Ռոբերտ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Հովհաննիսյանից)
Ռոբերտ Հովհաննիսյան
Ռոբերտ Արարատի Հովհաննիսյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 23, 1991(1991-03-23) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2009)
Առավելագույն վարկանիշ2641 (2016, հունիս)
Ներկայիս վարկանիշ2611
ՖԻԴԵ համար13302507
365chessRobert_Hovhannisyan
Chesstempo համար89129
ICCF համար89129
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
 Robert Hovhannisyan Վիքիպահեստում

Ռոբերտ Արարատի Հովհաննիսյան (մարտի 23, 1991(1991-03-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2010)[1]։ Հայաստանի առաջնության կրկնակի հաղթող (2011, 2024)[2], Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, որը 2011-ի աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ ոսկե մեդալի։ Այդ նվաճման համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2011)[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2011 թվականներին Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ 2008-2009 թվականներին երկու անգամ նվաճել է մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոնի կոչումը։

2009 թվականին Մոսկվայում հաղթել է Տիգրան Պետրոսյանի բաց հուշամրցաշարում, իսկ Սանկտ Պետերբուրգում անցկացված Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը։ Եվս երկու նորմեր Ռոբերտը լրացրել է 2010 թվականին՝ Ռիեկայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[4]։

2011 թվականին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Ռոբերտը դարձել է Հայաստանի մեծահասակների 71-րդ առաջնության (Երևան) հաղթող[5]՝ տեղ նվաճելով Հայաստանի հավաքականում։

Նույն թվականին Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Ռոբերտը Միխայիլ Ուլիբինի և Կոնստանտին Շանավայի հետ բաժանել է 2-4-րդ հորիզոնականները՝ զիջելով միայն հաղթող դարձած Տիգրան Քոթանջյանին։

Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը պահեստային խաղացող էր։ Նա անցկացրել է մեկ պարտիա, որում հաղթել է Եգիպտոսը ներկայացնող շախմատիստին։ Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Ռոբերտը հռչակվեց 2011 թվականի աշխարհի չեմպիոն։

Նույն թվականին Չենայում (Մադրաս) նա դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն[6]։

2012 թվականին, 10 հնարավորից վաստակելով 6½ միավոր, Ռոբերտը դարձել է Հայաստանի մեծահասակների 72-րդ առաջնության (Երևան) արծաթե մեդալակիր[7]։

2013 թվականին Ռոբերտը դարձել է Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի հաղթող (Ջերմուկ)[8]։

2014 թվականին Ռոբերտը 1-3-րդ տեղերն է բաժանել Բադ Վիսզեի մրցաշարում (Ալեքսանդր Լենդերմանի և Անտե Շարիչի հետ)[9]։

2015 թվականին Հովհաննիսյանը 9 հնարավորից 7½ միավորով առաջին տեղը բաժանել է Ալեքսեյ Շիրովի հետ Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել է երկրորդը[10]։

2024 թվականին, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, Ռոբերտը դարձել է Հայաստանի 84-րդ առաջնության (Երևան) հաղթող[11]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական վարկանիշի ամենաբարձր կետին հասել է 2019 թվականի օգոստոսին (2650)[12]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[13][14]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2004 2233 2233 2233 2233 2233 2233
2005 2247 2242 2292 2300 2300 2242
2006 2279 2260 2285 2264 2285 2260
2007 2294 2283 2273 2273 2294 2273
2008 2319 2367 2379 2409 2409 2319
2009 2402 2439 2448 2463 2487 2487 2402
2010 2473 2498 2529 2529 2522 2530 2530 2473
2011 2530 2560 2553 2556 2578 2586 2586 2530
2012 2589 2600 2612 2612 2612 2612 2610 2610 2615 2615 2589
2013 2615 2630 2607 2607 2607 2610 2620 2623 2623 2599 2597 2597 2630 2597
2014 2592 2611 2611 2613 2613 2601 2592 2592 2592 2591 2591 2600 2613 2591
2015 2594 2592 2592 2599 2599 2599 2611 2612 2630 2630 2624 2624 2630 2592
2016 2624 2636 2636 2632 2632 2641 2640 2634 2626 2626 2630 2630 2641 2624
2017 2631 2619 2619 2619 2621 2621 2621 2606 2594 2595 2595 2595 2631 2594
2018 2591 2601 2601 2625 2625 2625 2623 2608 2621 2621 2627 2637 2637 2591
2019 2637 2634 2634 2630 2640 2640 2640 2650 2639 2639 2641 2641 2650 2630
2020 2641 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2642 2641
2021 2642 2642 2642 2632 2626 2622 2643 2643 2622
2022 2643 2607 2591 2599 2601 2597 2643 2591
2023 2596 2607 2601 2616 2611 2616 2596


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Titles approved at the 2nd Quarter Presidential Board 2010, FIDE
  2. «Շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  3. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  4. Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնների՝ աշխարհամասի առաջնությունում լրացված նորմը կրկնակիի արժեք ունի։
  5. GM Robert Hovhannisyan is the new Armenian champion
  6. «50th World Junior Chess Championship». Chess-Results.com. 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «72nd ARM Championship. The Highest League». Chess-Results.com. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  8. «6th K. Asrian Memorial». Chess-Results.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  9. GM Aleksandr Lenderman is the lucky winner of 18. OIBM Bad Wiessee 2014
  10. «GM Alexei Shirov clinches the title in 5th Riga Technical University Open». Chessdom. 2015 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. «Chess-Results Server Chess-results.com - 84th Armenian Ch. The Highest League». chess-results.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  12. Ռոբերտ Հովհաննիսյանի վարկանիշային սանդղակը ՖԻԴԵ-ի կայքում
  13. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  14. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հովհաննիսյան» հոդվածին։