Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիա, սովետական պետության առաջին ակտերից։ Հաստատվել է ՌՍՖՍՀ ԺԿխ-ի 1917 թ.-ի նոյեմբերի 2 (15)-ի դեկրետով։ Դեկլարացիայում խստորեն քննադատվել է ազգամիջյան թշնամանք հրահրելու քաղաքականությունը, որպիսին վարում էր ցարական, ապա նաև բուրժ․ ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ։ Հռչակվել են լենինյան ազգային քաղաքականության հետևյալ սկզբունքները․
Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարություն և անկախություն,
ազատ ինքնորոշման իրավունք, ընդհուպ մինչև անջատվելն ու անկախ պետություն ստեղծելը,
ազգային կրոն ամեն տեսակի արտոնությունների ու սահմանափակումների վերացում,
Ռուսաստանի տերիտորիայում ապրող ազգերի փոքրամասնությունների ու էթնիկական խմբերի ազատ զարգացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 37)։