Ռաֆայել Մորենո Արանսադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Մ. Արանզադիից)
Պիչիչի
իսպ.՝ Pichichi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռաֆայել Մորենո Արանզադի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ Մայիսի 23, 1892
Ծննդավայր Բիլբաո, Իսպանիա Իսպանիա
Մահվան ամսաթիվ մարտի 1, 1922(1922-03-01)[1] (29 տարեկան)
Մահվան վայր Բիլբաո, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.54 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
ԻսպանիաԷսկոլապիոս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1911–1921 թթ. ԻսպանիաԱտլետիկ Բիլբաո 89 (78)
Ազգային հավաքական
1920 Իսպանիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռաֆայել Մորենո Արանզադի (իսպ.՝ Rafael Moreno Aranzadi; Մայիսի 23 1892, Բիլբաո  - Մարտի 1 1922, նույն վայրում), մականունը Պիչիչի (իսպ.՝ Pichichi)  - իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Իսպանիայի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկը, նրա անունով է կոչվում Լա Լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակաը  - «Պիչիչի մրցանակ»։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բիլբաոյում։ Առաջին Կոպա դել Ռեյի եզրափակիչը խաղացել է 1913 թվականի մարտին։ Ատլետիկ Բիլբաոն պարտվեց Ռասինգ Քլաբ դե Իրունին 0-1 հաշվով։ Նույն տարվա օգոստոսի 21, նույն մրցակցի դեմ, որը անվանափոխվել էր Ռեալ Յունիոն, նրանք խաղացին Սան Մամես մարզադաշտի բացման ժամանակ, և նա դարձավ առաջին գոլի հեղինակը այս մարզադաշտում և ստացավ իր մականունը իր թույլ կազմվածքի պատճառոց[2]։

Պիչիչին նաև խաղաց ևս հինգ գավաթային եզրափակիչներում` հաղթելով դրանցից չորսում և դարձավ հեթ-տրիկի հեղինակ 1915 թվականի եզրափակչում, որտեղ Ատլետիկը հաղթեց Էսպանյոլին 5–0 հաշվով[3]։ Նա մահացավ 1922 թվականի մարտի 2-ին 29 տարեկան հասակում` անսպասելի վարակվելով տիֆով[4][5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Պիչիչին դարձավ նոր ձևավորված Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական առաջին խաղացողներից մեկը, որը 1920 թվականին խաղաց Ամառային օլիմպիական խաղերում, որը կայացավ Բելգիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. «Rafael Moreno Aranzadi, más conocido por Pichichi» [Rafael Moreno Aranzadi, better known as Pichichi] (Spanish). Marca. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Spain – Cup 1915». RSSSF. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  4. «Leyendas del Athletic Club de Bilbao – 'Pichichi'» [Athletic Club de Bilbao legends – 'Pichichi'] (Spanish). El Correo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Rafael Moreno, Pichichi, se convierte en mito (1922)» [Rafael Moreno, Pichichi, becomes a myth (1922)] (Spanish). Diario AS. 2016 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մորենո Արանսադի» հոդվածին։