Ռաժոն Ռոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Ռոնդոից)
Ռաժոն Ռոնդո
Rajon Rondo

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս
Դիրքը Խաղարկող
Համար № 9
Ի ծնե տրված անունը Ռաժոն Ռոնդո
Rajon Rondo
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լուիզվիլ, Կենթակի ԱՄՆ
Հասակ 1,85 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Իսթերն
Օուք Հիլի ակադեմիա
համալսարան Կենթակի (2004-2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 21-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2006-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2014–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս (2015-այժմ)

Ռաժոն Պիեր Ռոնդո (անգլ.՝ Rajon Pierre Rondo, փետրվարի 22, 1986(1986-02-22), Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սակրամենտո Քինգս» ակումբում։

Ծնվել է Լուիզվիլում (Կենտակի նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Իսթերն ավագ դպրոցում և Օուք Հիլի ակադեմիայում, որն ավարտելուց հետո կրթաթոշակային ծրագիր է ստացել Կենթակիի համալսարանում։ Համալսարանում անցկացնելով երկու տարի` Ռոնդոն մուտք է գործում NBA-ի 2006 թվականի դրաֆթ, որտեղ նրան ընտրում է «Ֆինիքս Սանսը» և դրաֆթային իրավունքների հիման վրա փոխանցում «Բոստոն Սելտիքսին»։

«Սելտիքսում» Ռոնդոն կատարում էր օգնական պահեստայինի դեր, մինչև որ 2007-08 մրցաշրջանի ժամանակահատվածում կարողանում է իր տեղը դրոշմել ակումբի մեկնարկային հնգյակում։ Նույն տարի Ռոնդոն հաղթում է NBA-ի գավաթը՝ աստղային բասկետբոլիստներ Քևին Գառնեթի, Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի թիմակցությամբ։

Առանձնակի հաջողությամբ է հանդես եկել 2009 թվականի արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ խաղաշարերի ժամանակ։ Ռոնդոյի նշանակալի խաղային որակի շնորհիվ «Սելտիքսը» կարողանում է մրցակցությունից դուրս մղել նախորդ տարվա կոնֆերենցիայի չեմպիոն «Օռլանդո Մեջիքին»։ 2014 թվականին տեղափոխվել է «Դալաս Մավերիքս»։

Կարիերայի ընթացքում Ռոնդոն երեք անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 1 անգամ ընտրվել է All-NBA և 4 անգամ All-Defensive խորհրդանշական հավաքականների անդամ։ 2009–10 մրցաշրջանի ավարտին գրավել է առաջին տեղը խլումների քանակով, իսկ 2011–12-ին՝ արդյունավետ փոխանցումներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Բոստոն Սելտիքսի» առաջատարները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]