Ռումինական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռումինական խոհանոց
 Cuisine of Romania Վիքիպահեստում

Ռումինական խոհանոց, Ռումինիայի ազգային խոհանոց։ Ենթարկվել է իտալական, թուրքական, բուլղարական, հունական, սերբական, գերմանական և մի շարք այլ խոհանոցների ազդեցությանը։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինական խոհանոցի հիմքը կազմում են մսից, բանջարեղենից (կանաչ լոբի, բազուկ, լոլիկ, վարունգ, սմբուկ, գազար, եգիպտացորեն, կարտոֆիլ) կաթնամթերքից պատրաստված ուտեստները[1]։ Մսով ուտեստների պատրաստման համար հիմնականում օգտագործում են խոզի, թռչնի, ձկան, գառան միս։ Հայտնի են ձկան ուտեստները, ինչպես նաև խեցգետնից և խխունջից պատրաստվող ուտեստները։ Միսն ու ձուկը պատրաստում են գրատարի վրա։ Բանջարեղենը օգտագործում են աղցանների, խավարտի և առանձին բանջարեղենային ուտեստների մեջ։ Մեծ նշանակություն ունի եգիպտացորենը, որից պատրաստում են շիլա, աղցաններ, մամալիգա։ Կաթնամթերքների միջև գերիշխում են կաթնաշոռը, պանրի տեսակները։ Ռումինական խոհանոցի համար բնութագրական են մեծ ասորտիմենտները՝ արտադրված ալյուրից, օրինակ՝ տորթեր, կեքսեր, կարկանդակներ, թխվածքաբլիթներ։ Խմիչքներից տարածված են տարատեսակ գինիները։

Ավանդական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միս, ձուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալտաբոշ՝ Խոզի ենթամթերքից երշիկ։
  • Կիֆտյա՝ մեծ կոլոլակ։
  • Դրոբ՝ Գառան ենթամթերքից խճողակ՝ փաթաթված պղեցանցում կամ տապակված որպես մսով ռուլետ։
  • Ֆրիգերույ՝ ռումինական խորոված։
  • Պիրժոալե՝ կոտլետ։
  • Միտիտե՝ առանց թաղանթի փոքրիկ երշիկներ, որոնք տապակվում են գրատարում։
  • Ռասոլ՝ մսից, կարտոֆիլից, բանջարեղենից ուտեստ, որոնք եփվում են միասին։
  • Ստուֆատ՝ ուտեստ, որը պատրաստում են կողիկներից և ոչխարի ողնաշարից։
  • Տոբա՝ խոզի լցոնված ստամոքս։
  • Տոկիտուրե՝ լոլիկի սոուսով շոգեխաշած միս։
  • Վարզե Կելիթե՝ Շոգեխաշած կաղամբ։
  • Վիրսլի՝ այծի կամ գառան խճողակից պատրաստված երշիկ։
  • Սարմալե՝ մսի և բրնձի խճողակ՝ փաթաթված կաղամբի կամ խաղողի տերևներից։
  • Տարամասալատա՝ տարամասալատի տարատեսակ։
  • Պլակյե դե Պեշտե՝ բանջարեղենի հետ պատրաստվող գետի ձկան ռագու։
  • Սերեմուրե՝ աղաջրի մեջ ձուկ։

Բանջարեղեններ, աղցաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուսատկա՝ հունական ուտեստ, որը պատրաստվում է սմբուկից, կարող աէ նաև ավելացվել միս, դդմիկ, լոլիկ, կարտոֆիլ կամ սունկ։
  • Լցոնած պղպեղ
  • Լցոնած դդմիկներ
  • Լցոնաշ սմբուկ
  • Լցոնած Կոլրաբի
  • Յախնիա՝ շոգեխաշված բանջարեղենից ուտեստ։ Ռումինական խոհանոցում յախնիան պատրաստում են լոբուց։
  • Մամալիգա՝ եգիպտացորենի ալյուրից պատրաստված սառը եփած շիլա։
  • Մուժդեյ՝ սխտորի սոուս։

Պանիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղանդեր, թխում, խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմիթ՝ քունջոթով կլոր օղակաբլիթ։
  • Գոգոշ՝ քաղցրաբլիթ։
  • Կոզոնակ՝ կարկանդակ։
  • Պապանաշի՝ ջեմով քաղցրաբլիթ։
  • Ամանդին՝ ռումինական շոկոլադե բիսկվիտ։
  • Տորթ Ժոֆֆ՝ շոկոլադե շերտավոր տորթ։
  • Կորնուլեցե՝ բուլկի։
  • Պալինկա՝ հունգարական Մրգային բրենդին, որը տարածված է ռումինական Տրանսիլվանիայում։
  • Ռակիո՝ Բալկանյան թունդ ալկոհոլային խմիչք։
  • Սոկատե՝ Ոչ ալկոհոլային ըմպելիք։
  • Վիշինատե՝ բալի լիկյոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռումինիայի խոհանոց կամ ամեն ինչ Ռումինիայի խոհանոցի ուտեստների մասին». wiki-turizm.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]