Ռուզան Ղազինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուզան Ղազինյան
Ծնվել էհունվարի 2, 1963(1963-01-02) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանԳիտությունների թեկնածու

Ռուզան Վլադիմիրի Ղազինյան (հունվարի 2, 1963(1963-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի դոցենտ:

Կրթություն և վերապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1996 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոն
  • 1979-1984 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորատիվ Ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվից մինչ օրս ՀԱԱՀ հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի դոցենտ
  • 1994-1997 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական մելիորացիայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի ավագ դասախոս
  • 1991-1994 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնի ասիստենտ
  • 1988-1991 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոնի լաբորանտ:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից դոցենտ: 1997 թվականին՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

Դասավանդվող առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելիորացիա
  2. Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում
  3. Հիդրոմելիորատիվ աշխատանքների կազմակերպում և տեխնոլոգիա:

2008 թվից մինչ օրս Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի «Հողաշինարարություն» մասնագիտության որակավորման պետական հանձնաժողովի նախագահ: 1999 թվից մինչ օրս Ճարտարագիտական Ֆակուլտետի հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետի մեթոդական հանձնաժողովի գիտական քարտուղար:

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 31 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից 1-ը դասախոսությունների տեքստեր:

Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 27 աշխատանք, այդ թվում` 8 գիտական հոդվածներ և 19 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են գյուղատնտեսական մշակաբույսերի ջրման եղանակների կատարելագործմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, հիդրո­մելիո­րատիվ համակարգերի շահագործմանը, հողատարման գործընթացի ուսումնասիրմանը:

Վերջին 5 տարվա գիտական հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ

Աշխատանքի անվանումը Հրատարակչություն, ամսագիր, գյուտի արտոնագիր էջ Համահեղինակներ
Քաղցր տաքդեղի ոռոգման ռեժիմի կարգավորումը

ջրասպառման նորմի որոշման միջոցով

Ագրոգիտություն, 2014 թ․, Nօ 11-12 4 Ն. Մ. Բարսեղյան
Մեթ. ցուցումներ «Հիդրոմելիորատիվ աշ­խա­տանքների

կազ­­մակերպում և տեխ­­նո­լո­գիա» առար­կայից «Ջրա­տնտե­սական օբյեկտների

նա­խա­հաշվա-ֆինանսական հաշ­վարկը» թեմայով  դիպ­­լոմային նախագիծ կատարելու համար

ՀԱԱՀ, Երևան, 2014 թ. 36 Վ. Ս. Կոբելյան

Հ. Ս. Ղազարյան

Մեթ. ցուցումներ «Հիդրոմելիորատիվ աշ­խա­տանքների

կազ­մա­կերպում և տեխնոլոգիա» առարկայից «Հողային պատվարով հիդրո­հան­գույցի

շի­նա­րարական աշխատանքների կազ­մա­կերպում և տեխնոլոգիա» թեմայով կուրսային և դիպլոմային նախագծեր կատարելու համար

ՀԱԱՀ, Երևան, 2014 թ. 40 Ս.Մ. Ղազարյան

Հ. Ս. Ղազարյան

Մեթոդական ցուցումներ «Մելիորացիայի հիմունք­ներ»

առարկան ուսում­նասիրելու և ստու­գողական աշխատանք կատարելու համար

ՀԱԱՀ, Երևան, 2014 թ. 36 Ղազարյան Ս. Մ.

Բարսեղյան Ն. Մ․

Մեթոդական ցուցումներ դիպլոմային նախագիծ կատարելու համար ՀՊԱՀ, Երևան, 2012 թ. 20 Ղազարյան Ս. Մ.
Հիդրոմելիորատիվ հա­մա­կարգերի շահա­գործում.

Մեթո­դա­կան ցուցումներ «Ջրօգ­տագործման պլան-ժա­մա­նակացույցի կազ­մու­մը» թեմայով

հաշ­վար­կագրաֆիկական աշխա­տանք կատարելու համար

ՀԱԱՀ, Երևան, 2012 թ. 16
Մեթոդական ցուցումներ «Մելիորացիայի հի­մունք­ներ»

առարկայից ստու­գողական աշխա­տանք կատարելու համար

ՀՊԱՀ, Երևան, 2011 թ. 20 Բարսեղյան Ն. Մ.
Մեթոդական ցուցումներ «Մելիորացիա» առարկայից

«Հողերի ինքնահոս ոռոգում» թեմայով կուրսային և դիպլոմային նախագծեր կատարելու համար

ՀՊԱՀ, Երևան, 2011 թ. 44
Մեթոդական ցուցումներ «Հիդրոմելիորատիվ համակարգերի շահագործում»

առարկայից ստուգողական աշխատանք կատարելու համար

ՀՊԱՀ, Երևան, 2010 թ. 24

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]