Ռուսական գդակ
| Ենթատեսակ | սննդամթերք |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Հիմնական | բիսկվիթ |
Ռուսական գդակ ( սերբախորվաթերեն՝ ruske cape/ruske kape, kozachke cape/kozačke kape, šubarice/šubarice[1], mađarski čupavci; բուլղար․՝ руска шапка ; բոս․՝ ahmedije ; թուրքերեն՝ İmam sarığı ), բալկանյան խոհանոցի սիրված ու տարածված աղանդեր: Հատկապես տարածված է նախկին Հարավսլավիայի երկրներում՝ Սերբիայում, Խորվաթիայում և Բոսնիայում, ինչպես նաև Բուլղարիայում (և քիչ հայտնի է հենց Ռուսաստանում[2] ): Փոքրիկ գլանաձեւ բիսկվիթ է՝ վերևից պատված շոկոլադե ջնարակով և ցողված կոկոսի փաթիլներով։ Որոշ դեպքերում կոկոսի փաթիլների փոխարեն օգտագործում են մանրացված ընկույզ[3] : Գոյություն ունի նաև այս թխվածքի պասուց տարբերակը[4]։
Ձևը հիշեցնում է Բալկանյան ազատագրական պատերազմի ժամանակ ռուսական բանակի որոշ ստորաբաժանումների համազգեստի մաս կազմած փափախները: Ըստ մեկ այլ վարկածի՝ այս դեսերտը (աղանդերը) նման է ականջակալներով գլխարկի[2] :
Միջուկի մեկ միասնական բաղադրատոմս չկա, բայց ամենից հաճախ դա սերուցքային շերտով նուրբ շոկոլադե բիսկվիթ է։
«Ռուսական գդակները» մատուցվում են սառեցված վիճակում, մեծ ափսեի վրա, և հյուրերը վերցնում են մեկական: Աղանդերը կարելի է ուտել ինչպես պատառաքաղով կամ գդալով, այնպես էլ՝ ձեռքով։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Руске капе/Козачке капе/Шубарице». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- 1 2 Tibor Malinovič (2018 թ․ սեպտեմբերի 11). «Ruske kape: Okusna "ruska" sladica, ki je Rusi skoraj ne poznajo». Russia Beyond (սլովեներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «KAKO NAPRAVITI RUSKE KAPE - RECEPT ZA ŠUBARICE. Видеорецепт на сербском языке имеет 1 500 000 просмотров». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Посне руске капе: Неодољиве шубарице без јаја и млека! Газета Правда (сербск.)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tibor Malinovič (2018 թ․ սեպտեմբերի 11). «Ruske kape: Okusna "ruska" sladica, ki je Rusi skoraj ne poznajo». Russia Beyond (սլովեներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- Ruske kape // TasteAtlas.
- Методические указания к выполнению лабораторных работ по дисциплине: Технология национальных хлебобулочных и кондитерских изделий(չաշխատող հղում) // Гвасалия Т.С.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական գդակ» հոդվածին։ |