Ռունի Յուհան Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռունի Յուհան Անդերսոն
նորվ.՝ Rune Johan Andersson
Ծնվել էմայիսի 5, 1945(1945-05-05) (78 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարազարդող, մանկագիր և խմբագրականի ծաղրանկարիչ
Պարգևներ

Ռունի Յուհան Անդերսոն (նորվ.՝ Rune Johan Andersson, մայիսի 5, 1945(1945-05-05), Օսլո, Նորվեգիա), գրքերի ու թերթերի նորվեգացի նկարազարդող, մանկական գրող։ 1970-1984 թվականներին որպես նկարազարդող աշխատել է Dagbladet, իսկ հետագայում՝ Aftenposten թերթերում։ Նրա աշխատանքները ներկայացվում են Նորվեգիայի ազգային պատկերասրահում, Riksgalleriet և այլ պատկերասրահներում[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունի Յուհան Անդերսոնը ծնվել է 1945 թվականի մայիսի 5-ին Օսլոյում։ Նա ավարտել է Վեստերդալս գովազդի դպրոցը (նորվ.՝ Westerdals) Օսլոյում։ Որպես նկարազարդող՝ նա աշխատել է «Dagbladet» (1970-1984 թվականներին) և «Aftenposten» (1984-1998 թվականներին) թերթերում։ Նա նաև նկարազարդել է գրքեր, այդ թվում նաև մանկական, որոնցից 15-ի տեքստի հեղինակը նույնպես ինքն է։

Ռունի Յուհան Անդերսոնի գրաֆիկային բնորոշ են քմահաճ ոճը, վստահ, գնդիկավոր գրիչով նկարելու ամուր տեխնիկան ինտենսիվ ստվերագծմամբ, ջրաներկային հարթ ներկմամբ, աղավաղված, պլաստիկ ձևերն ու ծաղրանկարային բնույթը։ Սովորաբար նրա նկարները պարզ են ու հասարակ, սակայն կան նաև ոչ գծային, պատկերավոր ու սյուրռեալիստական աշխատանքներ։ Անդերսոնի նկարները ձեռք են բերել Ազգային պատկերասրահը, Արտագնա պատկերասրահը (2003 թվականին միավորվել են Արվեստի, ճարտարապետության ու դիզայնի ազգային թանգարանի կազմում) և Նորվեգիայի արվեստների խորհրդի կողմից։ 2011 թվականի մարտին Օսլոյում՝ Տեգներֆորբունդետ պատկերասրահում[3] տեղի է ունեցել Ռունի Յուհան Անդերսոնի՝ թերթերի ու գրքերի համար կատարված նկարազարդումներ «1970 – 2011. Et tilbakeblikk» ցուցահանդեսը։

Ռունի Յուհան Անդերսոնը մի կարճ ժամանակ դասավանդել է Նորվեգիայի արհեստի ու գեղարվեստական արդյունաբերության ազգային ակադեմիայում և Վեստերդալս գովազդի դպրոցում։ 1996 թվականից նա ստացել է պետական աշխատավարձ որպես նկարիչ։ 2007-2009 թվականներին նա եղել է Նորվեգիայի մանկագիրների խորհրդի (NBU) յոթ անդամներից մեկը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր հեղինակային նկարներով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Far sover!» (1988) – մանկական գիրք նկարներով
  • «Horisonter» (1991) – գիրք նկարներով
  • «Ellers kommer vi for sent» (1996) – գիրք նկարներով
  • «Spann» (1998) – գիրք նկարներով
  • «Glemmeboken» (2001) – մանկական գիրք
  • «Snegledansen» (2003) – գիրք նկարներով
  • «Rottenes plan og andre forunderlige fabler» (2003) – մանկական գիրք (այլ հեղինակների հետ համատեղ)
  • «Post» (2005) – մանկական գիրք
  • «Containerfortellinger» (2007) – մանկական գիրք
  • «Far alene» (2008) – մանկական գիրք, Cappelen Damm հրատարակչություն
  • «Schluuk» (2009) – մանկական գիրք, Cappelen Damm հրատարակչություն
  • «Det ble så stille» (2010) – տասը պատմություն, Cappelen Damm հրատարակչություն

Գրքերի նկարազարդումներ (ընտրյալ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետեր Քրիստեն Ասբյորնսեն, Յորգեն Էնգենբրետսեն Մու, Կնուտ Օլայ Նաուտելլա և այլք, «Erotiske folkeeventyr» (1977)
  • Էվա Շրամ, «Evas eventyr» (1977) – վիպակներ
  • Վիդար Սանդբեկ, «Ferie i Hamnehagen» (1978) – մանկական գիրք
  • Էյներ Սեյմ, «Kort og godt» (1978) – ասացվածքների ժողովածու
  • «Paradox» (1979) – կոմիքսներ (Յուն Բինգի ու Տուր Օգե Բրինգսվյարդի հետ համատեղ)
  • Վիդար Սանդբեկ, «Påsans viser» (1979)
  • Ove André Eriksen. «Grovt sagt» (1979) – կատակներ
  • André Bjerke. «Moro-vers» (1980) – բանաստեղծությունների ժողովածու
  • Anders Havnelid. «Eventyret om Gro Roseraud og riddar Skalle» (1981) – մանկական գիրք
  • Վիդար Սանդբեկ, «Den nye gutten» (1981) – մանկական գիրք
  • Jón Sveinbjørn Jónsson. «Serum serum» (1981) – մանկական գիրք
  • Պետեր Քրիստեն Ասբյորնսեն, Յորգեն Էնգենբրետսեն Մու, «Det var en gang» (1981) – հեքիաթ
  • Տուր Էդվին Դալ, «Vårherre vender tilbake!» (1982) – առակ
  • Վիդար Սանդբեկ, «Mistenkelige fotspor» (1982) – մանկական գիրք
  • Jón Sveinbjørn Jónsson. «Pelle Parafins bøljeband og automatspøkelsene» (1982) – մանկական գիրք
  • Վիդար Սանդբեկ, «Kjære broder» (1983) – վեպ
  • Վիդար Սանդբեկ, «Dobbeltgjengen» (1984) – մանկական գիրք
  • Villy Sørensen. «Ragnarokk» (1984)
  • Պեր Կնուտսեն, «Trilofytten» (1984) – մանկական գիրք
  • Gro Røsth. «Piranda hestekatt» (1984) – մանկական գիրք
  • Վիդար Սանդբեկ, «Jul i Myra» (1985) – մանկական գիրք
  • Տուր Էդվին Դալ, «Frosken» (1985) – դասագիրք երեխաների համար
  • Սիդսել Մյորկ, «Hemmeligviser og vers» (1985) – մանկական գիրք
  • Վիդար Սանդբեկ, «Heltene i Hungerholt» (1986)
  • Տուր Էդվին Դալ, «Den hvite natten» (1986) – մանկական գիրք
  • Տուր Էդվին Դալ, «Den ensomme hodeskallen» (1987) – մանկական գիրք
  • Հանս Հանսեն, «Tramperne» (1989) – մանկական գիրք
  • Պետեր Քրիստեն Ասբյորնսեն, Յորգեն Էնգենբրետսեն Մու, «Kvernen som står og maler på havsens bunn» (1990) – մանկական գիրք
  • Պետեր Քրիստեն Ասբյորնսեն, Յորգեն Էնգենբրետսեն Մու, «Gutten som gikk til nordenvinden og krevde igjen melet» (1990) – մանկական գիրք
  • Kristian Rishøi. «Lillebatman og moringene» (1990) – մանկական գիրք
  • Կնուտ Էվենսեն, «Snurrebassenes opprør» (1991)
  • Սիդսել Մյորկ, «Erta berta sukkerta - samlede barnevers» (1991)
  • Աննեմարթա Բորգեն, «Urtehagen på Knatten» (1992) – էսսե և վավերագրական արձակ
  • Վիդար Սանդբեկ, «Påsan» (1993) – մանկական գրքերի շարք
  • Հանս Քրիստիան Անդերսեն, «Den stygge andungen, Kloss-Hans, Keiserens nye klær» (1994) – հեքիաթ
  • Halvor Roll. «Undre meg, fordundre meg» (1995)
  • Gro Røsth. «Respekka og den rare mammaen» (1995) – մանկական գիրք
  • Anne Østgaard. «Nette Nellys nese og andre vanvittige vers» (1998) – մանկական գիրք
  • Տուր Էդվին Դալ, «Den forheksede ringen» (1998) – մանկական գիրք
  • Լ․ Ս․ Քրիստենսեն, «Mann for sin katt» (2000) – մանկական գիրք
  • Տրոնդ Բրենե «Kollentrollet» (2001)
  • Սվերե Հենմո, Յունաս Բերգվալ Հենմո, «Den gode ridder Kaspar den vaktsomme falk» (2002) – մանկական գիրք
  • Knut Faldbakken. «Nissen på Breistad» (2003) – մանկական գիրք
  • Սվերե Հենմո, Յունաս Բերգվալ Հենմո, «Ridder solbrillers sleipe plan» (2004) – մանկական գիրք
  • Քրիստիան Բրոտեբեկեն «Birger bilberger og burger-mysteriet» (2005) – մանկական գիրք
  • «Når lauvet sprett : 111 nye saftige» (2006)
  • Քրիստիան Բրոտեբեկեն «Birger bilberger redder verden» (2007) – մանկական գիրք
  • Solveig Bøhle. «Utgått på dato?» (2007)
  • Լ․ Ս․ Քրիստենսեն. «Ordiord» (2007)
  • Gert Nygårdshaug. «Samlede eventyr» (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Godal, Anne Marit (ed.). «Rune Johan Andersson». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Graff, Finn; Mannila, Leena; Smit, Toril M, eds. (1984). Norske Avistegnere (Norwegian). Oslo: J. M. Stenersens Forlag. էջեր 186–191, 226. ISBN 82-7201-035-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Информация о выставках на сайте галереи Тегнерфорбундет Արխիվացված 2011-06-18 Wayback Machine(նորվ.)