Ռուս-հունգարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-հունգարական հարաբերություններ
Հունգարիա և Ռուսաստան

Հունգարիա

Ռուսաստան
Հունգարիայի դեսպանատունը Մոսկվայում

Ռուս-հունգարական հարաբերություններ (ռուս.՝ Российско-венгерские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Հունգարիայի Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ 1934 թվականին, խզվել են 1941 թվականի հունիսին նացիստական Գերմանիայի կողմում Հունգարիայի՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ մտնելու հետևանքով, վերականգնվել են 1945 թվականի սեպտեմբերին՝ Հունգարիայում սոցիալիստական վարչակարգի հաստատումից հետո։ Ստորագրվել են համաձայնագրեր փոխմատակարարումների և տնտեսական համագործակցության (1945) վերաբերյալ, առևտրական և ծովագնացության (1947), բարեկամության, համագործակցության և փոխօգնության (1948) պայմանագրեր։ Երկու կողմերը մասնակցել են Վարշավյան դաշինքի ստեղծմանը։ Հարաբերությունները վատթարացան 1956 թվականին, երբ Հունգարիայում զինված ապստամբություն սկսվեց կոմունիստական վարչախմբի դեմ, ինչը սակայն ավարտվեց կոմունիստների կողմից ապստամբության ճնշմամբ։ Այնուհետև ստորագրվել են համաձայնագրեր Հունգարիայի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի իրավական կարգավիճակի (1957), առողջապահության և բժշկական գիտության ասպարեզում համագործակցության (1959), սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության (1962), ռադիոհաղորդումների և հեռուստատեսության (1964), ՀԺՀ-ում ատոմային էլեկտրակայանի կառուցման գործում աջակցության (1966) վերաբերյալ և այլն։ 1967 թվականին կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» 20-ամյա պայմանագիր։ Ստորագրվել են համաձայնագրեր մարդատար ավտոմեքենաների արտադրության և մատակարարման գործում համագործակցության, մշակութային և գիտական համագործակցության (1968), ՀԺՀ-ում նավթավերամշակման գործարանի և գազամուղի կառուցման (1971), կապի ասպարեզում համագործակցելու (1972) մասին։ Կարևոր համաձայնագրեր էին համարվում ԽՍՀՄ-ին մատակարարվող (մինչև 1990 թվականը) որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների (1975), 1976-1980 թվականների ապրանքաշրջանառության և վճարումների (1980) վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև արտադրության մասնագիտացման և կոոպերացման երկարաժամկետ ծրագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 8