Ռումինիայի գյուղացիական արվեստի թանգարան
Ռումինիայի գյուղացիական արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և ազգագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուխարեստ[1] |
Վայր | Բուխարեստ |
Հասցե | Șoseaua Kiseleff nr. 3[2] |
Հիմնադրվել է | 1906 |
Կայք | muzeultaranuluiroman.ro |
![]() | |
![]() |
Ռումինիայի գյուղացիական արվեստի թանգարան (ռումիներեն՝ Muzeul Național al Ţăranului Român), թանգարան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են տեքստիլային գործվածքներ (մասնավորապես տարազներ), սրբապատկերներ, խեցեղեն և ռումինական գյուղացիական կյանքի այլ առարկաներ։ Լինելով Եվրոպայի կենցաղային արվեստի և ավանդույթների առաջատար թանգարաններից մեկը՝ 1996 թվականին թանգարանը դարձել է «Տարվա եվրոպական թանգարան»[3]։ Թանգարանը տեղակայված է Բուխարեստի Հաղթանակի հրապարակին մոտ, գործում է Ռումինիայի մշակույթի նախարարության հովանու ներքո։ Հավաքածուն կազմում է մոտ 100000 նմուշ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1906 թվականին։ Առաջին տնօրենն է եղել Ալեքսանդրու Ցիգարա-Սամուրկաշը, ով թանգարանը ղեկավարել է շուրջ 40 տարի։ Թանգարանը վերաբացվել է 1990 թվականի փետրվարի 5-ին՝ Նիկոլաե Չաուշեսկուի անկումից և գնդակահարումից ընդամենը վեց շաբաթ անց։ Կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին շենքում տեղավորված թանգարանը ներկայացրել է երկրի կոմունիստական կուսակցությանը. թանգարանի նկուղում դեռևս կա մեկ սենյակ հեգնական ցուցանմուշներով նվիրված այդ ավելի վաղ գործած թանգարանին[4]։ Թանգարանի շենքն ի սկզբանե նախագծվել է Նիկոլաե Գիկա-Բուտեշտի կողմից որպես ռումինական արվեստի թանգարան, կառուցվել է 1912-1941 թվականներին[5]։ Թանգարանի շենքը Ռումինիայի մշակույթի և կրոնական հարցերի նախարարության կողմից ճանաչվել է որպես պատմական հուշարձան[6]։ 1990 թվականին Միներիադի ժամանակ թանգարանն ավերել են՝ շփոթելով Ազգային գյուղացիական կուսակցության շտաբի հետ։
Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից է Ցիգարա Սամուրկաշի «տուն տան մեջ» աշխատանքը։ Տունն ի սկզբնե պատկանել է Գորժ շրջանի գյուղացի Անտոնի Մոգոսին։ Սկզբում տունը ցուցադրվել է ոչ-նատուրալիստական ձևով, տան ներսում գտնվող առարկաները ցուցադրվել են դրսում։ Կոմունիստական ռեժիմի օրոք տունը ցուցադրվել է պայմանականորեն, գյուղական թանգարանից դուրս, 2002 թվականին վերադարձել է գյուղացիական արվեստի թանգարան։ Թանգարանի ներկայիս ցուցադրությունը վերակենդանացնում է բնօրինակ ոչ նատուրալիստական մոտեցումը[7]։
2002 թվականին թանգարանի ցուցահանդեսային տարածքն ընդլայնվել է որպես թանգարանային խանութ և գրասենյակները տեղափոխվեցին հին շենքի հետևում գտնվող նորակառույց շենք՝ զգալի տարածություն թողնելով թանգարանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանը կառուցվել է նեո-ռումինական ոճով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Muzeul Național al Țăranului Român
- ↑ All awards 1977-2003, European Museum Forum. Accessed online 4 April 2007.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Clădire Արխիվացված 2017-08-28 Wayback Machine at the Museum of the Romanian Peasant site
- ↑ «Lista Monumentelor Istorice 2010: București» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ "The house in the house", wall text, Museum of the Romanian Peasant.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումինիայի գյուղացիական արվեստի թանգարան» հոդվածին։ |
|