Ռուսական գվարդիական հուշարձան (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ռուսական գվարդիական հուշարձան
3rd Guardian Infantry Division.jpg
'
Կոորդինատներ42°41′9.1″ հս․ լ. 23°20′40.6″ ավ. ե. / 42.685861° հս․. լ. 23.344611° ավ. ե. / 42.685861; 23.344611Կոորդինատներ: 42°41′9.1″ հս․ լ. 23°20′40.6″ ավ. ե. / 42.685861° հս․. լ. 23.344611° ավ. ե. / 42.685861; 23.344611
Գտնվում էՍոֆիա
Կառուցվել էկառուցվել է՝ 1885
ավերվել է՝ 1942
վերականգնվել է՝ 1978
վերանորոգվել է՝ 2008
Շինության ձևըհուշարձան
Ներկա վիճակըկանգուն

Ռուսական գվարդիական հուշարձան, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Բուլղարիայի տարածքում զոհված գեներալներ Վասիլի Կատալեյի և Դմիտրի Ֆիլոսոֆովի հուշարձանը: Գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ Ցարգորոդյան մայրուղու վրա գտնվող բուլվարում, Բուլղարական հեռագրական գործակալության շենքի դիմաց:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականի դեկտեմբերի 21-ին 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիան հետապնդում էր Արաբակոնակից, Շանդորնիկից և Դաշքեսանից նահանջող թուրքերին: Շարասյունը գլխավորում էին դիվիզիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կատալեյը և 1-ին բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Ֆիլոսոֆովը: Միրկովո գյուղում՝ Պետրիչի կիրճի մուտքի մոտ, նահանջող թուրքական զորքերի համար կազմակերպվել էր լավ քողարկված դարանակալություն: Ռուսական շարասյանը թույլ տալով մոտենալ՝ 700 քայլի վրա թուրքերը ուժեղ հրազենային կրակ բացեցին հիմնականում դիվիզիայի հրամանատարական շքախմբի ուղղությամբ: Գեներալ Ֆիլոսոֆովը ծանր վիրավորվեց, իսկ Կատալեյը տեղում սպանվեց: Վերցնելով զոհված հրամանատարի մարմինը և վիրավոր գեներալ Ֆիլոսոֆովին՝ շքախումբը ետ քաշվեց հետևակի մոտ, որը մարտական դիրքեր էր զբաղեցրել: Վիրավոր Ֆիլոսոֆովը մահացավ նույն օրը՝ Օրհանում[1]:

Ռուսական գվարդիական հուշարձանը կառուցվել է 1885 թվականին՝ 3-րդ գվարդիական հետևակային դիվիզիայի զինծառայողների կամավոր հանգանակությունների հաշվին: Սոֆիայում այն հայտնի էր որպես «Ռուս գեներալների հուշարձան»: 1942 թվականին հուշարձանն ավերվել է ֆաշիստ-բուլղարացի սպայի հրամանով: 1978 թվականին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է:

1989 թվականին՝ Բուլղարիայի կոմունիստական կուսակցության իշխանությունից հեռանալուց հետո, ոչ մի պետական մարմին չի զբաղվել հուշարձանի խնամքով. գողացվել են մետաղական շինվածքները, երեսապատման սալերը և այլն: 2007-2008 թվականներին հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է: Անհրաժեշտ միջոցները տրամադրել են Բուլղարիայի լրատվամիջոցների ասոցիացիան, «Ռուսսոֆիլյա» ազգային շարժումը, Հանուն խաղաղության ռուսական հիմնադրամը (Մոսկվա), «Ռուսնեֆտեքիմ Բոլկանսը» ակցիոներական ընկերությունը, Մելիք Փաշաևի և Ստեֆան Շարլոպովի հիմնադրամները: Հանդիսավոր բացումը կայացել է 2008 թվականի փետրվարի 19-ին: Ողջույնի խոսքով հանդես են եկել Մաքսիմ Մինչևը (Բուլղարական հեռագրական գործակալության տնօրեն), Ենչո Մոսկովը («Ռուսսոֆիլյա» ազգային շարժման նախագահ), Անատոլի Պոտապովը (ՌԴ ներկայացուցիչը Բուլղարիայում), Կաուկո Յանսեն (Ֆինլանդիայի դեսպանորդը Բուլղարիայում) և ուրիշներ: Բացմանը ներկա են եղել նաև Սոֆիայում Ռուսական ուղղափառ եկեղեցու վանահայր Ալեքսանդր Կորյագինը, Պահեստազորի սպաների և սերժանտների միության նախագահ գեներալ Ստոյան Տոպալովը, ռուսական մշակութատեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Իվանովը և ուրիշներ: Հաջորդ օրը՝ 2008 թվականի փետրվարի 20-ին, հուշարձանին ծաղիկներ է դրել անձամբ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятникъ Восточной Войны 1877—1878 гг. Составилъ: А. А. Старчевскій. Издание: М. Г. Назимовой. С.—Петербургъ. Типографія Б. Г. Янпольскаго, Демидовъ пер., домъ № 5, 1878.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]