Ռուստեմ Խամիտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուստեմ Խամիտով
Hamitov.jpg
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 18, 1954(1954-08-18) (65 տարեկան)
Ծննդավայր Դրաչենինո, Լենինսկ-Կուզնեցկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

Պատվո շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), «Պարտականության հավատարմության համար» շքանշան, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր, Q4375579? և Փառքի և Պատվի շքանշան

Ռուստեմ Զակիևիչ Խամիտով (ռուս.՝ Рустэ́м Заки́евич Хами́тов, rʊˈstɛm zɐˈkʲijɪvʲɪt͡ɕ xɐˈmʲitəf; բաշկիրերեն՝ Рөстәм Зәки улы Хәмитов, Röstäm Zäki ulı Xämitow, røˈstæm zæki uɫɯ xæˈmitʊf, օգոստոսի 18, 1954(1954-08-18), Դրաչենինո, Լենինսկ-Կուզնեցկի շրջան, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի քաղաքական գործիչ և ինժեներ, Բաշկորտոստանի Հանրապետության երկրորդ նախագահը 2010 թվականի հուլիսի 19-ից (2014 թվականի սեպտեմբերի 14-ին վերընտրվել է այդ պաշտոնում)[1]: Խամիտովը «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ է[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստեմ Խամիտովը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 18-ին Կեմերովոյի մարզի Լենինսկ-Կուզնեցկի շրջանի Դրաչենինո գյուղում[3]: Ազգությամբ բաշկիր է[4][5][6][7][8]։ Նրա մայրենի լուզուն բաշկիրերենն է, սակայն խոսում է նաև ռուսերեն և անգլերեն[9]: Դավանում է իսլամ։ 2011 թվականի մարտին կատարել է ումրա[10]։ Նրա հայրը՝ Զակի Սալիմովիչ Խամիտովը (1930-1993), ծնվել է Բաշկիրական ԻԽՍՀ Բալտաչևսկի շրջանի Շտանդի գյուղում Բաշկորտոստանի Բալթաչևսկի շրջանում: Զակին եղել է դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու և արժանացել Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր ինժեների կոչում[11]: 1973-1980 թվականներին նա եղել է Բաշկորտուստանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսության մեխանիզացման ֆակուլտետի դեկան[12], իսկ 1978-1988 թվականներին՝ մեքենաների վերանորոգման ամբիոնի վարիչ[13]: Ռուստեմ Խամիտովի մայրը` Ռաիսա Սինիյատուլովնա Խամիտովան (ծնվել է 1933 թվականին), ողջ կյանքն աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի դպրոցում նախքան թոշակի անցնելը[14]: Ռուստեմ Խամիտովն ունի կրտսեր եղբայր` Ռաշիդ Խամիտովը[14]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստեմ Խամիտովը 1971 թվականին ավարտել է Ուֆայի № 115 միջնակարգ դպրոցը[15]: 1977 թվականին նա ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի «Թռչող սարքերի շարժիչներ» բաժինը[16]։ Ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան կառավարման ավտոմատացված համակարգերի գծով։ Հեղինակ է ավելի քան 100 գիտական հրատարակությունների[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1978 թվականներ – վարպետի օգնական, վարպետ Ուֆայի շարժիչաշինական արտադրական միությունում[17][18],

1978-1986 թվականներ – ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող Ուֆայի ավիացիոն ինստիտուտում[17],

1986-1988 թվականներ – ավիացիոն շարժիչների ցամաքային օգտագործման լաբորատորիայի վարիչ[16],

1988-1990 թվականներ – Խողովակաշարերի կառուցման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի արևելյան բաժնի գիտաարտադրական բաժնի պետ[16],

1990-1993 թվականներ – Բաշկիրական ԻԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր, էկոլոգիայի և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի նախագահ,

1993-1994 թվականներ – Բաշկորտոստանի Հանրապետության Կիրառական էկոլոգիայի և բնօգտագործման ինստիտուտի տնօրեն,

1994-1996 թվականներ – Բաշկորտոստանի Հանրապետության բնապահպանության, բնօգտագործման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման նախարար,

1996-1999 թվականներ – Բաշկորտոստանի արտակարգ իրավիճակների և էկոլոգիական անվտանգության նախարար, Բաշկորտոստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամ,

1999-2000 թվականներ – ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց վերացման վարչության պետ (Մոսկվա),

2002 թվականի դեկտեմբերից – Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնակատար Մերձվոլգյան դաշնային շրջանում, միջազգային և միջհամայնքային հարաբերությունների պատասխանատու, համակարգել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային գործակալությունների գործունեությունը, հարկային նախարարության և ՌԴ հարկային ոստիկանության ծառայությունը,

2003-2004 թվականներ – խոշորագույն հարկատուների միջտարածաշրջանային № 4 տեսչության պետը, Ռուսաստանի Դաշնության հարկահանության նախարարության խոշոր հարկ վճարողների վարչության պետը,

2004 թվականի մայիսի 22-ից – 2009 թվականի մայիս – Ռուսաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ջրային ռեսուրսների գործակալության ղեկավարը[17],

2009 թվականի հուլիսից - 2010 թվականի հուլիս – «РусГидро» ընկերության նախագահ[19],

2010 թվականի հուլիսի 15-ին Խամիտովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով նշանակվել է Բաշկորտաստանի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[20],

2010 թվականի հուլիսի 19-ին Բաշկորտոստանի Հանրապետության պետական խորհրդի՝ Կուրուլտայի պատգամավորները հաստատել են Խամիտովի թեկնածությունը, որ առաջարկել էր ՌԴ նախագահը և նրան շնորհել Բաշկորտոստան Հանրապետության նախագահի լիազորություններ[21],

2014 թվականի մայիսի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Խամիտովի հրաժարականը, որպեսզի նա կարողանա մասնակցել տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին[22],

2014 թվականի սեպտեմբերի 14-ին Բաշկորտոստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններում Ռուստեմ Խամիտովը հավաքել է ձայների 81,71 %-ը[23]։ Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 74,88 %-ը[24]։ Որոշ հասարակական գործիչներ կասկած են հայտնել ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ[25]։ Ռուստեմ Խամիտովի երդման արարողությունը կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին Բաշկորտոստանի Հանրապետության պետական խորհրդում[26]։

2015 թվականի հունվարի 1-ից – Բաշկորտոստանի ղեկավար (պաշտոնը վերանվանվել է «ՌԴ սուբյեկտների պետական իշխանության օրենսդիր (ներկայացուցչական) և գործադիր մարմինների կազմակերպման հիմնական սկզբունքների մասին» օրենքի համաձայն)[27]։

2010 թվականի հուլիսի 20-ից[28] մինչև 2011 թվականի մայիսի 19-ը[29], ապա 2012 թվականի օգոստոսի 6-ից[30] մինչև 2015 թվականի նոյեմբերի 26-ը[31] համատեղության կարգով եղել է նաև Բաշկորտոստանի Հանրապետության կառավարության վարչապետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (30 նոյեմբերի, 2015 թվական)[32],
  • Պատվո շքանշան (13 հոկտեմբերի, 2014 թվական) – ձեռք բերած աշխատանքային հաջողությունների, հասարակական ակտիվ գործունեության ու բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[33][34],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (5 սեպտեմբերի, 2008 թվական) – Չինաստանում Ռուսաստանի տարվա և Ռուսաստանում Չինաստանի տարվա նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[35],
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (21 օգոստոսի, 2004 թվական) – շրջակա միջավայրի պահպանության գործում պետությանը մատուցած ծառայությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[36],
  • «Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար» պատվո նշան (30 հոկտեմբերի, 2013 թվական) – Ռուսաստանի Դաշնությունում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ներդրման, առողջ ապրելակերպի քարոզման համար և ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում գործադիր իշխանության դաշնային (պետական) ու տեղական մարմինների հիմնադրման 90-ամյակի առթիվ[37],
  • Բաշկորտոստանի Հանրապետության պատվոգիր (24 օգոստոսի, 1999 թվական) – շրջակա միջավայրի պաշտպանության և բնակչությանն արտակարգ իրավիճակներից պատպանելու բնագավառում կատարած բարեխիղճ աշխատանքի համար[38][39],
  • «За верность долгу» շքանշան (14 մարտի, 2016 թվական) – Ղրիմի Հանրապետության Բելոգորսկի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, Բաշկորտոստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության համագործակցության ամրապնդման համար և Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիանալու օրվա առթիվ[40],
  • «Փառքի ու Պատվի» II աստիճանի շքանշան (5 հունիսի, 2016 թվական)[41],
  • Պիտիրիմ Սորոկինի անվան արծաթե մեդալ «Գիտության բնագավառում ունեցած ներդրման համար» (2 փետրվարի, 2012 թվական)[42][43]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստեմ Խամիտովն ունի 2 երեխա, 1 թոռ և 3 թոռնուհի[44]: Նրա կինը` Գուլշատ Խամիտովան (օրիորդական ազգանունը՝ Ֆատխուլինա[45]) ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ է[46]: Ապագա ամուսնու հետ նա ծանոթացել է դեռ մանկության տարիներին[14]: «Մարխամատ» բարեգործական կրթական հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը[47][48], որն օգնություն է ցուցաբերում ծանր հիվանդ և սահմանափակ կարողություններով երեխաներին։

Ռուստեմ Խամիտովի որդին՝ Կամիլը, ինժեներ է և ավարտել է Ուֆայի ավիացիոն տեխնիկական համալսարանը[49], 2011 թվականի մարտից աշխատում է որպես Ա. Լյուլկայի անվան փորձնական-կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն գլխավոր կոնստրուկտորի տեղակալ (Ուֆայի շարժիչաշինական արտադրական միավորման մասնաճուղ)[50]։ Դուստրը` Նուրիա Խամիտովան, զբաղվում է բիզնեսով[6]: Խամիտովի 2 երեխաներն էլ ապրում և աշխատում են Մոսկվայում[6]:

Ռուստեմ Խամիտովի հոբբիներն են` դահուկասահքը, ընթերցանությունը, թատրոնը և երաժշտությունը[51]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ITAR-TASS Bashkortostan parliament approves Rustem Khamitov as president(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Хамитов Рустэм Закиевич»։ Официальный сайт партии «Единая Россия» 
  3. «Biography» 
  4. «Ответы Рустэма Хамитова на вопросы Всероссийской переписи населения 2010 года» 
  5. Диалог с властью. Один за всех, а если все за одного?.. // Вечерняя Уфа. — 2010.
  6. 6,0 6,1 6,2 Шеремет, Павел «Посадки будут. Будут разные „интересные“ процессы» // Коммерсантъ. — 2010.
  7. «Рустэм Хамитов одним из первых принял участие в переписи»։ Башинформ։ 2010-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-29 
  8. ««Я, знаете, ничей». Онлайн-интервью с главой Башкирии Рустэмом Хамитовым»։ Газета.ru։ 2010-10-21։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-04 
  9. «Президент Башкирии сообщил переписчикам, что владеет тремя языками»։ РИА Новости։ 2010-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-29 
  10. Хамитов, Рустэм Закиевич. (2011-03-22)։ «40 часов в Саудовской Аравии»։ Վերցված է 2012-10-30 
  11. «Знаменитые люди сельского поселения Штандинский сельсовет»։ Официальный сайт сельского поселения Штандинский сельсовет Балтачевского района Республики Башкортостан 
  12. «Механический факультет»։ Сайт Башкирского государственного аграрного университета 
  13. «Кафедра технологии металлов и ремонта машин»։ Сайт Башкирского государственного аграрного университета 
  14. 14,0 14,1 14,2 Мама и.о. главы Башкирии Рустэма Хамитова: «Моего сына в семье называли «президентом» // Комсомольская правда. — 2010.
  15. «Уфимская школа № 115 может носить имя «президентской»»։ МедиаКорСеть։ 2010-07-20 
  16. 16,0 16,1 16,2 «Биография Главы Республики Башкортостан»։ Официальный сайт Главы Республики Башкортостан 
  17. 17,0 17,1 17,2 «Всё правительство»։ Коммерсантъ-Власть։ 2004-06-28 
  18. «Рустэм Хамитов: «УМПО по праву является флагманом отечественной двигателестроительной отрасли»»։ Официальный сайт Главы Республики Башкортостан։ 2015-07-16 
  19. «На очередном заседании Совета директоров ОАО «РусГидро»»։ Официальный сайт ПАО «РусГидро»։ 2009-07-23 
  20. «Указ Президента РФ от 15.07.2010 № 913 «О досрочном прекращении полномочий Президента Республики Башкортостан»»։ Официальный сайт Президента России 
  21. «Рустэм Хамитов наделён полномочиями Президента Башкортостана»։ Башинформ։ 2010-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-10-29 
  22. «Встреча с Президентом Республики Башкортостан Рустэмом Хамитовым»։ Официальный сайт Президента России։ 2014-05-30 
  23. «Результаты досрочных выборов Президента Республики Башкортостан»։ Сайт Центральной избирательной комиссии Республики Башкортостан 
  24. «Рустэм Хамитов получил удостоверение президента Башкирии»։ Российская газета։ 2014-09-25 
  25. «Полный недоверия «Голос»»։ Коммерсантъ (Уфа)։ 2014-09-17 
  26. «Рустэм Хамитов официально занял пост президента Башкирии»։ Ufatime.ru։ 2014-09-25 
  27. «В Башкирии с января упраздняется должность президента республики»։ ТАСС։ 2014-12-25 
  28. «Хроника»։ Официальный сайт Главы Республики Башкортостан։ 2010-07-29 
  29. «Рустэм Хамитов подписал Указ о назначении Азамата Илимбетова на должность Премьер-министра Правительства Башкортостана»։ Официальный сайт Главы Республики Башкортостан։ 2011-05-19 
  30. «Рустэм Хамитов возложил на себя полное руководство Правительством республики»։ Башинформ։ 2012-08-06 
  31. «Рустэм Хамитов подписал указ о назначении Премьер-министром Башкирии Рустэма Марданова»։ Башинформ։ 2015-11-26 
  32. «Рустэма Хамитова наградили орденом Александра Невского»։ ProUfu.ru։ 2015-12-01 
  33. «Указ Президента Российской Федерации от 13.10.2014 г. № 661 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Официальный сайт Президента Российской Федерации։ 2014-10-13 
  34. «Официальное опубликование правовых актов в электронном виде» 
  35. «Распоряжение Президента Российской Федерации от 05.09.2008 года № 516-рп «О поощрении»»։ Официальный сайт Президента Российской Федерации։ 2008-09-05 
  36. «Распоряжение Правительства Российской Федерации от 21.08.2004 г. № 1100-р «О награждении Почетной грамотой Правительства Российской Федерации Хамитова Р.З.»»։ Официальный сайт Правительства Российской Федерации։ 2004-08-21 
  37. Приказ Минспорта России от 30 октября 2013 года № 147-нг «О награждении ведомственными наградами Министерства спорта Российской Федерации»
  38. «Указ Президента Республики Башкортостан от 24.08.1999 № УП-554 «О награждении Хамитова Р.З. Почётной грамотой Республики Башкортостан»»։ Российский правовой портал 
  39. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-28-ին։ Վերցված է 2015-12-18 
  40. «Указ Главы Республики Крым от 14 марта 2016 года № 89-У «О награждении государственными наградами Республики Крым»»։ Официальный портал Правительства Республики Крым։ 2016-03-14 
  41. «Завершился официальный визит Патриарха Кирилла в Башкортостан»։ Башинформ։ 2016-06-06 
  42. «Рустэму Хамитову присуждена cеребряная медаль имени Питирима Сорокина»։ Башинформ։ 2012-02-06 
  43. «Рустэм Хамитов награжден медалью Питирима Сорокина» 
  44. Елена САДЫКОВА - АО ИД «Комсомольская правда»։ «Рустэм Хамитов: "Новогодние обращения пишу сам"»։ АО ИД «Комсомольская правда» 
  45. Юмабика Ильясова «Преклоняю перед тобой голову» // Башҡортостан ҡыҙы. — 2013. — № 3.
  46. «О себе»։ Официальный сайт Главы Республики Башкортостан 
  47. «Учредительные документы»։ Сайт благотворительного образовательного фонда «Мархамат» 
  48. «Попечительский совет»։ Сайт благотворительного образовательного фонда «Мархамат» 
  49. Каким бизнесом занимаются дети губернаторов // Ведомости. — 2011.
  50. «Круглый стол: «Импортозамещение в промышленности города Москвы: стратегия развития и этапы внедрения»»։ Сайт Межрегиональной общественной организации «Национальная промышленность»։ 2015-12-10 
  51. «Hobbies and passions» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]