Ռաֆայել Վարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Վարանից)
Ռաֆայել Վարան
Raphaël Varane
Վարանը 2014 թվականին Հայաստանի դեմ խաղում
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մարտինիկա Մարտինիկա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1993(1993-04-25)[1][2][3][…] (30 տարեկան)
Ծննդավայր Լիլ
Հասակ 191 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 5
Պատանեկան կարիերա
2000-2002 Ֆրանսիա Հելեմես
2002-2010 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Ֆրանսիա Լանս 23 (2)
2011-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 113 (2)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 2 (1)
2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 1 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 15 (3)
2013-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 37 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 21-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 13-ի, 2017

Ռաֆայել Վարան (ֆր.՝ Raphaël Varane, ապրիլի 25, 1993(1993-04-25)[1][2][3][…], Լիլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[5] և իսպանական Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբում[6]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանը ծնվել է Նոր-Պա-դը-Կալե տարածաշրջանում՝ Լիլ քաղաքում։ Հայրը ծագումով Լե Մորն Ռուժից է, մայրը՝ Սենտ-Աման-լեզ-Օ-ից։ Վարանը կարիերան սկսել է Հելեմես ֆուտբոլային ակումբում, երբ ընդամենը 7 տարեկան էր։ 2 տարի խաղալով այս ակումբում տեղափոխվեց Լանս ֆուտբոլային ակումբ։ Նրանով հետաքրքրված էին նաև ֆրանսիական այլ ակումբներ։

Լանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանսի հիմնական կազմում դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 6-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում։ Դրանից հետո Վարանը դարձավ Լանսի հիմնական կազմի խաղացող։ 2011 թվականի հունվարին մի շարք թմեր հետաքրքրվեցին ֆրանսիացու տրանսֆերով, այդ թվում՝ անգլիական Մանչեսթեր Յունայթեդը[7], սակայն Վարանը մնաց Լանսում։ 2011 թվականի փետրվարի 3-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը։ Մայիսի 7-ին Վարանը խփեց իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ Կանի դեմ խաղում[8]։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 27-ին Վարանը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[9]։

Վարանի առաջնախաղը Լա Լիգայում տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Ռասինգի դեմ խաղում։ Վարանը անցկացրել է դաշտում 90 րոպե, խաղը ավարտվել է 0-0 հաշվով։ Հաջորդ խաղում՝ Ռայո Վալեկանոյի դեմ Վարանը հանդես է եկել մեկնարկային կազմում, խաղացել է դաշտում 90 րոպե և խփել է իր առաջին գոլը Ռեալ Մադրիդի կազմում 67-րդ րոպեին, իսկ նրա թիմը հաղթեց 6-2 հաշվով։ Իսպանիայի առաջնության ընթացքում Վարանը անցկացրել է 167 խաղ, որից 100-ը լիարժեք հանդիպում, իսկ 67 անգամ դուրս է եկել փոխարինման և ոչ մի անգամ քարտ չի ստացել։ Չեմպիոնների լիգայում Վարանը խաղացել է 4 խաղ՝ 3-ը խմբային փուլում, 1-ը՝ 1/4 եզրափակչում։ Իսպանիայի գավաթում Վարանը խաղացել է 2 խաղ և խփել է 2 գոլ Բարսելոնայի դարպասը։

Ռեալի հետ Վարանը 2 անգամ հաղթել է Լա Լիգան և 3 անգամ՝ Չեմպիոնների Լիգան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանը կանչվեց Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքական, բայց չխաղաց ոչ մի պաշտոնական խաղ։ Իր առաջին խաղում աչքի ընկավ դանիացիների դարպասը խփած գոլով[10]։ 2011 թվականի փետրվարի 3-ին կանչվեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքական՝ մրցելու Սլովակիայի հավաքականի դեմ[11]։ Նա ինքը նկարագրել է այդ հրավերը հավաքական «մեծ անակնկալ»[12]։ Նա անցկացրեց մի ամբողջ խաղ սլովակների դեմ, իսկ ֆրանսիացիները հաղթեցին 3-1 հաշվով[13]։

Վարանը առաջին անգամ երիտասարդական հավաքականի կազմում խաղացել է Լատվիայի հավաքականի դեմ 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Ֆրանսիան հաղթեց 3-0 հաշվով։ Նույն հաշվով Ֆրանսիան հաղթեց Ռումինիայի հավաքականին։ Վարանը նաև մասնակցել է Ռումինիայի, Ղազախստանի և Սլովակիայի հավաքականների դեմ խաղերին։ Վերջինում Վարանը խփեց գոլ։ Դրանից հետո ֆրանսիացիները հաղթեցին Լատվիայի երտասարդական հավաքականին տնային հանդիպման ժամանակ 3-0 հաշվով։ Սեպտեմբերի 7-ին ֆրանսիացիները կրեցին առաջին պարտությունը Սլովակիայի հավաքականից 2-1 հաշվով։ Ֆրանսիացիների միակ գոլը Վարանինն էր[14]։ Ծայրային համդիպումներում ֆրանսիացիները 5-4 ընդհանուր հաշվով պարտվեցին Նորվեգիային[15]։ Տանը ֆրանսիացիները հաղթեցին 1-0 հաշվով։ Միակ գոլի հեղինակը Վարանն էր։ Բայց արտագնա խաղում պարտվեցին 5-3 հաշվով։

2012 թվականի օգոստոսին Վարանը առաջին անգամ հրավիրվեց Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Ուրուգվայի դեմ ընկերական խաղի համար, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 22-ին՝ Վրաստանի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում։

Ֆրանսիայի հավաքականի հետ մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը։ Ֆրանսիան դուրս մնաց քառորդ եզրափակչից ապագա չեմպիոն Գերմանիայի կողմից:րցեց

Վնասվածքի պատճառով Վարանը չկարողացավ մասնակցել Եվրո 2016-ին[16]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լանս 2010–11 23 2 1 0 24 2
Ռեալ Մադրիդ 2011–12 9 1 2 1 4 0 0 0 15 2
2012–13 15 0 7 2 11 0 0 0 33 2
2013–14 14 0 2 0 7 0 0 0 23 0
2014–15 27 0 4 2 12 0 3 0 46 2
2015–16 26 0 0 0 7 0 33 0
2016–17 22 1 3 1 10 2 3 0 38 4
Ընդհանուր 113 2 18 6 51 2 6 0 188 10
Կարիերայի ընդհանուր 136 4 19 6 51 2 6 0 212 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 13-ի դրությամբ

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 4 0
2014 13 1
2015 10 1
2016 8 0
2017 2 0
Ընդհանուր 37 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2014 Ստադ Վելոդրոմ, Մարսել, Ֆրանսիա Շվեդիա Շվեդիա 1–0 1–0 Ընկերական խաղ
2. Մարտի 26, 2015 Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա Բրազիլիա Բրազիլիա 1–0 1–3 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do;jsessionid=7E5E0824F1DEA1C5A37FC670DB62692E.tplgfr23s_2?cidTexte=JORFTEXT000037909703&dateTexte=&oldAction=rechJO&categorieLien=id&idJO=JORFCONT000037909686
  5. Варан вызв Արխիվացված 2013-07-30 Wayback Machine ан в главную сборную Франции. Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
  6. «France - R. Varane - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Manchester United eye move for Lens teenage starlet Varane». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  8. bold.dk. «Caen - Lens, Ligue 1 2010/2011 7/5-2011». bold.dk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  9. «BREAKING NEWS: Real Madrid announce signing of Lens' Raphael Varane - Goal.com». Goal.com (անգլերեն). 2011 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Des débuts victorieux (2-0)» (անգլերեն). Fédération française de football. 24.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Kakuta et Varane avec les Espoirs» (ֆրանսերեն). FIFA. 03.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. «Varane: "Une énorme surprise"» (ֆրանսերեն). Fédération française de football. 08.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «France 3–1 Slovaquie» (ֆրանսերեն). Fédération française de football. 08.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. Словакия 2:1 Франция Արխիվացված 2012-09-09 Wayback Machine.
  15. Норвегия — Франция.
  16. «Euro 2016: Real Madrid defender Raphael Varane out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Վարան» հոդվածին։