Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակում (2024)


Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակում, բանտարկյալների փոխանակման գործընթաց, որը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև։ Գերմանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Սլովենիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ռուսաստան են վերադարձել այդ երկրներում ազատազրկման դատապարտված 8 քաղաքացի ու նրանց երկուսի երկու երեխաները։ Ռուսաստանը, իր հերթին, ազատ է արձակել ու Արևմուտքի երկրներին փոխանցել 16 մարդու, ներառյալ մի քանի քաղբանտարկյալների։ Եվս մեկ մարդ էլ ազատ է արձակվել և արևմտյան երկրներին փոխանցվել Բելառուսի իշխանությունների կողմից։
Այս փոխանակումը դարձավ Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենախոշոր փոխանակումը, ինչի արդյունքում Ռուսաստանը իր հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանակեց քաղբանտարկյալների հետ[1][2][3]։
Նավալնիի ու Կրասիկովի չկայացած փոխանակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի ու Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցություններն ընթանում էին մի քանի տարի տարբեր ալիքներով ու տարբեր ձևաչափերով։ Այսպես, 2022 թվականի սկզբին Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը ամերիկյան ու գերմանական կողմերին առաջարկեց համատեղ փոխանակում իրականացնել, որտեղ Արևմուտքի կողմից փոխանակման գլխավոր սուբյեկտը կլիներ Վադիմ Կրասիկովը, իսկ Ռուսաստանի կողմից՝ Ալեքսեյ Նավալնին[4][5]։ Գրոզևը նաև կազմել էր բանտարկված ռուսաստանցիների ցուցակը, որոնց ԱՄՆ-ն կարող էր փոխանակել արդեն Փոլ Ուիլանի և Էվան Գերշկովիչի հետ[5]։ Ի սկզբանե Ռուսաստանն անհրաժեշտ էր համարում փոխանակման շուրջ բանակցություններ իրականացնել միայն Միացյալ Նահանգների հետ՝ ելնելով իր այն համոզմունքից, որ ԱՄՆ-ն կարող է ազդել նաև Գերմանիայի վրա[5][6]։ Վլադիմիր Պուտինը հույս ուներ Կրասիկովին փոխանակել հենց ամերիկացի ձերբակալված լրագրող Էվան Գերշկովիչի հետ[7][8], սակայն Պուտինի պլանը ձախողվեց, քանի որ Գերմանիան հետաքրքրված չէր Ռուսաստանում ձերբակալված «ամերիկացի լրտեսներով», սակայն պատրաստ էր քննարկել Կրասիկովի փոխանակումը միայն Ալեքսեյ Նավալնիի հետ, որն իր թունավորումից հետո մեծ հեղինակություն էր ձեռք բերել եվրոպական այդ երկրում[4][6]։ Արդյունքում, Գերշկովիչը հայտնվեց Ռուսաստանի կողմից փոխանակվող անձանց վերջնական ցուցակում։
Փոխանակման շուրջ բանակցությունները դանդաղ էին ընթանում նաև այն պատճառով, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում էր, որ Կրասիկովի ազատ արձակումն անթույլատրելի է և վատ ազդակ է ծառայելու[9][10]։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերին հնարավոր եղավ հասնել փոխհամաձայնության. «8-ը 8-ի դիմաց» փոխանակում, որտեղ փոխանակման գլխավոր կերպարները կլինեին Կրասիկովն ու Նավալնին։ Սակայն 2024 թվականի փետրվարին Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո Արևմուտքը կորցրեց բանակցությունների շուրջ հետաքրքրությունը[11]։
The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Գերմանիան ի սկզբանե հույս ունեին, որ Նավալնին կարող է ազատ արձակվել լայն համաձայնության շրջանակներում, որը սկսել էր ձևավորվել 2024 թվականի սկզբին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումից հետո։ Նավալնիի մահվանից հետո երկու կողմերը միավորվեցին՝ հավաքելով փոխանակման շուրջ առաջարկների ընդհանուր փաթեթ[12]։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագահ Մարիա Պևչիխի խոսքով՝ փոխանակման համար ռուսաստանցիների վերջնական ցուցակը կազմելու գործում օգնել են ինքն ու Խրիստո Գրոզևը[13]։
Կազմակերպում և փոխանակման իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի ապրիլին գերմանական կողմը հասկացրեց, որ իրենք դեռևս հետաքրքրված են փոխանակմամբ, բայց միայն համաչափ։ Միայն Կրասիկովի համար Ռուսաստանը պետք է վերադարձներ միանգամից մի քանի քաղբանտարկյալի[14]։ Ի սկզբանե ռուսական կողմից բանակցությունների հիմնական մասնակիցը Անվտանգության դաշնային ծառայության հինգերորդ ծառայության պետ Սերգեյ Բեսեդան էր, բայց կոռուպցիոն մի քանի սկանդալների և ձախողումներից հետո նրա դիրքերը տատանվեցին։ Նրա հրաժարականից հետո ծառայության նոր ղեկավար Ալեքսեյ Կոմկովը նոր թափ տվեց բանակցային գործընթացին։ Հենց այս ժամանակաշրջանում բանակցային գործընթացին պաշտոնապես միացավ գերմանական BND-ն։ Դրանից հետո բանակցությունները վերսկսվեցին, և մի քանի շաբաթվա ընթացքում կողմերը համաձայնեցրին իրենց դիրքորոշումները[15]։ CNN-ի տվյալներով՝ գլխավոր գերատեսչությունը, որը վարում էր բանակցությունները, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն էր ու դրա տնօրեն Ուիլյամ Բըրնսը, իսկ ռուսական կողմի հետ բուն բանակցությունները վարվում էին անձնական հանդիպումների և հեռախոսազանգերի միջոցով։ Հետախուզական մարմինների ներկայացուցիչները հանդիպում էին «երրորդ երկրների» տարածքում, որտեղ ԱՄՆ-ն ներկայացրեց փոխանակման պարամետրերի մասին առաջարկները[14]։ Դրանից մի քանի օր անց Ռուսաստանի ներկայացուցիչները տվեցին այս ձևաչափով փոխանակմանն իրենց «սկզբունքային համաձայնությունը», իսկ համաձայնության վերաբերյալ պաշտոնական պատասխանը ռուսական կողմը կապի միևնույն ալիքով տվեց արդեն հուլիսի կեսերին[16]։
2024 թվականի հուլիսի վերջին ռուսական իշխանությունները անհայտ ուղղությամբ տարան քաղբանտարկյալների խմբին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում դատապարտված մի քանի ռուսաստանցիների տվյալներն անհետացան ամերիկյան բանտերի տվյալների բազայից[17]։ Դա շատ փորձագետների ստիպեց մտածելու պատրաստվող փոխանակման մասին[18][19][20]։
2024 թվականի օգոստոսի 1-ին CNN հեռուստաընկերությունը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են բանտարկյալների մասշտաբային փոխանակման շուրջ, իսկ գործընթացն արդեն մեկնարկել է։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը միջնորդի դեր ստանձնեց 7 երկրներից 26 բանտարկյալների փոխանակման գործընթացի անցկացման հարցում[21][20]։ CBS-ի տվյալներով՝ փոխանակման շրջանակներում Ռուսաստանը պետք է փոխանցեր առնվազն 12 քաղբանտարկյալի[21]։ Reuters գործակալությունը ևս նշում էր, որ փոխանակումը տեղի է ունեցել թուրքական հետախուզության համակարգման ներքո[21]։

Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև բանակցություններին մասնակցել են Սպիտակ տունը, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը և ԿՀՎ-ն։ Փոխանակումը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ Էսենբողա օդանավակայանի տարածքում[22]։
2024 թվականի օգոստոսի մեկին, Երևանի ժամանակով մոտ 23:30-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Նախագահական գնդի պատվո պահակախմբի մասնակցությամբ, անձամբ դիմավորեց ազատ արձակված ռուսաստանցիներին, որոնք ժամանել էին Վնուկովո-2 օդանավակայան։ Նա նրանց շնորհակալություն հայտնեց «երդմանը հավատարիմ լինելու համար» և նշեց, որ բոլոր նրանք, որոնք ուղիղ կապ են ունեցել զինվորական ծառայության հետ, կներկայացվեց պետական պարգևների[23][24]։ Գերմանիայի Քյոլն/Բոնն օդանավակայանում 13 բանտարկյալներին էլ դիմավորեց կանցլեր Օլաֆ Շոլցը, ինչպես նաև Մարիա Պևչիխը և Խրիստո Գրոզևը[25]։ Ազատ արձակված երեք ամերիկացիներին էլ Էնդրյուս ավիաբազայում դիմավորեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը[26]։
2024 թվականի օգոստոսի 2-ին Կրեմլը խոստովանեց, որ Վադիմ Կրասիկովը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է։ Ինչպես հայտնել էր Դմիտրի Պեսկովը, Կրասիկովը ծառայել է «Ալֆա» ստորաբաժանման կազմում՝ Պուտինի թիկնապահների հետ միասին։ Մոսկվան նաև խոստովանել է, որ Դուլցև ամուսիններն աշխատել են ռուսական հետախուզության համար։ Պեսկովի խոսքով՝ նրանք եղել են ոչ լեգալ հետախույզներ, իսկ նրանց երեխաները Ռուսաստանի հետ ծնողների կապի մասին իմացել են միայն դեպի Մոսկվա մեկնող ինքնաթիռում ու չեն տիրապետում ռուսերենին։ Սլովենիայում ամուսինները հանդես են եկել իբր արգենտինացիներ[27]։
Փոխանակված և փոխանակմանը հավակնած անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ փոխանակմանը մասնակցել է 24 մարդ։ Դրա ընթացքում 6 երկրից ռուսական կողմին փոխանցվել է 8 մարդ։ Իր հերթին Ռուսաստանը փոխանցել է 16 բանտարկյալի, որից 13-ը Գերմանիային, իսկ 3-ը՝ ԱՄՆ-ին[28][29][30]։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և լրատվամիջոցների տվյալներով՝ Կրասիկովը փոխանակման «գլխավոր անձն» էր[31]։
Ռուսաստանում և Բելառուսում բանտարկվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կողմից փոխանցված գրեթե բոլոր բանտարկյալները պահվում էին Ռուսաստանում, բացառությամբ Ռիկո Կրիգերի, որը Գերմանիայի քաղաքացի էր և ազատազրկված էր Բելառուսում։
| № | Անվանում | Քաղաքացիություն | Նկարագրություն |
|---|---|---|---|
| The Wall Street Journal-ի լրագրող։ 2024 թվականի հուլիսի 19-ին լրտեսության հոդվածով դատապարտվել է 16 տարի ազատազրկման։ Սա 1986 թվականից ի վեր Ռուսաստանում ամերիկացի լրագրողի ձերբակալության առաջին դեպքն էր[33][34]։ | |||
| ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող։ 2020 թվականի հունիսին լրտեսության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի ազատազրկման[6][7]։ | |||
| Ռուսաստանի և Գերմանիայի 19-ամյա քաղաքացի, որը 2023 թվականի դեկտեմբերին պետական դավաճանության հոդվածով դատապարտվել էր 4 տարի ազատազրկման։ ՌԴ ԱԴԾ տվյալներով՝ «իրականացրել է վիզուալ դիտարկում» և Մայկոպում լուսանկարել ռուսական զորքերի «տեղակայման վայրերը»[35][36]։ | |||
| Քաղաքագետ, պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13 տարի և 3 ամիս ազատազրկման։ Լրագրող Իվան Սաֆրոնովի գործով ֆիգուրանտ[35][37]։ | |||
| Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ։ 2023 թվականի ապրիլի 17-ին պետական դավաճանության, «ֆեյքերի մասին» օրենքով և «ոչ ցանկալի կազմակերպությունների» հետ համագործակցության համար դատապարտվել է 25 տարի ազատազրկման[7][35]։ | |||
| Իրավաբան, որը ռուսաստանցիներին օգնում էր Եվրոպական միությունում ստանալ կացության քարտ։ Ձերբակալվել է 2024 թվականի մայիսին պետական դավաճանության կասկածանքով։ Վերջնական դատավճիռը չի հրապարակվել[35][38]։ | |||
| «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող։ 2024 թվականի հուլիսին «ֆեյքերի մասին» օրենքով դատապարտվել է 6,5 տարի ազատազրկման։ Պատճառն այն էր, որ գրքերից մեկում Կուրմաշևան քննադատում էր Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը[7][16][35]։ | |||
| Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ։ 2022 թվականի դեկտեմբերին դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման՝ YouTube-յան իր ալիքում Բուչայի կոտորածների մասին տեսանյութում «ռազմական ֆեյքերի տարածման» համար[7][35]։ | |||
| Իրավապաշտպան, մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի համանախագահ։ 2024 թվականի փետրվարին «ֆեյքերի մասին» օրենքով դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման հակապատերազմական հոդվածի համար, որտեղ Պուտինի վարչակարգն անվանել էր «ամբողջատիրական և ֆաշիստական»[7][35]։ | |||
| Նկարչուհի։ 2023 թվականի նոյեմբերի 16-ին դատապարտվել է 7 տարի ազատազրկման` խանութում պացիֆիստական գնապիտակներ փակցնելու պատճառով «ռազմական ֆեյքեր տարածելու» համար[7][35]։ | |||
| Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ։ « Открытая Россия» շարժման գործադիր տնօրեն։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ սոցիալական ցանցերում 30 գրառման և մեկ ռեպոստի պատճառով անցանկալի կազմակերպության գործունեություն իրականացնելու մեղադրանքով[35][38]։ Պետք է ազատության մեջ հայտնվեր 2024 թվականի սեպտեմբերին[39]։ | |||
| Բոլոր երեքը ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչներ են, Ուֆայում, Տոմսկում և Բառնաուլում Նավալնիի շտաբերի ղեկավարները։ Դատապարտվել են «ծայրահեղական համայնքի ստեղծման համար», իսկ Ֆադեևան և Օստանինը նաև «քաղաքացիների իրավունքները ոտնահարող ՀԿ-ներին մասնակցելու» մեջ։ Չանիշևան դատապարտվել է 9,5 տարի ազատազրկման և 400 000 ռուբլի տուգանքիմ իսկ Ֆադեևան և Օստանինը, յուրաքանչյուրը, 9 տարի ազատազրկման։ Ֆադեևան տուգանվել է նաև 500 000 ռուբլու չափով[6][7][35]։ | |||
| Զբոսաշրջիկ, որը 2024 թվականի հունվարի 16-ին ձերբակալվել էր Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում մարմելադե արջուկների վեց փաթեթները ձեռքին, որոնք պարունակում էին մարիխուանա։ Մեղադրվել է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Դատավճիռ չի եղել[35][38]։ | |||
(դատապարտված է եղել Բելառուսում)[32] |
Բելառուսի իշխանությունները Կրիգերին մեղադրել են Կոնստանտին Կալինովսկու անվան գնդի կազմում Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու մեջ։ Կրիգերը ահաբեկչության հոդվածով դատապարտվել էր մահապատժի։ Ներման էր արժանացել փոխանակումից երկու օր առաջ[41][42][43]։ | ||
Արևմուտքի երկրներում բանտարկվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, բացառությամբ Լեհաստանում բանտարկված, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության գործակալ Պավել Ռուբցովի, որն ուներ Ռուսաստանի և Իսպանիայի երկքաղաքացիություն։
| № | Անվանում | Ազատազրկման երկիր | Նկարագրություն |
|---|---|---|---|
| 1 | Վադիմ Կրասիկով | Ռուսական հատուկ ծառայությունների սպա, որը 2021 թվականին Գերմանիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար[44]։ Փոխանակման գլխավոր սուբյեկտը[45][46]։ | |
| 2 | Վադիմ Կոնոշենոկ | ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ։ 2022 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է Էստոնիայում, իսկ 2023 թվականի հուլիսին արտահանձվել ԱՄՆ-ին։ Միացյալ Նահանգներում մեղադրվել է Ռուսաստանի պաշտպանական հատվածի համար ռազմական տեխնոլոգիաներ գնելու դավադրության մեջ՝ շրջանցելով պատժամիջոցները։ Դատավճիռ չի կայացվել[6][6][47]։ | |
| 3 | Պավել Ռուբցով
(Ռուսաստանի և Իսպանիայի քաղաքացի) |
ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության գործակալ: 2022 թվականին ձերբակալվել է Լեհաստանում, որտեղ որպես լրագրող (Պաբլո Գոնսալես անվան ներքո) աշխատել է իսպանական պարբերականների համար։ Մեղադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Ներդրվել է Ժաննա Նեմցովայի շրջապատում[48]։ Դատավճիռ չի կայացվել[49][6][15]։ | |
| 4 | Միխայիլ Միկուշին | ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության գնդապետ։ 2022 թվականի հոկտեմբերին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Նորվեգիայում։ Հանդես է եկել որպես Բրազիլիայի քաղաքացի Խոսե Ասիս Ջամարիա, սակայն 2023 թվականի դեկտեմբերին հայտնել, որ ռուսաստանցի է։ Դատավճիռ չի կայացվել[50][6][6]։ | |
| 5 | Արտյոմ և Աննա Դուլցևներ | Ամուսիններ, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության գործակալներ։ 2024 թվականի հուլիսի 31-ին Դուլցևները լրտեսության համար դատապարտվել նե 1 տարի և 7 ամիս ազատազրկման։ Սլովենական հակահետախուզության վարկածով՝ ամուսինները վճարում էին Եվրոպայի տարբեր հատվածներից ՌԴ արտաքին հետախուզական ծառայությանը տեղեկատվություն տրամադրողներին[51][6][52]։ | |
| 6 | |||
| 7 | Ռոման Սելեզնյով | Ռուսաստանցի հաքեր, որը հանդես է եկել Track2 մականունով։ Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին։ 2011 թվականին ԱՄՆ-ում նրան հեռահար մեղադրանք էր առաջադրվել կիբերխարդախության մեջ։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ նա միտումնավոր բանկային քարտերից գումարներ էր յուրացրել։ 2014 թվականին ձերբակալվել էր Մալդիվներում և արտահանձվել ԱՄՆ-ին, որտեղ 2017 թվականին դատապարտվել էր 27 տարի ազատազրկման՝ խարդախության, համակարգիչների կոտրման, ապօրինի ձեռքբերված բանկային քարտերի պահման և անձնական տվյալների գողացման համար[6][53][54]։ | |
| 8 | Վլադիսլավ Կլյուշին | Ռուսաստանցի հաքեր։ 2023 թվականի սեպտեմբերին դատապարտվել է 9 տարի ազատազրկման՝ համակարգիչների կոտրման, էլեկտրոնային միջոցների և արժեթղթերի խարդախության մեղադրանքներով։ «М13» ընկերության հիմնադիրն է, որը մշակել է բլոգների և լրատվամիջոցների մոնիթորինգի «Катюша» համակարգը, որն օգտագործում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը[55][56][57]։ | |
Վերջնական ցուցակում չհայտնված անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի մահացած Ալեքսեյ Նավալնիից, նաև քննարկվել, բայց Ռուսաստանի կողմից չեն ներառվել փոխանակման վերջնական ցուցակում ամերիկացի Մարկ Ֆոգելը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքացի Քսենյա Կարելինան[58]։ Իլյա Յաշինի խոսքով՝ վերջին պահին փոխանակման ցուցակներից հանվել են յութուբյան «Навальный LIVE» ալիքի տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնին և հակապատերազմական հայացքներ ունեցող համայնքային պատգամավոր Ալեքսեյ Գորինովը[59]։
Ամերիկյան կողմից փոխանակման համար դիտարկվում էր նաև ռուսաստանցի IT-ձեռնարկատեր Ալեքսանդր Վիննիկը, որը ԱՄՆ դատախազության հետ գործարքի շրջանակներում դատապարտվել էր 10 տարի ազատազրկման՝ կրիպտոարժույթների միջոցով մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար լվանալու համար[60]։
Փոխանակվող և վերջնական ցուցակում չհայտնված անձանցից բացի ռուսաստանցի իրավապաշտպաններն ու իրավաբանները նշում էին, որ Ռուսաստանում պահվում են մոտ 100 խղճի բանտարկյալ, որոնց թվում են լրագրող Իվան Սաֆրոնովը, հակապատերազմական հայացքներ ունեցող Դմիտրի Իվանովը, բանաստեղծ և դրամատուրգ Եվգենյա Բերկովիչը[61]։
Փոխանակումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտարկությունից ազատ արձակված Իլյա Յաշինը և Վլադիմիր Կարա-Մուրզան, Գերմանիա ժամանելուց հետո, մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնել են, որ իրենց օտարերկրյա պետություններում վավերականություն ունեցող անձնագրեր չեն տվել։ Յաշինը հայտարարել է. «Այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ ամսի մեկին, ես չեմ դիտարկում որպես փոխանակում, ես դա դիտարկում եմ իմ կամքին հակառակ Ռուսաստանից անօրինական վտարում»։ Նա նաև նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, սակայն իրեն հասկացնել են տվել, որ իր վերադարձը «կբացառի տեսանելի հեռանկարում քաղբանտարկյալների ցանկացած փոխանակում»[62]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ «գործարքը, որը փոխանակումը հնարավոր դարձրեց, դիվանագիտության և ընկերության արդյունքն էր։ <...> Մեր մասին շատ բան է ասում նաև այն փաստը, որ այդ գործարքը ներառում էր ռուսաստանցի քաղբանտարկյալների ազատագրումը։ Նրանք հանդես էին գալիս հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Նրանց սեփական առաջնորդը նրանց բանտ էր նետել։ Միացյալ Նահանգները օգնեցին հասնել նրանց ազատագրմանը»[63]։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը դրական է արտահայտվել փոխանակման վերաբերյալ և հայտարարել, որ «Պուտինը ռազմավարություն ունի. բանակցությունների համար ձերբակալել մարդկանց[64]։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր ներկայացնել մանրամասներ մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի, Գերմանիայի, ինչպես նաև մյուս երկրների միջև տեղի ունեցած բանտարկյալների փոխանակումից։ Թրամփի կարծիքով՝ ամերիկյան կառավարությունը կարող է վճարած լինել գործարքի համար[65]։ Ավելի ուշ, նախընտրական հավաքներից մեկի ժամանակ, Թրամփը Պուտինին շնորհավորել էր «հաջող գործարքի» համար և հայտարարել, որ վերջինս կարողացել է խաբել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին[66][67][68]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեմլի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ «ներման մասին հրամանների ստորագրման որոշումը ընդունվել է ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու նպատակով, որոնք ձերբակալվել և գտնվում էին օտարերկրյա պետությունների տարածքում»։ «Ռուսական կողմը երախտապարտ է բոլոր երկրների ղեկավարությանը, որոնք աջակցել են փոխանակման նախապատրաստմանը, ինչպես նաև շնորհակալ է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում մահապատժի դատապարտված Ռիկո Կրիգերին ներում շնորհելու համար»,- նշվում էր Կրեմլի հաղորդագրության մեջ[69]։
Meduza-ի տվյալներով՝ պետական և իշխանամերձ լրատվամիջոցներին ՌԴ նախագահի աշխատակազմից տրամադրվել են ուղեցույցներ, թե ինչպես պետք է մեկնաբանել բանտարկյալների փոխանակման թեման։ Քաղբանտարկյալներին հիշատակելու ժամանակ պետք է նշվեին քրեական այն կոնկրետ հոդվածները և պատժաչափի ժամկետները, որոնք ստացել էին փոխանակման մասնակիցները։ Ռուսաստանցի քաղբանտարկյալներին լրատվամիջոցներին առաջարկվել էր անվանել «վնասատուներ և դավաճաններ», «Արևմուտքի գործակալներ» և անընդհատ շեշտել, որ «ոչ մի ահավոր բան չի եղել, ուղղակի ազատվել ենք ավելորդ տարրերից»։ Իսկ արդեն փոխանակման արդյունքում ՌԴ վերադարձած անձանց պետք է լրատվամիջոցները ներկայացնեին որպես «հայրենիքի համար աշխատածների»։ Օրինակ՝ Վադիմ Կրասիկովի մասին ռեպորտաժներում պետք է նշվեր, որ նա «վերացրել է դաշտային հրամանատարի, Ռուսաստանի թշնամուն» (խոսքը Զելիմխան Խանգոշվիլիի մասին էր)[70]։
Новая газета-ն նշում է, որ ռուսական իշխանամերձ լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, բանտարկյալների փոխանակման թեման զուսպ են մեկնաբանել և հիմնականում նորությունների ձևաչափով. ռուսաստանցիներին փոխանակել են «մի խումբ անձանց հետ, որոնք գործում էին օտարերկրյա պետությունների շահերի ելնելով և վարում էին դիվերսիոն գործողություններ[71][72]։ Այս ձևաչափով փոխանակումը մեկնաբանում էր ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է «դուրս բերել մերոնց՝ փոխանակելով դավաճանների հետ»[71][73]։
Միջազգային հանրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային հանրությունը ողջունեց այս փոխանակումը։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ «Եվրոպական միությունը թեթևացած է ընդունել մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակումն ու տեղափոխումը Ռուսաստանի ու Բելառուսի սահմաններից դուրս»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն էլ նշել է, որ «այս ձեռքբերումը հնարավոր եղավ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև սերտ համագործակցության շնորհիվ»[74]։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է փոխանակման հետ կապված «դառնության որոշակի համ»-ի մասին։ «Մարդասպանն ու արդար դատարանի կողմից դատապարտված մյուս հանցագործներն այժմ ազատ են արձակվում այն մարդկանց դիմաց, ովքեր պարզապես օգտվել են խոսքի ազատության իրենց իրավունքից»,- հայտարարել էր իրավապաշտպան կազմակերպությունը[75]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Крупнейший обмен заключенными со времен холодной войны был подготовлен менее чем за полмесяца». www.agents.media. Агентство. 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Самый масштабный обмен заключенными между Россией и Западом со времен СССР. Главное к этой минуте». istories.media (ռուսերեն). Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «The Wall Street Journal максимально подробно рассказал, как в США готовились к обмену заключенными с Россией». Meduza (ռուսերեն). 2 августа 2024. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Россия обменяла политзаключенных на шпионов. Среди освобожденных: Кара-Мурза, Гершкович, Яшин, Курмашева, Скочиленко, Чанышева и другие». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Пинчук, Алина (2024-08-02). «"Ясно, зачем Путину заложники". Обмен заключенными между РФ и Западом». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Обмен политзаключенных на «нужных» людей называют «дипломатией с захватом заложников». Её используют Путин, Си, Эрдоган и другие автократы «Сигнал» рассказывает, как это устроено». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «The Wall Street Journal максимально подробно рассказал, как в США готовились к обмену заключенными с Россией». Meduza (ռուսերեն). 2 августа 2024. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ «Россия обменяла политзаключенных на шпионов. Среди освобожденных: Кара-Мурза, Гершкович, Яшин, Курмашева, Скочиленко, Чанышева и другие». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «WSJ Reporter Evan Gershkovich Is Free».
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 14,0 14,1 Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 15,0 15,1 «Россия в рамках крупнейшего в истории обмена получила десять человек. Киллер Красиков, шпионы и хакеры — рассказываем, в чём их обвиняли европейские и американские власти». Новая газета Европа. 1 августа 2024. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ 16,0 16,1 «Исторический обмен заключенными между Россией и Западом. Последние новости». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Несколько известных россиян исчезли из базы данных американских тюрем». Радио Свобода (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Россия готовит "пропавших" политзаключенных к обмену? – DW – 31.07.2024». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ 20,0 20,1 «В Анкаре при посредничестве турецкой разведки прошел обмен заключёнными между Россией и Западом». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ 21,0 21,1 21,2 «Исторический обмен заключенными между Россией и Западом. Последние новости». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Самый масштабный обмен заключенными между Россией и Западом со времен СССР. Главное к этой минуте». Важные истории (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Путин пообещал наградить всех, кто вернулся в Россию в рамках обмена: «Родина ни минуты о вас не забывала»». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ «Шольц встретился с прибывшими в ФРГ экс-политзаключенными». DW (ռուսերեն). 02.08.2024. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Эван Гершкович, Алсу Курмашева и Пол Уилан прилетели в США после обмена. Их встретили Джо Байден и Камала Харрис». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Кремль признал службу Вадима Красикова в ФСБ». Эхо Кавказа (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Пинчук, Алина (2024-08-02). «"Ясно, зачем Путину заложники". Обмен заключенными между РФ и Западом». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Обмен политзаключенных на «нужных» людей называют «дипломатией с захватом заложников». Её используют Путин, Си, Эрдоган и другие автократы «Сигнал» рассказывает, как это устроено». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Osborn, Andrew; Lebedev, Filipp; Papachristou, Lucy (2024 թ․ օգոստոսի 1). «Americans Gershkovich and Whelan included in big prisoner swap, Turkey says». Reuters. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «The New York Times: киллер Красиков - друг Путина». Сибирь.Реалии (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 32,10 32,11 32,12 «Путин подписал указы о помиловании Уилана, Гершковича и других лиц для обмена». ТАСС. 2024-08-01. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Николас Данилофф (2023-04-05). «Я был на месте Эвана Гершковича в 1986 году». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-04-21-ին. Վերցված է 2023-04-21-ին.
- ↑ «Журналиста The Wall Street Journal Эвана Гершковича приговорили в России к 16 годам колонии строгого режима». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-07-19-ին.
- ↑ 35,00 35,01 35,02 35,03 35,04 35,05 35,06 35,07 35,08 35,09 35,10 «Обмен. Между Россией, США, Германией, Словенией, Норвегией, Беларусью и при посредничестве Турции состоялся масштабный обмен заключенными». Новая газета (ռուսերեն). 1 августа 2024. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Группа поддержки 19-летнего Кевина Лика подтвердила его освобождение». Meduza (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Россия совершила крупный обмен заключенными с несколькими западными странами. Что известно о его участниках». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 Чикнаева, Вита (2024-08-01). «Кто из петербургских политзаключенных есть в списке обмена». «Бумага» (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Оппозиционный политик Андрей Пивоваров должен был через месяц освободиться из тюрьмы. И тут его неожиданно обменяли Дома в Петербурге Пивоварова ждала мама. Вот её интервью». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ 40,0 40,1 «Москва "полностью удовлетворена" состоявшимся обменом заключенными с Западом». ТАСС. 2024-08-01. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Лукашенко согласился помиловать приговоренного к расстрелу гражданина Германии». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-07-30. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Лукашенко помиловал приговоренного к казни гражданина ФРГ Рико Кригера». Радио Свобода (ռուսերեն). 2024-07-30. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Марта Сакавик (2024-07-20). «Что известно о гражданине ФРГ, которому грозит расстрел в РБ». Deutsche Welle (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Кто такой Красиков?». DW (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Елизавета Фохт, Сергей Горяшко, Анастасия Лотарева (2024-08-02). «Сделка имени Навального: как Россия и Запад подготовили и провели крупнейший обмен заключенными». Русская служба Би-би-си. Վերցված է 2024-10-13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Обмен ради убийцы чеченского командира». Кавказ.Реалии (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-07-ին.
- ↑ Пинчук, Алина (2024-08-01). «"Ясно, зачем Путину заложники". Обмен заключенными между РФ и Западом». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «"Агентство": в окружении Жанны Немцовой, вероятно, был агент ГРУ». Радио Свобода (ռուսերեն). 2023-05-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Самый масштабный обмен заключенными между Россией и Западом со времен СССР. Главное к этой минуте». istories.media (ռուսերեն). Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ «Самый масштабный обмен заключенными между Россией и Западом со времен СССР. Главное к этой минуте». istories.media (ռուսերեն). Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ «Самый масштабный обмен заключенными между Россией и Западом со времен СССР. Главное к этой минуте». istories.media (ռուսերեն). Վերցված է 2025-01-03-ին.
- ↑ Родионов, Александр (2024-07-31). «Из Словении вышлют двух российских шпионов. По данным местного телеканала, это часть обмена заключенными». «Агентство» (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Дело Селезнева: нечистосердечное признание осужденного хакера». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Суд в США приговорил россиянина Селезнева к 27 годам тюрьмы». BBC News Русская служба (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Биржевая игра со взломом и кабриолеты Porsche. Российский хакер Клюшин со связями в ГРУ получил в США 9 лет». BBC News Русская служба (ռուսերեն). 2023-09-07. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Россиянин Клюшин приговорён в США к 9 годам тюрьмы». Радио Свобода (ռուսերեն). 2023-09-07. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ Kottasová, Ivana (2024-08-01). «Who was freed in major prisoner swap between Russia and the West?». CNN (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ Mackinnon, Amy; Gramer, Robbie (2024-08-01). «U.S. and Russia Conduct Largest Prisoner Swap Since Cold War». Foreign Policy. Վերցված է 2024-08-01-ին.
- ↑ «Яшин: Даниэль Холодный и Алексей Горинов «до последнего момента» были в списке на обмен». Медиазона. 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Арестованный в США россиянин признал вину. Александру Виннику грозило до 200 лет тюрьмы. В чём его обвиняют?» (ռուսերեն). Лента.ру. 2024-05-04. Վերցված է 2024-05-04-ին.
- ↑ he deal that freed Evan Gershkovich was more than a prisoner swap, The Economist, Aug 1st 2024
- ↑ «Яшин назвал свое освобождение в ходе обмена выдворением из России». Forbes. 2024-08-02. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «Что мировые лидеры говорили про обмен заключенными». РБК (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-04-ին.
- ↑ null (2024-08-01). «Update from Catie Edmondson». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ ««Я вернул многих заложников и не дал за это другой стране ничего». Трамп потребовал у Белого дома подробностей о сделке по обмену заключенными». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-04-ին.
- ↑ «Trump congratulates Putin on 'great' hostage swap». POLITICO (բրիտանական անգլերեն). 2024-08-04. Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ Dawsey, Josh (2024-08-04). «Trump congratulates Putin over deal that brought Evan Gershkovich home». Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ Singh, Namita (2024-07-01). «Kamala Harris VP live updates: Tim Walz selected as running mate, reports say». The Independent (անգլերեն). Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ «Что мировые лидеры говорили про обмен заключенными». РБК (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-04-ին.
- ↑ «Пропагандистам уже выдали рекомендации по поводу того, как освещать обмен заключенными Они будут рассказывать, что Россия «избавилась от лишних» — и вернула домой тех, кто «работал на Родину»». Meduza (ռուսերեն). 1 августа 2024. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ 71,0 71,1 ««Хочется, конечно, чтобы предатели России сгнили в застенке или сдохли в тюрьме». Как российские политики и пропагандисты реагировали на обмен». Новая газета Европа. 2 августа 2024. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ «Как российские СМИ освещали обмен заключенными между Москвой и Западом». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ ««И когда ещё такой обмен теперь будет, через сколько лет?» Обмен заключенными. Первые реакции». Meduza (ռուսերեն). 1 августа 2024. Վերցված է 2024-08-03-ին.
- ↑ «В мире приветствуют выдачу Россией Западу политзаключенных». DW (ռուսերեն). 02.08.2024. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «AI: У обмена заключенными с Россией привкус горечи». DW (ռուսերեն). 01.08.2024. Վերցված է 2024-08-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Обмен заключёнными между Западом и РФ. Как это было». Радио «Свобода». 01 августа 2024.
- «Исторический обмен заключенными между Россией и Западом. LIVE». Русская служба Би-би-си. 01.08.2024.
- «Обмен заключенными между Россией и западными странами. Онлайн». «Новая Газеты Европа». 01.08.2024.
- «Обмен заключенными между Россией и Западом Как это было». Meduza. 1 августа 2024.
- «Россия совершила крупный обмен заключенными с несколькими западными странами. Что известно о его участниках». Русская служба Би-би-си. 1 августа 2024.
Большой обмен заключенных: кто оказался на свободе. Спецэфир // «Настоящее время»
Как прошел самый большой обмен заключенными со времен Второй мировой // «Контекст»
Первые встречи на свободе. Скочиленко, Пивоваров, Орлов с родными и близкими // «Дождь»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակում (2024)» հոդվածին։ |