Ռուսլան և Լյուդմիլա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուսլան և Լյուդմիլա (այլ կիրառումներ)
Ռուսլան և Լյուդմիլա
Տեսակբալետ

«Ռուսլան և Լյուդմիլա, կամ Չար կախարդ Չերնոմորի տապալումը» (ռուս.՝ «Руслан и Людмила, или Низвержение Черномора, злого волшебника»), «հինգ գործողությամբ մեծ կախարդական-հերոսական բալետ», բեմադրվել է պարուսույց Ադամ Գլուշկովսկու կողմից կոմպոզիտոր Ֆրիդրիխ Շոլցի երաժշտությամբ Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի հիման վրա։ Այս ստեղծագործության առաջին բեմականացումն է և Պուշկինի ստեղծագործության առաջին բեմադրությունը ընդհանրապես։

Պրեմիերան տեղի է ունեցել 1821 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայի Պաշկովսկի թատրոնում (նվագախումբը Ֆրիդրիխ Շոլցի ղեկավարությամբ, դեկորացիաները՝ Ա․ Ռասլովայի, կոստյումները՝ Լևիզիի, Ռուսլան՝ Ա․ Գլուշկովսկի, Լյուդմիլա՝ Տատյանա Գլուշկովսկայա), 1824 թվականի դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, բեմադրվել է Մեծ թատրոնում (բեմադրիչներ՝ Շառլ Դիդլո և Օգյուստ, վերջինիս բենեֆիսին, Ռուսլան՝ Նիկոլայ Գոլց, Լյուդմիլա՝ Ավդոտյա Իստոմինա[1], կախարդ Զոլմիրա (այդ ժամանակ, կամ ավելի ուշ)՝ Եկատերինա Տելեշևա։

Գլխավոր գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդմիլա
  • Ռուսլան, նրա փեսացուն
  • Իշխան, Լյուդմիլայի հայրը
  • Չերնոմոր, կախարդ
  • Ղեկավար
  • Չարագուշակ, կախարդ
  • Բարություն, կախարդ
  • Քուրմ

Բեմադրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսլան և Լյուդմիլա»-ն Պուշկինի առաջին ավարտված պոեմն է, հրապարակվել է 1820 թվականի մայիսին և գրավել ընթերցողների ու քննադատների ուշադրությունը։ Բալետը բեմադրելու գաղափարը պատկանում էր Ադամ Գլուշկովսկուն, որը խնդրել էր երաժշտություն գրել կայսերական թատրոնների Մոսկովյան թատերախմբի ղեկավար և դիրիժոր Ֆրիդրիխ Շոլցին, նա էլ բեմադրել է։

Պրեմիերան կայացել է 1821 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Պաշկովսկի թատրոնի բեմում։ Դիրիժորը եղել է կոմպոզիտորը, Ռուսլանի դերը կատարել է ինքը՝ բալետմեյստեր, Լյուդմիլայի դերը՝ նրա կինը՝ բալետի պարուհի Տատյանա Գլուշկովսկայան (1800-1857)[1]։ Ազդագրերի վրա նշվում էր, որ «սյուժեն վերցված է հայտնի ռուսական հեքիաթից․ Ռուսլան և Լյուդմիլա որոշ հավելումներով», Պուշկինի անունը չի հիշատակվելь[2]։

Լիբրետոն, Պուշկինի պոեմի համեմատությամբ, ունեցել է էական տարբերություններ կերպարների կազմում։ Բալետում եղել են ավելի քան քառասուն գործող անձինք՝ չհաշված զանգվածային տեսարանների ու պարերի մասնակիցներին, այդ թվում՝ սյուժեի հետ անմիջական կապ չունեցող (գլխարկներով, դրոշներով ու դրոշներով պարեր և այլն)։ Գործող անձինք կազմել են երկու հակամարտող ճամբարներ։ Դրանցից մեկում Ռուսլանն է, Լյուդմիլան և նրանց օգնող բարության կախարդուհին ու Լյուդմիլայի հայրը՝ իր բազմամարդ շքախմբով և ժողովրդով։ Մյուս ճամբարում Չերնոմորն է, նրա հանցակից Չարությունը և Զմեյանան, Զլոմիրան, Զլոսլովան, Ասպիրուխը, Վիդիմորը, Լյուտը, Յադոմորը, Զլոտվորը և Չերտովիդը։ Դյուցազուն Ռուսլանը բալետում դառնում է ասպետ։ Բալետմայստերն XVIII—XIX դարերի բալետի ավանդության համաձայն դիմում է տիտրերին և «ռուսական» ներկայացման մեջ օգտագործում է այնպիսի բնորոշ անակրեոնտիկ կերպարներ, ինչպիսիք են կուպիդոնները և նիմփաները։

Պահպանելով պոեմի առանձին սյուժետային քայլերն ու կերպաները՝ Գլուշկովսկին ներկայացրել է այն ժամանակվա երաժշտական թատրոնին բնորոշ դրվագներ ու տեսարաններ։ Նա բեմադրել է հինգ գործողությունով մեծ ներկայացում, որի գործողություններից յուրաքանչյուրն ուղեկցվել են հեքիաթային վերամարմնավորումներով։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիտուրան աչքի էր ընկնում արտահայտիչ միջոցների բազմազանությամբ, տպավորիչ գործիքավորմամվ, կենցաղային ռոմանսի մեղեդուն մոտ լինելով[3]։ Կոմպոզիտորը բալետի երաժշտության մեջ օգտագործել է ռուսական երգ-պարային ֆոլկլոր՝ այլ ժողովուրդների, այդ թվում՝ արևելյան բանահյուսության հետ համատեղ։ Պարեր թվում եղել են ժողովրդական հունգարական, թաթարական, լեհական և այլն։ Ժողովրդական մեղեդիների օգտագործումը գլխավոր թեմաներին հաղորդել է բնորոշ երանգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Руслан и Людмила, или Низвержение Черномора, злого волшебника // Балет. Энциклопедия / гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 438. — 623 с.
  2. Красовская В. М. Сюжеты Пушкина в искусстве русской хореографии // Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом), Ин-т театра, музыки и кинематографии. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1967. — Т. 5. Пушкин и русская культура. — С. 255—277.
  3. Шольц Ф. Е. // Музыкальная энциклопедия / Под ред. Ю. В. Келдыша. — Советская энциклопедия. — М.: Советский композитор, 1973—1982.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глушковский А. П. Воспоминания балетмейстера. — Л.-М., 1940