Ռևազ Նատաձե
Ռևազ Նատաձե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1903 կամ հոկտեմբերի 29, 1903[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1984[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | հոգեբան |
Պարգևներ և մրցանակներ |
Ռևազ Գրիգորիի Նատաձե (վրաց.՝ რევაზ ნათაძე, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1903 կամ հոկտեմբերի 29, 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1984[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1939 թվական), պրոֆեսոր (1940 թվական)։
Վրացական ԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1955 թվական), ԽՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1957 թվական)։ Վրացական ՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։ Թբիլիսիի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ (1950 թվականիցից), Վրացական ՍՍՀ ԳԱ Դ․ Ն․ Ուզնաձեի անվան հոգեբանության գենետիկական հոգեբանության ինստիտուտի գենետիկական հոգեբանության բաժնի վարիչ (1941-1961 թվականներին)։ Նատաձեն ուսումնասիրել է ընդհանուր (ըմբռնման և պատրանքի, մտածողության և երևակայության), մանկավարժական (հասկացությունների և գիտելիքների ձևավորման), թատերական (կերպարների մարմնավորման) հոգեբանության գործնական և տեսական հարցեր։ Առանձնապես հայտնի են ըմբռնման կայունության և երևակայության դիրքորոշումային գործողության վերաբերյալ Նատաձեի հետազոտությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 196)։ ![]() |
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1984 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Վրացի հասարակական գործիչներ
- Վրացի հոգեբաններ
- Վրացի մանկավարժներ
- Վրացի պրոֆեսորներ