Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարան
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Տեսակ | գրադարան և ճարտարապետական հուշարձան |
Հիմնվել է | 1714 |
Տեղադրություն | Վասիլիի կղզու շրջան |
Հասցե | Санкт-Петербург |
Հավաքածուներ | |
Չափ | 26 500 000 |
Այլ տվյալներ | |
Կայք | rasl.ru |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարան (ռուս.՝ Библиотека Российской академии наук), պետական ամենամեծ գրադարանը, որը տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Վասիլիի կղզում՝ Բիրժևայա լինիա 1 հասցեում։ Աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը հիմնադրվել է Պետրոս I հրամանագրով, թեև այդ հրամանագիրը մեզ չի հասել, և գրադարանի ստեղծման ամսաթիվը համարվում է 1714 թվականի սեպտեմբերը՝ գրադարանից առաջին անգամ գրքեր տրամադրելու օրը[1]։
Համարվում է Ռուսաստանի առաջին պետական հանրային գրադարանը։ Գրքային ֆոնդի հիմնական մասը կազմում են Կրեմլի արքայական գրադարանի ձեռագրերը և գրքերը, որոնք հավաքել է անձամբ Պետրոս I արքան Ամառային պալատում, ինչպես նաև Գոլշտինսկի հերցոգների Գոտորպտսկի, Կուրլյանդսկի հերցոգների Միտավսկի գրադարանների գրքերը։
18-րդ դարից սկսված՝ գրքային ֆոնդը սկսվեց համալրվել մասնավոր անձանց հավաքածուներով՝ պատմաբան Վասիլի Տատիշչևի, սլավոնագետներ Իզմայիլ Սրեզնևսկու, Ալեքսանդր Յացիմիրսկու, վաճառական Ֆեոդոր Պլյուշկինի, հնադավանության հետազոտող և սլավոնաբան Վասիլի Դրուժինինի և այլոց գրքերով։ 1901 թվականից գրադարանի սլավոնական ձեռագրերի պահպանման բաժնի պատասխանատուի նախաձեռնությամբ Ռուսաստանում սկսվեցին հնագրագիտական արշավներ՝ բնակչությունից ձեռագրերի և հնատիպ գրքերի հավաքագրման նպատակով, որը էապես հարստացրեց գրադարանի ձեեռագրային ֆոնդը։
1718 թվականին գրադարանը տեղակայվեց «Կիկինի պալատներում»։ 1728 թվականին գրադարանը տեղափոխվեց այնտեղ, ուր հիմա տեղակայված է թանգարանը։
1901 թվականի հունվարի 8-ին կիսախարխուլ ջեռուցման համակարգի պատճառով գրադարանում հրդեհ տեղի ունեցավ, որի ժամանակ այրվեց ավելի քան 1500 թանկարժեք գիրք։ Այս միջադեպն արագացրեց գրադարանի համար նոր շենք կառուցելու հարցը։ 1910 թվականին հաստատվեց կառավարական նախահաշիվը՝ գրադրանի նոր շենքի շինարարության համար, 1914 թվականին շինարարությունը ավարտվեց, սակայն սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, այն տրվեց Պաշտպանության նախարարությանը, որն այնտեղ տեղակայեց 166-րդ տարհանման հոսպիտալը։ Շենքը վերադարձվեց գրադարանին միայն 1925 թվականին։
1988 թվականի հրդեհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի փետրվարի 14-15 գրադարանում հրդեհ սկսվեց, որը ոչնչացրեց բազմաթիվ հազվագյուտ գրքեր, ինչպես նաև թերթերի ֆոնդի մի մասը։
Փետրվարի 14-ին ժամը 20։13 երրորդ հարկում՝ թերթերի ֆոնդում, հրդեհի բռնկում է գրանցվել։ Ժամանած հրշեջ ծառայությունը հրդեհը մարեցին գիշերը ժամը 2-ին։ Սակայն փետրվարի 15-ի առավոտյան ժամը 5-ին կրկին հրդեհ սկսվեց՝ այժմ գրադարանի 4-րդ և 5-րդ հարկերում։
Ընդհանուր առմամբ հրդեհը շարունակվեց գրեթե 10 ժամ։ Ջերմաստիճանը հասավ 800 աստիճան։ Լուսամուտների ապակիները փշրվեցին։ Հրդեհը մարում էին քաղաքի հրշեջ ծառայության մոտ 40 թիմ։ Ջուրը վերցնում էին միանգամից Նևայից։ Հետո ծեր հրշեջները պատմում էին, որ այսպիսի դժվար դեպք չէր եղել Լենինգրադի շրջափակումից ի վեր։
Մոխիրը հավաքում էին մի քանի շաբաթ։ Հազվագյուտ գրքերի բաժինը չտուժեց։ Վնասվեցին 17-րդ դարի գրքերը, 20-րդ դարի սկզբի գիտական գրքերը, արտասահմանյան գրականության բաժինը։ Թերթերի ֆոնդը գրեթե ամբողջովին այրվեց։ Պատճառված վնասի հաշվարկը սարսափեցնող էր։ Նման վնասներ չէր կրել աշխարհի ոչ մի գրադարան․
- 400 000 գիրք այրվեց
- 500 000 գիրք անվերադառնալի վնասվեց
- 6 միլիոն գիրք ջրով «մնացին ջրի տակ»
- 7.5 միլիոն գիրք վնասվեց խոնավությունից
- 10 000 գիրք վնասվեց բորբոսից
- Ոչնչացվեց թերթերի ֆոնդի 1/3-ը[2]։
«Դառը մտքեր հրդեհից հետո» հոդվածում (մարտ, 1988 թ) Դմիտրի Լիխաչյովը սուր քննադատության ենթարկեց գրադարանի և ԽՍՀՄ Լենինգրադի գիտական կենտրոնի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ հրդեհից անմիջապես հետո վերջիններս փորձեցին մշակութային վնասը փոքրացնել ամենակոպիտ ձևով[3]։
Հրդեհից հետո առաջին տաս տարվա ընթացքում վերականգնվեց մոտ 900 գիրք։ Հազարավոր գրքեր էլ մինչ այժ պահվում են հատուկ արկղիկներում, որոնք պաշտպանում են գրքերը խոնավությունից և լույսից։
Ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գրադարանում պահվում է ավելի քան 20 միլիոն գիրք։ Այնտեղ են պահվում այնպիսի թանկարժեք հնագույն ձեռագրեր, ինչպիսիք են Իպատևսկի և Ռաձիվիլովսկի ժամանակագրությունները։
Գրադարանին է տրամադրվում Ռուսաստանի գրքի պալատի կողմից գրանցված բոլոր հրատարակությունները։
Փաստագրական ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Շումախեր 1714-1759
- Ինոկենտի Յակովկին 1930-1949
- Գլեբ Չեբոտարյով 1952-1960
- Վալերի Լեոնով - 1987 թվականից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Летопись Библиотеки Российской Академии наук. Т.1: 1714-1900 / Науч. рук. В. П. Леонов; Отв. ред. Н. В. Колпакова; Отв. сост. Г. В. Головко. — СПб., 2004. — 416 с. — ISBN 5-336-00047-7
- ↑ Пожары в истории Библиотеки Академии наук. Санкт-Петербург
- ↑ Статья «Горькие мысли после пожара» на сайте lihachev.ru