Ռուս-կոնգոյական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-կոնգոյական հարաբերություններ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Ռուսաստան

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Ռուսաստան

Ռուս-կոնգոյական հարաբերություններ (ռուս.՝ Российско-конголезские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ 1964 թվականի մարտին։ Ստորագրվել են համաձայնագրեր մշակութային և գիտական համագործակցության, առևտրական, օդային հաղորդակցության, տնտեսական և տեխնիկական համագործակցության (1964) վերաբերյալ, Կոնգոյին տպագրական, կինո-ռադիոսարքավորումների անհատույց հանձնման, մայրաքաղաք Բրազավիլում որպես նվիրատվություն ծննդատուն կառուցելու (1966), Կոնգոյին ավտոտրանսպորտային միջոցների և սարքավորման մատակարարման (1972), երկրաբանական-հետախուզական աշխատանքներում, լեռնարդյունաբերության ասպարեզում, առողջապահության և ազգային կադրերի պատրաստման գործում Կոնգոյին աջակցություն ցույց տալու (1975) վերաբերյալ համաձայնագրեր ու արձանագրություններ։ Կնքվել են նաև 1978—1979 թթ. մշակութային և գիտական համագործակցության (1979) համաձայնագրեր և «բարեկամության ու համագործակցության» պայմանագիր (1981

2023 թվականի հուլիսի 27-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի բացառման փոխադարձ արձանագրություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 7