Ռումինական գինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Feteasca negra from Romania.jpg

Ռումինիան հանդիսանում է աշխարհի ամենամեծ գինի արտադրող երկրներից մեկը։ 2009 թվականին երկրում արտադրվել է 610,000 տոննա գինի։ Եվրոպական բիզնեսի և գինու գնորդների համար Ռումինիան գրավչային երկիր է մատչելի գներով և խաղողի այգիներով՝ համեմատած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի հետ[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Grup în vie (16449413878) (cropped).jpg

Ռումինիան կիրառում է խաղողագործության ամենահին մեթոդներն ու ավանդույթները[2]։ Չորային ամառների շնորհիվ տեղայնքը բավականին հաջող է, գինու այգիները՝ բերքատու։ Դեռևս միջնադարից Ռումինիայում գինին հանդիսացել է ավանդական ալկոհոլային խմիչք։

Միջնադարում, երբ սաքսոնները գաղթեցին Ռումինիա, իրենց հետ բերեցին գերմանական խաղողի վազեր, որոնք 19-րդ դարում փոխարինվեցին Արևմտյան Եվրոպայից բերված վազերով[3]

1880-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայից Ռումինիա եկավ խաղողի ֆիլոքսերան (գունատ, դեղին միջատ, որը հարձակվում է խաղողի վազերի վրա), որը ոչնչացրեց Եվրոպայի խաղողի վազերի մեծ մասը, այդ թվում և Ռումինիայի խաղողի վազերը։ Ռումինիան վազեր ներմուծեց Ֆրանսիայից և այլ պետություններից։

2008 թվականին Ռումինիան աշխարհի 12-րդ ամենամեծ գինի արտադրող պետությունն էր աշխարհում[4], 2009 թվականին՝ 11-րդը։

Գինի արտադրող շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cotnari
  • Dealu Mare
  • Jidvei
  • Murfatlar
  • Minis - Maderat
  • Panciu
  • Odobeşti
  • Cotești
  • Recaș
  • Târnave Vineyard|Târnave
  • Vânju Mare
  • Iași|Bucium
  • Dragasani

Գինիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Feteasca regala wine.jpg
  • Սպիտակ
    • Grasă de Cotnari
    • Fetească albă և Fetească regală, Fetească-ն ռումինական ամենատարածված և հայտնի գինին է
    • Galbenă de Odobeşti
  • Կարմիր
    • Băbească Neagră
    • Fetească neagră
    • Negru de Dragasani
  • Անուշաբույր
    • Tămâioasă Românească
    • Busuioacă de Bohotin
  • Այլ
    • Zaibăr բնօրրանը՝ Ռումինիա, ստեղծվում է Օլտենիայում, երկրի հարավարևմտյան շրջաններից մեկում։ Մուգ կարմիր գինի
    • Sânge de Taur մուգ կարմիր գինի
    • Frâncușă

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի խոհանոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Romania puts sparkle into wine trade»։ BBC News։ 2002-08-05։ Վերցված է 2006 թ․ հուլիսի 19 
  2. «History of Romanian Wine»։ JRBA։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 20 
  3. «Wines of Romania»։ Chiff։ Վերցված է 2006 թ․ հուլիսի 19 
  4. «Wine production (tons)»։ Food and Agriculture Organization։ էջ 28։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 11