Ռուվիմ Ֆրաերման
Ռուվիմ Ֆրաերման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10 (22), 1891[1][2] |
Ծննդավայր | Մոգիլյով, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | մարտի 28, 1972[3][4][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Պյատնիցկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | մանկագիր, լրագրող, գրող, ռազմական թղթակից, բանաստեղծ և ակնարկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q28006533? |
Ժանրեր | վիպակ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ռուվիմ Ֆրաերման Վիքիքաղվածքում | |
Ռուվիմ Ֆրաերման Վիքիդարանում |
Ռուվիմ Իսաևիչ Ֆրաերման (ռուս.՝ Руви́м Иса́евич Фраерма́н, սեպտեմբերի 10 (22), 1891[1][2], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[3] - մարտի 28, 1972[3][4][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային մանկագիր, լրագրող, Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմի մասնակից. Արևմտյան ռազմաճակատում ռազմական թղթակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1891 թվականին Մոգիլյովում (Բելառուս) հրեական ընտանիքում։ 1915 թվականին ավարտել է Մոգիլյովի ռեալական վարժարանը։ 1916 թվականից սովորել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտում, Բաքվի քաղաքային խորհրդում հաշվապահ է եղել. երրորդ կուրսից գործուղվել է Հեռավոր Արևելք` երկաթգծում գործնական պարապմունքների։ Աշխատել է հնոցապանի օգնական, իսկ Քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո` ձկնորս, գծագրող, ուսուցիչ, «Красный клич» («Կարմիր կանչ») թերթում։
Քաղաքացիական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավոր Արևելքում մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (Յակով Տրյապիցինի պարտիզանական ջոկատում)։ Մասնակցել է Նիկոլաևյան դեպքերին։ 1920 թվականի մայիսին նշանակվել է պարտիզանական ջոկատի կոմիսար, ուղարկվել տունգուսների մեջ խորհրդային կարգեր հաստատելու։ Արշավն ավարտվում է Յակուտսկում, որտեղ Ֆրաերմանը նշանակվում է «Ленский коммунар» թերթի խմբագիր։
Լրագրողական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին ընտրվում է Նովո-Նիկոլաևսկում անցկացվող մամուլի աշխատողների առաջին համագումարի պատվիրակ։ Այստեղ ծանոթանում է Եմելյան Յարոսլավսկիի հետ, որը նրան հրավիրում է «Советская Сибирь» («Սովետական Սիբիր») թերթում քարտուղար աշխատելու։ Թերթում տպագրվում է Ֆրաերմանի առաջին բանաստեղծությունը` «Բելառուսիա»։ 1921 թվականին Ֆրաերմանը և Յարոսլավսկին հրավիրվում են Մոսկվայում մասնակցելու մամուլի աշխատողների համառուսական առաջին համագումարին։ Արդեն համագումարի ժամանակ Յարոսլավսկին ԽՄԿԿ ԿԿ-ում բարձր պաշտոն է ստանում, Ֆրաերմանին ծանոթացնում է Ռուսական հեռագրական գործակալության տնօրեն Յակով Դոլեցկիի հետ, որի հետևանքը լինում է այն, որ Ֆրաերմանը դառնում է գործակալության թղթակիցը սկզբում Թիֆլիսում, այնուհետև Բաթումում, իսկ 1923 թվականին հետ է կանչվում Մոսկվա, որտեղ աշխատում է գործակալության վիճակագրական բաժնում և գավառային տեղեկատվության խմբագրությունում։ 1926 թվականին կես տարի հիվանդ է լինում, առողջանալուց հետո սկսում է աշխատել «Беднота» («Չքավորություն») թերթում։
1934 թվականին ընդունվում է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։
Գրողների վաշտի մարտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[5]։ Եղել է 8-րդ Կրասնոպրեսեսնսկիի աշխարհազորային դիվիզիայի 22-րդ գնդի մարտիկ, Արևմտյան ռազմաճակատի ռազմական թղթակից[6]․ 1942 թվականի հունվարին ծանր վիրավորվել է, մայիսին` զորացրվել։
Ծանոթ է եղել Կոնստանտին Պաուստովսկիի և Արկադի Գայդարի հետ։
Ռուվիմ Ֆրաերմանը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դինգո վայրի շունը կամ պատմվածք առաջին սիրո մասին, Ե., Հայպետհրատ, 1941, 240 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան։
- Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1959, 208 էջ։ Թարգմանիչ` Էդուարդ Ավագյան։
- Դինգո վայրի շունը կամ պատմվածք առաջին սիրո մասին, Ե., Սովետական գրող, 1978, 142 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան, խմբագիր` Ս. Վարդանյան։
- Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին, Ե., Դարակ, 2020, 184 էջ։ Թարգմանիչ` Հարություն Հարությունյան, խմբագիր` Աշոտ Գաբրիելյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Фраерман Рувим Исаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 592—594. — ISBN 5-94848-307-X
- ↑ Память народа
- ↑ 1941 на narod.ru
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուվիմ Ֆրաերման» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուվիմ Ֆրաերման» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս մանկագիրներ
- Ռուս արձակագիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուս լրագրողներ
- Ռազմական թղթակիցներ