Ռուս-շվեդական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուս-շվեդական հարաբերություններ
Ռուսաստան և Շվեդիա

Ռուսաստան

Շվեդիա
Շվեդիայի դեսպանատունը Մոսկվայում
Ռուսաստանի դեսպանատունը Ստոկհոլմում

Ռուս-շվեդական հարաբերություններ (ռուս.՝ Российско-шведские отношения, շվեդ.՝ ), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Շվեդիայի Թագավորության միջև:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924 թվականին։ Ստորագրվել են առևտրրի (1924), ապրանքափոխանակման և վճարումների, վարկային (1940) համաձայնագրեր, որոնք նորոգվել են 1946 թվականին։ 1956 թվականի կոմյունիկեում երկու երկրների հարաբերությունները բնութագրվել են որպես «բարեկամական և բարիդրացիական»։ Կնքվել են նոր համաձայնագրեր ու արձանագրություններ գյուղատնտեսության ասպարեզում համագործակցության, առևտրի և վճարումների (1965), գիտատեխնիկական համագործակցության, երկարաժամկետ առևտրի և միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության (1970), նավագնացության (1973), գիտական համագործակցության և գիտնականների փոխանակման (1975) վերաբերյալ, 1981-1990 թվականի տնտեսական․, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության ծրագիր (1981



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10 CC-BY-SA-icon-80x15.png