Ռուսլան Աբազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Աբազով
ռուս.՝ Руслан Асланович Абазов
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուսլան Ասլանովիչ Աբազով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1993(1993-05-25)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Nartkala, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Տյումեն
Համար 57
Պատանեկան կարիերա
2010-2012 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 40 (0)
2014-մ.հ. Ռուսաստան Ռոստով 3 (0)
2015  Ռուսաստան Տյումեն 12 (1)
2015  Ռուսաստան Ֆակել 5 (0)
2015-2016  Ռուսաստան Տյումեն 21 (0)
2016- Ռուսաստան Տոսնո 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի սեպտեմբերի 18-ի:

Ռուսլան Ասլանովիչ Աբազով (ռուս.՝ Русла́н Асла́нович Аба́зов, մայիսի 25, 1993(1993-05-25)[1], Nartkala, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Տոսնո» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ 2014 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի մրցության եզրափակչի մասնակից[2], 2012 թվականի Ռուսաստանի երիտասարդական ակումբների առաջնության Բ խմբի հաղթող[3][4], ԱՖԼ-ի առաջնության 2012-13 մրցաշրջանի և 2015 թվականի ԱՖԼ գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր։

Լինելով «Նարթկալա» ֆուտբոլային ակումբի սան՝ Աբազովն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է 2011 թվականին ռուսական Պրեմիեր լիգայի ՝ «Սպարտակ» (Նալչիկ) ակումբի կազմում։ 2014 թվականի հունիսին ռուսական «Ռոստովի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ 2015 թվականի հուլիսին վարձավճարային իրավունքներով համալրել է Ազգային ֆուտբոլային լիգայի «Ֆակել» ֆուտբոլային ակումբի կազմը[5][6], սակայն արդեն օգոստոսին պայմանագիր է կնքել ռուսական «Տյումեն» ակումբի հետ[7]։ 2016 թվականի հունիսի 2-ին լիարժեք պայմանագիր է կնքել «Տոսնո» ակումբի հետ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլանը համարվում է «Նարթկալա» ֆուտբոլային ակումբի սան։ Նրա առաջին մարզիչը (դեռևս ոչ պրոֆեսիոնալ կարիերայում) եղել է Պաշա Ռամազանովիչ Ագաբալիևը։ Ռուսլանն իր կարիերան սկսել է որպես դարապասապահ, այնուհետև փորձել է իրեն հարձակվողական դիրքերում։ Հենց այդ ժամանակ էլ Աբազովը հրավիրվել է Նալչիկ քաղաքի համար 31 դպրոցի թիմ (մարզիչ՝ Գիա Գեորգևիչ Լոբժանիձե)[9]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ-Նալչիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի գարնանը Ռուսլանը Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար առաջին անգամ ընդգրկվում է նալչիկյան «Սպարտակի» կազմում։ Ապրիլի 2-ին «Ռոստովի» իր հասակակիցների դեմ խաղում փոխարինում կատարելով հանդիպման վերջին րոպեներին՝ նա կատարում է իր նորամուտը «Սպարտակի» կազմում[10]։ Ակումբի կազմում երկրի երիտասարդական առաջնությունում ընդհանուր հաշվարկով նա անցկացրել է 42 խաղ և ակումբի հետ դարձել է 2012 թվականի առաջնության փոքր ոսկե մեդալի դափնեկիր[3][4]։ 2011 թվականի ամառվանից նա սկսել է մարզվել նալչիկյան ակումբի առաջին թիմի հետ։ Օգոստոսի 7-ին երկրի առաջնության շրջանակներում Կազանի «Ռուբինի» դեմ խաղին մասնակցելու համար նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[11]։ 2012 թվականի ձմռանը Ռուսլանն առաջին թիմի հետ միասին մեկնել է Թուրքիա՝ հավաքի նպատակով[12]։ Ապրիլի 27-ին «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում Ռուսլանը կատարել է իր նորամուտը արդեն Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը դուրս էր եկել խաղադաշտ մեկնարկային կազմում և բաց չի թողել խաղից ոչ մի րոպե։ Խաղի 15-րդ րոպեին Ժոել Չիբամբեի դեմ պայքարում խախտելով խաղի կանոնները՝ Ռուսլանն արժանացել է դեղին քարտի[13]։ 2012-13 թվականների մրցաշրջանը Ռուսլանը մեկնարկել է որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն իններորդ տուրում «Պետրոտրեստի»[14] դեմ խաղում հեռացվելով խաղադաշտից՝ կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում[15]։ 2013-14 մրցաշրջանում եղել է թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը և անցկացրել է 22 խաղ։ 2013 թվականի նոյեմբերին Դմիտրի Ալենիչևի կողմից ընդգրկվել է ԱՖԼ-ի հավաքականի կազմում՝ իտալական սերիա Բ-ի ֆուտբոլիստների դեմ խաղին մասնակցելու նպատակով[16]։ Այդ հանդիպման ժամանակ նա խաղադաշտ է դուրս եկել առաջին խաղակեսից հետո՝ փոխարինել է Պյոտր Տենային[17]։ Հետագայում ֆուտբոլիստն ստացել է ավելի շատ պրակտիկա, սակայն անմիջապես կաբարդա-բալկարական ակումբի՝ ԱՖԼ-ի առաջնությունից հեռացվելուց հետո նա լքել է ակումբը։

«Ռոստով»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 16-ին Ռուսլանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Ռոստով» ակումբի հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր չորս տարի ժամկետով[18]։ Նոր ակումբի կազմում Ռուսլանը կատարում է իր նորամուտը 2014 թվականի հուլիսի 26-ին՝ Ռուսաստանի սուպերգավաթի շրջանակներում։ Աբազովը մասնակցություն է ունենում ամբողջ խաղին, իսկ իր ակումբը «մոսկովյան զինվորականների» ակումբին զիջում է 1:3 հաշվով[2]։ Հիմնական թիմի կազմում մասնակցելով երկրի առաջնության երկու խաղի՝ նա փոխարինվում է արդեն առաջին՝ մոսկովյան «Լոկոմոտիվի» դեմ խաղի առաջին խաղակեսում[19]։ Անվստահ խաղի[20] և մի շարք վնասվածքների պատճառով Ռուսլանը ժամանակի ընթացքում կորցնում է իր տեղը մեկնարկային կազմում[21]։

Վարձավճար։ «Տյումեն» և «Ֆակել»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 14-ին Ռուսլանը համալրում է ԱՖԼ«Տյումեն» ակումբի կազմը։ Պայմանագրի կնքված էր մինչև մրցաշրջանի ավարտը[22]։ Նոր ակումբի կազմում Աբազովը կատարել է իր նորամուտը ԱՖԼ-ի գավաթի խաղարկության շրջանակներում։ Այդ մրցությունում Ռուսլանի ակումբը գրավում է երրորդ հորիզոնականը[23]։ 2015 թվականի ապրիլի 12-ին Աբազովը «Տյումենի» կազմում հեղինակում է իր առաջին գոլը, որը նա խփում է 27-րդ տուրում՝ «Տոսնոյի» դեմ տնային հանդիպման 79-րդ րոպեին[24]։ Այդ գոլը դառնում է պրոֆեսիոնալ մակարդակում անցկացված պաշտոնական խաղերում Ռուսլանի խփած առաջին գոլը։ «Տյումենի» կազմում Աբազովը անցկացնում է 12 խաղ, որոնցից միայն մեկում նա լիակատար մասնակցություն չի ունենում և լքում է խաղադաշտը խաղի ավարտից առաջ։ Այդ խաղը առաջնության 30-րդ տուրի «Շիննիկի» դեմ խաղն էր, որում Ռուսլանն արժանանում է երկու դեղին քարտ և հեռացվում խաղադաշտից[25]։

2015 թվականի հուլիսի 7-ին հայտնի է դառնում Ռուսլանի՝ վարձավճարային իրավունքներով Վորոնեժի «Ֆակել» տեղափոխման մասին[5]։ Նոր ակումբի կազմում Աբազովն անցկացնում է երկու ընկերական հանդիպում՝ մոսկովյան ԲԿՄԱ-ի և Կուրսկ քաղաքի «Ավանգարդի» դեմ[6]։ Պայմանագրի կնքումից չորս օր հետո նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը արդեն պաշտոնական խաղում։ Դա ԱՖԼ-ի առաջնության առաջին տուրի՝ «Տոսնոյի» դեմ խաղն էր։ Խաղն ավարտվում է տոսնոցիների հաղթանակով, իսկ Ռուսլանը մասնակցություն է ունենում ամբողջ խաղին[26]։ Վորոնեժական թիմի կազմում Ռուսլանն անցկացնում է հինգ խաղ, որոնց ընթացքում ստանում է երկու դեղին քարտ (տարբեր խաղերում)։

2015 թվականի օգոստոսի 27-ին Ռուսլանը վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուն պես լքում է «Ռոստովը» և վերադառնում է «Տյումեն»[7]։ Իր վերադարձից համարյա մեկ ամիս հետո Ռուսլանն առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ «Տյումենի» մարզաշապիկով։ Նրա «վերադարձի» խաղն է դառնում «Տոմի» դեմ խաղը[27]։ Աբազովը հաջողությամբ կարողանում է հաստատվել թիմի հիմնական կազմում և մասնակցում է ակումբի 27 խաղերից 21-ին։ Այդ ժամանակահատվածում նա ստանում է հինգ նկատողություն, ինչպես նաև մեկ անգամ հեռացվում է խաղադաշտից Տուլայի «Արսենալի» դեմ խաղի 2-րդ րոպեին վերջին հույսի խախտում կատարելու համար[28][29]։

«Տոսնո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 2-ին Ռուսլանը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Տոսնո» ֆուտբոլային ակումբի հետ[8]։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Արդյունք
Մկրդ. Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2011-12 I 4 0 1 0 0 0 5 0
2012-13 II 14 0 0 0 1 0 15 0
2013-14 II 22 0 1 0 0 0 23 0
Արդյունք 40 0 2 0 1 0 43 0
Ռուսաստան Ռոստով 2014-15 I 3 0 0 0 1 0 4 0
Ռուսաստան Տյումեն 2014-15 II 12 1 0 0 0 0 12 1
Ռուսաստան Ֆակել 2015-16 II 5 0 0 0 0 0 5 0
Ռուսաստան Տյումեն 2015-16 II 11 0 1 0 0 0 12 0
Ռուսաստանի դրոշը Տոսնո 2016-17 II 11 0 2 1 0 0 13 1
Ընդհանուրը կարիերայում 92 1 5 1 2 0 99 2

Մկրդ = մակարդակ

Աղբյուրներ.

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Սպարտակ-Նալչիկ»

Ռուսաստան «Ռոստով»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Ֆուտբոլի Ռուսաստանի սուպերգավաթ։ ԲԿՄԱ—«Ռոստով» խաղի արձանագրությունը». Официальный сайт РФПЛ. 2014 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 ««Սպարտակ-Նալչիկի» երիտասարդական ակումբը առաջնության Բ խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2012 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 ««Սպարտակ-Նալչիկի» երիտասարդական ակումբը դարձել է երկրի չեմպիոն». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2012 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  5. 5,0 5,1 «Սելեկցիոն աշխատանքները շարունակվում են». Официальный сайт ФК «Факел». 2015 թ․ հուլիսի 7.
  6. 6,0 6,1 Павел Горячев. (2015 թ․ հուլիսի 8). «Վորոնեժի «Ֆակելը» պայմանագիր է կնքել Ռուսլանի հետ». РИА Воронеж.
  7. 7,0 7,1 «Ռուսլանը վերադառնում է». Официальный сайт ФК «Тюмень». 2015 թ․ օգոստոսի 27.
  8. 8,0 8,1 «Абазов и Дугалич перешли в «Тосно»». Официальный сайт ФК ФНЛ. 2016 թ․ հունիսի 2.
  9. Аслан Абаев. (2012 թ․ նոյեմբերի 6). «Ռուսլան Աբազով. «Նալչիկը պետք է վերադառնա Պրիեմեր լիգա»». Onedivision.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Ռուսաստանի առաջնությունը երիտասարդների միջև։ «Սպարտակ» — «Ռոստով» խաղի արձանագրությունը». Официальный сайт РФПЛ. 2010 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնություն։ «Սպարտակ» — «Ռուբին» խաղի արձանագրությունը». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  12. ««Սպարտակ-Նալչիկը» ուղևորվել է առաջին ուսումնա-մարզական հավաքի». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2012 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնություն։ «Սպարտակ» — «Կռիլյա Սովետով» խաղի արձանագրությունը». Официальный сайт РФПЛ. 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնություն։ «Սպարտակ» — «Պետրոտրեստ» խաղի արձանագրությունը». Официальный сайт ФНЛ. 2012 թ․ օգոստոսի 28.
  15. «Ֆուտբոլիստի էջը». Sportbox.ru.
  16. «ԱՖԼ-ի հավաքականի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի երիտասարդական հավաքականի չորս ֆուտբոլիստներ». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ նոյեմբերի 20.
  17. «ԱՖԼ-ի հավաքականը զիջել է Սերիա Բ-ի հավաքականին». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ նոյեմբերի 26.
  18. ««Ռոստովը» պայմանագիր է կնքել Ռուսլանի հետ». Официальный сайт ФК «Ростов». 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  19. «Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնություն։ «Լոկոմոտիվ» — «Ռոստով» խաղի արձանագրությունը». Официальный сайт РФПЛ. 2014 թ․ օգոստոսի 14.
  20. «Բոժովիչ. «Մեր թիմը պայքարում էր մինչև վերջ»». Официальный сайт ФК «Ростов». 2014 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  21. «Բուխարովը և Աբազովը մասնակցություն չեն ունեցել «Ռոստովի մարզմանը վնասվածքի պատճառով»». Чемпионат.com. 2014 թ․ նոյեմբերի 3.
  22. «Աբազովը կշարունակի կարիերան «Տյումենի» կազմում». Официальный сайт ФК «Ростов». 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  23. ««Տյումենը» երրորդն է, «Շինիկը»՝ հինգերորդը, իսկ «Կռիլյան» յոթերորդը». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ փետրվարի 23.
  24. «ԱՖԼ-ի առաջնություն։ «Տյումեն» — «Տոսնո» խաղի արձանագրությունը». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ ապրիլի 12.
  25. «ԱՖԼ-ի առաջնություն։ «Տյումեն» — «Շիննիկ» խաղի արձանագրությունը». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ մայիսի 3.
  26. «ԱՖԼ-ի առաջնություն։ «Տոսնո» — «Ֆակել» խաղի արձանագրությունը». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ հուլիսի 11.
  27. «Первенство ФНЛ. Протокол матча «Томь» (Томск) — «Тюмень» (Тюмень) 1:1». Официальный сайт ФНЛ. 2015 թ․ սեպտեմբերի 20.
  28. «Профиль игрока». Sportbox.ru.
  29. «Первенство ФНЛ. Протокол матча «Тюмень» (Тюмень) — «Арсенал» (Тула) 1:2». Официальный сайт ФНЛ. 2016 թ․ մարտի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Աբազով» հոդվածին։