Ռուսլան Ստեֆանչուկ
| Ռուսլան Ստեֆանչուկ ուկրաիներեն՝ Руслан Олексійович Стефанчук | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 29, 1975[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Տերնոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ուկրաիներեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն |
| Կրթություն | Khmelnytskyi University of Management and Law?[3], Khmelnytskyi National University?[3] և V. M. Koretsky Institute of State and Law? |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[3] |
| Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Khmelnytskyi University of Management and Law?[4] |
| Ծնողներ | հայր՝ Oleksii Stefanchuk?[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, First Deputy Chairman of the Verkhovna Rada? և Վերխովնա Ռադայի նախագահ |
| Կուսակցություն | Ժողովրդի ծառա[5] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա |
Ռուսլան Ալեքսեևիչ Ստեֆանչուկ (ուկրաիներեն՝ Руслан Олексійович Стефанчук, հոկտեմբերի 29, 1975[1], Տերնոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի իրավաբան, պետական գործիչ և իրավագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-ից[7]։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ 2021 թվականի հոկտեմբերի 14-ից[8]։ Ուկրաինայի իրավական գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), Ուկրաինայի վաստակավոր գիտնական և տեխնիկ (2017)։ Զբաղվել է նաև փաստաբանական գործունեությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանչուկը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին Տերնոպոլում՝ բժշիկ ուսանողների ընտանիքում: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Խմելնիցկիի թիվ 18 միջնակարգ դպրոցը: 1997 թվականին գերազանցությամբ ավարտել է նաև Խմելնիցկիի տարածաշրջանային կառավարման և իրավունքի ինստիտուտը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ, իսկ 1999 թվականին՝ Պոդիլյայի տեխնոլոգիական համալսարանը («Արտադրական ոլորտի կառավարում»):
Խմելնիցկիի համալսարանն ավարտելուց հետո աշխատել է նույն համալսարանի քաղաքացիական իրավունքի առարկաների ամբիոնում որպես ասիստենտ, ապա ընդունվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Վլադիմիր Կորեցկու անվան պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է նույն համալսարանում որպես ավագ դասախոս, ամբիոնի վարիչ, դոցենտ և քաղաքացիական իրավունքի առարկաների ամբիոնի պրոֆեսոր։ 2005-2011 թվականներին եղել է համալսարանի հետազոտությունների գծով պրոռեկտոր։
2011-2013 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի Վերխովնա Ռադայի օրենսդրության ինստիտուտի ազգային օրենսդրության մշակման խնդիրների բաժինը։
Որպես օգնական՝ համագործակցել է «Մեր Ուկրաինա - Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքի ժողովրդական պատգամավոր Անատոլի Մատվիենկոյի, ինչպես նաև փոխվարչապետ Ստեպան Կուբիվի հետ։
2017 թվականին դիմել է Ուկրաինայի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն չի հաջողվել հաղթահարել մրցույթը։
2013-2014 թվականներին եղել է քաղաքացիական իրավունքի առարկաների ամբիոնի վարիչ, իսկ 2014-2016 թվականներին՝ Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 2016 թվականից՝ Ուկրաինայի փաստաբանների ազգային ասոցիացիայի փաստաբանության բարձրագույն դպրոցի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
«Ուկրաինայի իրավունք» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Զաղեցնում է գլխավոր խմբագրի տեղակալի և խմբագրական խորհրդի անդամի պաշտոններ բազմաթիվ ամսագրերում («Ուկրաինայի իրավունք», «Համալսարանական գիտական նշումներ», «Իրավաբանական գիտություն», «Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի տեղեկագիր», «Քաղաքացիական և քրեական դատավարության հանդես» և այլն):
Մասնակցել է Ուկրաինայի «Անհատների անձնական ոչ գույքային իրավունքների ոլորտում որոշակի օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին», «Վերարտադրողական առողջության պաշտպանության մասին», «Ուկրաինայում ժամանակի հաշվառման մասին» և այլն օրենքների մշակմանը: Նաև հրատարակել է ավելի քան 500 գիտական աշխատանք իրավագիտության թեմաներով:

2019 թվականին միացել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբին, որտեղ աշխատել է գաղափարախոսության և օրինագծերի մշակման վրա։ Ստեֆանչուկը Զելենսկու հետ ծանոթացել է ուսանողական տարիներին՝ շնորհիվ ՈՒՀԱ-ի։
Մայիսի 21-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո, Վլադիմիր Զելենսկին Ռուսլան Ստեֆանչուկին նշանակել է իր խորհրդական և ներկայացուցիչ Գերագույն Ռադայում[9]։
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսլան Ստեֆանչուկին ընտրել է խորհրդարանի առաջին փոխնախագահ[10]: Ստեֆանչուկը Կիևում բնակարան չունի, ուստի բնակարան է վարձակալում իր զոքանչից, որի համար փոխհատուցում է ստացել Ուկրաինայի պետական բյուջեից[11]: Իր հերթին Ստեֆանչուկը հայտարարել է, որ որպես ոչ մշտական ժողովրդական պատգամավոր, ինքը իրավունք ունի նման փոխհատուցման՝ օրենքի հիման վրա, և ոչինչ չի խախտել: Սակայն, հաշվի առնելով հեղինակության ռիսկերը, նա վերադարձրել է ստացված փոխհատուցումը[12]:
Կրտսեր եղբայրը՝ Նիկոլայ Ստեֆանչուկը, քաղաքական գործիչ, դոցենտ, իրավաբան և պատգամավոր է։
Սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական պատգամավորի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Ռուսլան Ստեֆանչուկը Կիևի մարզի Բելոգորոդկա գյուղում ունի մեկ հողամաս՝ 1008 քմ ընդհանուր մակերեսով։ Նաև ունի մեկ բնակարան Խմելնիցկիում և վարձակալում է մեկը Կիևում։ Բացի այդ, ունի հին սրբապատկեր և «գիտական գրականության գրադարան»՝ ավելի քան 5000 օրինակ գրքերով։ 2019 թվականին Ստեֆանչուկը ձեռք է բերել Mitsubishi Outlander[13] մակնիշի մեքենա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության վկայական (2007 թվական):
- Ուկրաինայի Արդարադատության նախարարության շնորհակալագիր (2008 թվական):
- Ուկրաինայի Նախարարների կաբինետի մրցանակի դափնեկիր՝ Ուկրաինայի զարգացման գործում երիտասարդության առանձնահատուկ նվաճումների համար՝ «Գիտական նվաճումների համար» անվանակարգում (2010 թվականի հունիսի 16)[14]:
- Ուկրաինայի գլխավոր դատախազի շնորհակալագիր (2014 թվականի օգոստոսի 15):
- Ուկրաինայի քաղաքացիական և քրեական գործերով բարձրագույն մասնագիտացված դատարանի պատվոգիր (2016 թվականի մարտի 18):
- Ուկրաինայի փաստաբանների ազգային ասոցիացիայի պատվավոր մրցանակ (2016 թվականի դեկտեմբերի 14):
- «Ուկրաինայի վաստակավոր գիտնական և տեխնիկ» պատվավոր կոչում (2017 թվականի դեկտեմբերի 1)[15]:
- Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահի արծաթե մեդալ (2022 թվականի ապրիլի 14, Չեխիայի Հանրապետություն[16]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Стефанчук Руслан (ռուս.) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Руслан Алексеевич Стефанчук: досье, биография и компромат (ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 Стефанчук Руслан Олексійович (укр.) / Верховна Рада України
- ↑ ЛІГА.net — 2000.
- ↑ Стефанчук Руслан Олексійович (укр.)
- ↑ Список кандидатів у депутати від партії «Cлуга Народу» (укр.)
- ↑ «Руслана Стефанчука избрали спикером Верховной рады». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 542/2021». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №312/2019» (ուկրաիներեն). Офіційне інтернет-представництво Президента України. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Стефанчука избрали первым вице-спикером Рады» (ռուսերեն). РБК-Украина. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Віцеспікер Верховної Ради Стефанчук винаймає квартиру в тещі й отримує компенсацію з бюджету «за житло іногороднім», — «ЧЕСНО» Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Стефанчук говорит, что вернул компенсацию за аренду квартиры тещи». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Декларації: Стефанчук Руслан Олексійович від НАЗК». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Kitsoft. «Кабінет Міністрів України - Про присудження Премії Кабінету Міністрів України за особливі досягнення молоді у розбудові України» (ուկրաիներեն). www.kmu.gov.ua. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №398/2017» (ուկրաիներեն). Офіційне інтернет-представництво Президента України. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Stříbrné medaile předsedy Senátu». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Ուկրաինայի Իրավաբանական գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը file.liga.net կայքում
- Պրոֆիլը declarations.com.ua կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Ստեֆանչուկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||