Ռուս-մոնղոլական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-մոնղոլական հարաբերություններ
Մոնղոլիա և Ռուսաստան

Մոնղոլիա

Ռուսաստան

Ռուս-անգոլական հարաբերություններ (ռուս.՝ Российско-монгольские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Մոնղոլիայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդա-մոնղոլական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թ. Մոնղոլիայում սոցիալիստական հեղափոխության հաղթանակ և երկրում սոցիալիստական վարչակարգի հաստատումից հետո Խորհրդային միությունը առաջինը ճանաչեց Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը։ 1921 թ. նոյեմբերի համաձայնագրով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների միջև, չեղյալ համարվեց Մոնղոլիայի մինչհեղափոխական պարտքը Ռուսաստանին։

Ստորագրվել էին Մոնղոլիային փոխառություն տրամադրելու (1924), օդային մարդատար երթուղու բացման (1926), ՄԺՀ-ի ռադիոֆիկացման (1933), առևտրի հիմունքների, խառը ընկերությունների ստեղծման (1934) և այլ համաձայնագրեր։ 1930-ական թվականների սկզբին Ճապոնիայի ծավալապաշտական քաղաքականության հնարավոր վտանգի կապակցությամբ կնքվեց (1934 թ. նոյեմբերին) փոխօգնության ջենտլմենական (բանավոր) համաձայնագիր, որը փոխարինվեց փոխօգնության արձանագրությամբ (1936)։ Խալխին գոլի իրադարձությունների ժամանակ (1939) ԽՍՀՄ ՄԺՀ-ին օգնեց ետ մղելու Կայսերական Ճապոնիայի հարձակումները։ 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում ՄԺՀ ըստ ամենայնի օգնում էր ԽՍՀՄ-ին։ Այնուհետև կնքվել են բարեկամության և փոխօգնության պայմանագիր (1946), տնտեսական և մշակութային համագործակցության (1946), խորհրդային բուհերում մոնղոլ քաղաքացիների ուսուցման (1948, 1952), ռադիոհաղորդումների ասպարեզում համագործակցության (1953), օդային հաղորդակցության (1956) և այլ համաձայնագրեր։ 1960-1970-ական թվականներին ստորագրվեցին նոր պայմանագրեր ու համաձայնագրեր գիտատեխնիկական, տնտեսական, մոնղոլական ազգերի կադրերի պատրաստման վերաբերյալ։ 1980 թ. կնքվեցին 1981-1985 թթ. տնտեսական և տեխնիկական համագործակցության, այդ նույն տարիների ապրանքափոխանակության, վճարային համաձայնագրեր, մշակութային և գիտական համագործակցության ծրագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 9