Ռուզաննա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Հակոբյան
Ծնվել էհունվարի 1, 1972(1972-01-01) (52 տարեկան)
ԾննդավայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր

Ռուզաննա Խաչիկի Հակոբյան (հունվարի 1, 1972(1972-01-01), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Գավառի պետական համալսարանի ռեկտոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1989 թթ. - սովորել և ոսկե մեդալով ավարտել է Կամոյի Հովհաննես Սարուխանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1989-1993 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
  • 1993-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1999)։ Դոցենտ (2003)։
  • 2005-2008 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտուրան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2012)։ Երկու մենագրության, երեք մեթոդական ուղեցույցերի և շուրջ 60 գիտական հոդվածների հեղինակ։
  • Վերապատրաստվել է Մոսկվայում, Բեռլինում, Սկոպիեում, Սան Ֆրանցիսկոյում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2006)։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր։
  • ՀՀ պաշտպանության նախարարության Երկրորդ բանակային կորպուսի պատվոգիր։
  • Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոբելյանական ոսկե հուշամեդալ։
  • «Մանկավարժական համալսարան» մեդալ։
  • Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալ։
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Անկուսակցական է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]