Ռոբերտ Զեբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Զեբելյանից)
Ռոբերտ Զեբելյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտ Արտակի Զեբելյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Ռուսաստան
Հասակ 187 սմ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ժեմչուժինա Սոչի
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2004
2005 - 2006
2006 - 2007
2007 - 2009
2008
2009 - ներկա
Ժեմչուժինա Սոչի
Սոչի-04
Կուբան Կրասնոդար
Խիմկի
Բալթիկա Կալինինգրադ
Ժեմչուժինա Սոչի
62 (9)
22 (9)
44 (23)
10 (0)
27 (3)
35 (20)
Ազգային հավաքական
2006 - ներկա Հայաստան 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մարտի 31, 2010:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունվարի 1, 2010

Ռոբերտ Արտակի Զեբելյան (հայերեն՝ Ռոբերտ Արտակի Զեբելյան;մարտի 31, 1984(1984-03-31)[1][2][3], Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է Սոչիում, ապա մարզվել է Կրասնոդարի «Ցենտր Ռ» ֆուտբոլային ինտերնատում։ 2002/2003 թվականներին խաղացել է Սոչիի «Ժեմչուժինա» ակումբում, իսկ նրա կազմալուծումից հետո՝ «Սոչի 04» ակումբում։ 2006 թվականից խաղացել է «Կուբան» ակումբում։ 2006 թվականին դարձել է ակումբի լավագույն ռմբարկու (23 գոլ)։ Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, բայց մերժել է և որոշել է խաղալ Հայաստանում[4]։ 2006 թվականի նոյեմբերի 15-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելո Ֆինլադիայի դեմ խաղին։ 2008 թվականի սկզբին «Բալթիկից» տեղափոխվել է «Խիմիկ»[5]։2009/10 թվականներին նորից հանդես է եկել «Ժեմչուժինա Սոչի» ակումբում, որի հետ պայմանագիր էր կնքել 2009 թվականի փետրվարին[6]։ 2011 թվականի սկզբին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մինսկի «Դինամո» ակումբ[7]։ 2011 թվականի հուլիսի 9-ին պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն Կոստանայի «Տոբոլ» ակումբի հետ[8]։ Մրցաշրջանի ավարտին լքել է ակումբը[9]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից հանդես է եկել Հայաստանի հավաքականում, որի կազմում իր վերջին խաղն անցկացրել է 2008 թվականին։ 2011 թվականի մարտին հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նորից հրավիրել է Ռոբերտին՝ նախապատրաստվելու Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին։

Ձեռբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի արծաթե մրցանակակիր – 2006
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2009, 3 գոլ (Ալեքսանդր Կերժակովի հետ միասին)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Председатель совета директоров «Кубани»: «Зебелян в сборной Армении получил порцию уверенности»
  5. «Балтика» подписала 11-го футболиста(չաշխատող հղում)
  6. У своих ворот. Второй дивизион, «Спорт-Экспресс», 6 февраля 2009
  7. Зебелян продолжит выступления в минском «Динамо» Արխիվացված 2011-02-10 Wayback Machine(ռուս.)
  8. «Зебелян — новый игрок «Тобола»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Зебелян вернется в Россию». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Кубок России — Статистика игроков — Бомбардиры». Championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 21 сентября 2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]