Ռոբերտ Փեթինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Փեթինսոնից)
Ռոբերտ Փեթինսոն
Robert Pattinson
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1986(1986-05-13)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Քաղաքացիություն{{{2}}} Մեծ Բրիտանիա,ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունանգլիացի
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունThe Harrodian School? և Tower House School?
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, մոդել, կինոդերասան, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, երգիչ և հեռուստատեսային դերասան
Աշխատանք2004-մինչ մեր օրերը
Ծնողներհայր՝ Richard Pattinson?[3], մայր՝ Clare?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrobertpattinson.org
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Pattinson Վիքիպահեստում

Ռոբերտ Թոմաս Փեթինսոն[4] (մայիսի 13, 1986(1986-05-13)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր։ Դասվել է աշխարհում ամենաշատը վարձատրվող դերասանների շարքին։ Նա ճանաչվել է «Մթնշաղ» ֆիլմերի շարքում կատարած Էդվարդ Կալլենի դերով։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Թոմաս Փեթինսոնը ծնվել է Լոնդոնում 1986 թվականի մայիսի 13-ին, Քլերի երեխաներից կրտսերն է, և մոդելային գործակալության բուքմեյքերական և վինտաժի ավտոմեքենաների վաճառք կատարող Ռիչարդ Փեթինսոնի 3 երեխաներից երրորդը։ Նա մեծացել է Բարնսի մի փոքրիկ տանը երկու ավագ քույրերի՝ Էլիզաբեթի և Վիկտորիայի հետ։ Փեթինսոնը սկսել է սովորել դաշնամուր և կիթառ նվագել ընդամենը 4 տարեկանից։ Նա հաճախել է Tower House դպրոց, որտեղից նրան հեռացրել են 12 տարեկանում` ամսագրեր գողանալու և դասընկերների վրա վաճառելու համար։ Դպրոցի վերջին տարիներն անցել են Հարոդյան դպրոցում։ Գրպանի բավարար գումար ունենալու համար նա դեռահասության տարիներին բրիտանական ընկերություններում աշխատել է որպես ֆոտոմոդել։ Փեթինսոնի սերը դեպի կինոն ի հայտ է եկել դեռևս պատանեկության տարիներին։ Նա իր դերասանական կուռքերի շարքում դասում է Ջեք Նիքոլսոնին, Մառլոն Բրանդոյին և Ժան Պոլ Բելմոնդոյին։ Պատանեկության տարիներին նա երգում էր փաբերում իր սիրած երգերը։

Փեթինսոնը մտածում էր երաժիշտ դառնալու կամ համալսարան գնալու մասին, բայց չէր մտածում դերասանական կարերիա սկսելու մասին։ Նրա ուսուցիչը նրան խորհուրդ էր տալիս չընդունվել դրամատիկական թատրոն։ Այնուամենայնիվ նա 13 տարեկանում ընդունվեց տեղի սիրողական թատերական խումբ, որը կոչվում էր Barnes Theatre Company: Կուլիսներում երկու տարի աշխատելուց հետո 15 տարեկանում նա անցնում է «Տղաներ և տիկնիկներ» ներկայացման լսումները և ստանում իր առաջին դերը որպես կուբացի պարող։ Նա ստացավ Ջորջ Գիբսի գլխավոր դերը հաջորդ «Մեր քաղաքը» ներկայացման մեջ, նրան նկատեց տաղանդների գործակալը, որը նստած էր հանդիսատեսների շարքում, և նա սկսեց գտնել պրոֆեսիոնալ դերեր։ Նա հանդես է եկել նաև «Մակբեթ», «Ամեն ինչ գնում է» և «Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից» պիեսներում։ Պեթինսոնը մտադիր էր համալսարան գնալ, բայց չկարողացավ, քանի որ սկսվեցին «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը ֆիլմի» նկարահանումները։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով, երբ տասներկու տարեկան էր։ Դերասանական կարիերայի սկզբում նա խաղում էր հեռուստաֆիլմերում։ Փեթինսոնը խաղացել է Էդվարդ Կալլենի դերը «Մթնշաղ» ֆիլմում, որը հիմնված է Ստեֆանի Մայերի համանուն գրքի վրա։ Ֆիլմի առաջին մասի պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 21-ին։ Փեթինսոնը խաղացել է նաև երիտասարդ Սալվադոր Դալիի դերը «Անցյալի արձագանքները» կինոնկարում։

2010 թվականին Ռոբերտ Փեթինսոնը նկարահանվեց «Հիշիր ինձ» ֆիլմում Թայլեր Հոուկինսի գլխավոր դերում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը նվագում է կիթառ ու դաշնամուր, ինչպես նաև գրում է իր սեփական երաժշտությունը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթինսոնը «Մթնշաղ» ֆիլմի պրեմիերային
Film
Տարին Ֆիլմը Դերը Նշումներ
2004 Փառամոլության տոնավաճառ Ռոուդի Քրոուլի Միայն DVD
Նիբելունգների մատանին Ջիզելհեր Հեռուստաֆիլմ
2005 Հարրի Փոթերը և Հրե գավաթը Սեդրիկ Դիգորի
2006 Թոբի Ջագ Թոբի Ջագ Հեռուստաֆիլմ
2007 Վատ մայրիկի գրքույկը Դենիել Գեյլ Հեռուստաֆիլմ
Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Սեդրիկ Դիգորի
2008 Ինչպես լինել Արթ
Մթնշաղ Էդվարդ Քալլեն
2009 Անցյալի արձագանքները Սալվադոր Դալի
Մթնշաղ։ Սագա։ Նորալուսին Էդվարդ Քալլեն
2010 Հիշիր ինձ Թայլեր Հոուկինս
Մթնշաղ։ Խավարում Էդվարդ Քալլեն
2011 Բել Ամի Ջորջս Դյուրոյ
Ջուր փղերի համար Ջեյկոբ Ջանկովսկի
2011 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 Էդվարդ Քալլեն
2012 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 Էդվարդ Քալլեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Robsessed (DVD). Revolver Entertainment. 2009. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Robert Pattinson». People.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Փեթինսոն» հոդվածին։