Ռումինական երաժշտություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռումինական երաժշտություն, Ռումինայի երաժշտության մշակույթի ակունքները իր իսկ ժողովրդական երաժշտական ստեղծագործության մեջ է, որն ունի յուրահատուկ լադա-մեղեդիական համակարգ և ռիթմիկա։ Ռումինական ժողովրդի երաժշտությանը (ծիսային, օրորոցային, հովվական, կատակային, քնարական երգեր, էպիկական բալլադներ,) տիպական են բազմազան լադերը՝ պարզագույն 3—5-աստիճանանոցից մինչև բարդ, բազմաստիճանանոց համակարգերը։ Երգերը միաձայն են, հանդիպում են հետերոֆոնիայի տարրեր։ Ամենաբարդ ու ինքնատիպ ժանրերից է դոյնան։ Նշանակալից տեղ են գրավում սոցիալական բողոքի երգերը (հայդուկային, բատրակային, պրոլետարական), ինչպես և հակաֆաշիստական։ Բազմազան են ժողովրդական գործիքային եղանակները՝ հաճախ իմպրովիզացիոն բնույթի, զարդհնչյուններով հարուստ, քմահաճ ռիթմիկայով։ Բազմաթիվ պարային ժանրերից են՝ խորա, սրբա, բրու։ Կենցաղավարում են երգ ու պարով ժողովրդական տոնահանդեսները։ Նվագարաններից են փողային՝ ֆլուեր (սրինգ), նայ(Պանի ֆլեյտայի տարատեսակ), չիմպոյ (պարկապզուկ), բուչում (եղջերափող) և լարային՝ կոբզա, ցիմբալ, ցիտրա, ջութակ, ավելի ուշ՝ թավջութակ, կոնտրաբաս։ Ազգային բանահյուսության ձևավորման և տարածման գործում կարևոր դեր են խաղացել ժողովրդական պրոֆեսիոնալ երաժիշտները լրատարները, որոնք սովորաբար հանդես են եկել անսամբլներով (թարաֆ)։ Թուրք, դարավոր տիրապետությունը արգելակել է Ռումինիայի աշխարհիկ պրոֆեսիոնալ արվեստի ձևավորումը։ Մինչև 19-րդ դարի երաժշտական կյանքը կենտրոնացված էր իշխանական պալատներում և մենաստաններում։ 19 -րդ դարի կեսին սկսել է կազմավորվել կոմպոզիտորական դպրոց։ Ռումինիայի առաջին կոմպոզիտորները հիմնականում ստեղծել են խմբերգեր, մեներգեր, օպերետներ։ Ռումինիայում պրոֆեսիոնալ երաժշտությունը հաստատվել է Ռումինիա միասնական պետության մեջ Մոլդովայի և Վալախիայի քաղաքական միավորման ավարտից (1862) հետո։ Հանդես են եկել կոմպոզիտորներ Ա․ Կաուդելլան [հանրաճանաչ վոդևիլների և «Պետրու Ռարեշ» առաջին ժողովրդական-ռոմանտիկական օպերայի (1889) ստեղծողը], Չ․ Պորումբեսկուն, Ջ․ Շտեֆնեսկուն, Կ․ Դիմիտրեսկուն (ռումումինայի առաջին լարային կվարտետների հեղինակը)։ Պրոֆեսիոնալ երգչախմբային մշակույթի ասպարեզում նշանակալի ավանդ են մուծել Դ․ Մուզիչեսկուն, ինչպես և Դ․ Կիրիակ-Ջորջեսկուն, Գ․ Դիման, Ցա․ Մուրեշանուն, ավելի ուշ՝ 3․ Վիդուն։ 19-րդ դարի 30-ական թվականներից ձևավորվել են ազգային կատարողական կադրերը, ստեղծվել երաժշտական կրթօջախներ։ Հիմնադրվել են ֆիլհարմոնիկ ընկերություններ Բուխարեստում (1833) և Ցասսիում (1836), որոնք նախապատրաստել են կոնսերվատորիաների բացումը 1864 թվականին այդ քաղաքներում, կազմակերպվել են Ռումինական երգեցիկ և թատերական ընկերություններ Տրանսիլվանիայում (1847)։ Բուխարեսաում ստեղծվել են մշտական սիմֆոնիկ նվագախումբ (1866) և ֆիլհարմոնիա (1868)։ 1830-ական թվականներից տարբեր խմբեր ռումիներեն, ռումին արտիստների մասնակցությամբ ներկայացրել են օպերաներ, 1852 թվականից՝ Մեծ (1877 թվականից՝ Ազգային) թատրոնի բեմում։ 1852 թվականին Զ․ Շտեֆնեսկուն կազմավորել է առաջին մշտական օպերային թատերախումբը։ 19-րդ դարի 2-րդ կեսին համաշխարհային համբավիեն հասել երգիչներ Ե․ Թեոդորինին, Հ․ Դարկլեն, Ջ․ Դումիտրեսկուն, Դ․ Պոպովիչ-Բայրյոյտը և ուրիշներ, հանդես են եկել ազգային առաջին դիրիժորները Վախմանը, Կաուդելլան։ Բարձր մակարդակի է հասել երգչախմբային արվեստը 1901 թվականին Կիրիակ-Զորջեսկուն հիմնադրել է «Կարմեն» երգչախմբային ընկերությունը։ 20 դարի վերջնականապես կազմավորվել է ազգային կոմպոզիտորական դպրոցը Զ․ էնեսկուի գլխավորությամբ, որի սիմֆոնիկ կամերային երկերը և «էդիպ» օպերան (1931) ազգային ստեղծագործության դասական նմուշներ են դարձել։ 20 դարի 1-ին կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Մ․ Անդրիկուն և Դ․ Կուկլինը (սիմֆոնիկ և կամերային երկերի հեղինակներ-), Մ․ ժորան (ժամանակակից ռումինիայում բալետի հիմնադիրներից)։ Նվաճումներ են հանդիսացել U․ Դրըգոյի «Հարձակում» (1927), Պ․ Կոնստանտինեսկուի «Փոթորկոտ գիշեր» (1934) օպերաները։
1920 թվականին Բուխարսստում ստեղծվել է Ռումին կոմպոզիտորների ընկերությունը։ Աշխուժացել է Ռումինիայի երաժշտաթատերական և համերգային կյանքը։ Հանդես են եկել երգիչներ Պ․ Շտեֆենեսկու-Դոանգը, Ֆ․ Քրիստոֆորեանուն, Թ․ Դրոզըվեսկուն, դիրիժորներ Ա․ Ալեսանդրեսկուն, Ջ․ Ջորջեսկուն, Ա․ Չոլանը, ականավոր ջութակահար և դիրիժոր Ջ․ էնեսկուն, դաշնակահար Դ․ Լիպատտին, թավջութակահարներ Դ․ Դինիկուն, Կ․ Դիմիտրեսկուն և ուրիշներ։ Ստեղծվել են օպերային թատրոններ Բուխարեստում (1919, 1921 թվականից՝) և Կլուժում (1920)։ 1921 թվականին Կլուժում բացվել է կոնսերվատորիա։ Շարունակվել է 19-րդ դարի կեսին Ն․ Ֆիլիմոնի, Թ․ Բուրադայի, Ա․ Պանի սկզբնավորած երաժշտության ու բանագիտության զարգացումը, նոր աշխատություններ են ստեղծել երաժշտ․ պատմաբան Ջ․ Բրյազուլը, Կ․ Բրըի- լոյուն, Ս․ Դրըգոյը, Տ․ Բրեդիչանուն։ Ֆաշիզմից երկրի ազատագրումն ու 1947 թվականին Ռումինիայի հանրապետություն հռչակելը նախադրյալներ ստեղծեցին նաև երաժշտական մշակույթի ծաղկման համար։ Դրվել են բազմաթիվ մասսայական երգեր (Յո․ Կիրեսկու, Վ․ Պոպովիչ, Մ․ Վեսկան, Մ․ Աոկոր, Դ․ Դումիտրեսկու, Դ․ Պոպովիչ և ուրիշներ)։ Հերոսական, պատմական, հեղափոխական թեմաներով ստեղծվել են օրատորիաներ, կանտատներ՝ Ա․ Վիերուի «Իլիե Պանտիլիեի կեռնեխը» (1949), Դ․ Դումիտրեսկուի «Թուդոր Վլադիմիրեսկա> (1950), Տ․ Օլախի «Մարդու համաստեղությունը» (ըստ Մայակովսկու, 1960), ժողովրդական երաժշտություն դրամաներ՝ Դ․ Դումիտրեսկուի «Դոսպոդար Ցոն Անգութ» (Քաջ կամ Հայ) (1955) և «Ապստամբություն» (1959), Պ․ Կոնստանտինեսկուի «Պանը Լեսնեա Ռուսալիմ» (1955), բալետներ՝ Մ․ Կիրիակի «Ցանկու ժիանու» (1962) և «Հուր» (1973)։ Անտիկ և դասական գրականությանը (Դ․ Պոպովիչի «Պրոմեթևս», 1958, Պ․ Բենտոյուի «Համլետ», 1969 օպերաները) դիմելուն զուգընթաց պահպանվել է ազգային լեգենդները մարմնավորելու ավանդական գիծը (Մ․ Թոդուցըի «Միորիցա» օրատորիան, 1959)։
Եռանդուն որոնումներ են կատարվում ազգային սիմֆոնիկ և կամերային երաժշտական մարզում (Զ․ Վանչա, Ցո․ Դումիտրեսկու, Դ․ Բուգիչ, Վ․ Բերգեր, Տ․ Օլահ, Դ․ Պոպովիչ), ստեղծվում են գործիքային կոնցերտներ (Կոնստանտինեսկու, Բենտոյու, Վիերու և ուրիշներ)։ Ակնառու են նվաճումները օպերետի և էստրադային երաժշտության (Դ․ Դենդրինո, Ն․ Կիրկուլեսկու, Հ․ Մըլինեանու, է․ Ռոման, Ֆ․ Կոմիշել), կինոերաժշտության մարզում։ Հիրավի ծաղկման է հասել կատարողական արվեստը։ Հանրահայտնի են երգիչներ Զ․ Պալլին, Ե․ Չեռնեյը, Կ․ Զոբյանը, Ն․ Հեռլեան, Դ․ Ցորդկեսկուն, դաշնակահար Վ․ Դեորգիուն, ջութակահարներ Շ․ Դեորգիուն, Ցո․ Վոյկուն, Շ․ Ռուհան, թավջութակահարներ Ռ․ Ալդուլեսկուն, Կ․ Իլյան, դիրիժորներ Մ․ Բասարաբը, Մ․ Քրիստեսկուն, է․ Սիմոնը և ուրիշներ։ Կազմակերպվել են նոր երաժշտական թատրոններ և կոլեկտիվներ, ֆիլհարմոնիաներ՝ Տիմիշոարայում (1947), Կլուժում (1955), օպերային թատրոններ՝ Տիմիշոարայում (1947), Ցասսիում (1956)։ Ռումինիայում գործել են (1981) 5 օպերային և 16 երաժշտական և օպերետային թատրոններ, մոտ 20 սիմֆոնիկ նվագախումբ, կամերային նվագախմբեր և կամերային-գործիքային անսամբլներ, ժողովրդական գործիքների նվագախմբեր, երգչախմբային կոլեկտիվներ, ժողովրդական պարի անսամբլներ, այդ թվում՝«Ռումինական ռապսոդիա» («Արտույտ»,1953)։ Հանրահայտ է Բուխարեստի կոնսերվատորիայի «Մադրիգալ» երգչախումբը (1968)։ Արվեստաբանության զարգացած բնագավառներից է երաժշտագիտությունը։ Երաժշտագետներից են Զ․ Վանչան, Վ․ Կոսման, Պ․ Բրընկուշը, Վ․ Թոմեսկուն, Օ․ Լ․ Կոսման, Ջ․ Սբըրչան, բանագետներից՝ Տ․ Ալեքսանդրուն, է․ Կոմիշելը, Դ․ Չոբանուն։ 1949 թվականին Ռում․ կոմպոզիտորների ընկերությունը վերակազմվել է ՌԱՀ կոմպոզիտորների միության։ 1949 թվականին (1927 թվականին ստեղծված ժողովրդական երաժշտության ֆոնոարխիվի հիման վրա) հիմնադրվել է ազգագրության և բանահյուսության ինստիտուտ։ 1957 թվականից գործում է կոմպոզիտորների միության հրատարակչությունը, 1950 թվականից հրատարակվում է ամենամսյա «Muzica» ամսագիրը։ 1958 թվականից, 3 տարին մեկ, Բուխարեստում տեղի են ունենում Ջ․ էնեսկուի անվան միջազգային փառատոներ և մրցույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 28)։ |