոպոզոֆը դասավանդում է Վիենայի կոնսերվատորիայում և ղեկավարում Վիենայի ֆիլարմոնիկ նվագախումբը[4]։

1940-ականների սկզբին Օդնոպոզոֆը մեկնում է ԱՄՆ, ուր շատ մենահամերգներ է ունենում։ 1956 թվականին վերադառնում է Վիենա և նորից դասավանդում Վիենայի կոնսերվատորիայում, իսկ 1975 - 1984 թվականներին Ցյուրիխի բարրձրագույն երաժշտական դպրոցում։ 1974-ից 1990 թվականներին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ջութակահարների ժյուրիի անդամ է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #134901940 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Carnegie Hall linked open data — 2017.
  4. «In Memory of Ricardo Odnoposoff». [Vienna] Philharmonic Journal. 2005 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Օդնոպոզոֆ» հոդվածին։