Ռուդո Մորից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդո Մորից
Rudo Moric
Ծնվել էմարտի 27, 1921(1921-03-27)[1]
ԾննդավայրՍուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան
Վախճանվել էնոյեմբերի 26, 1985(1985-11-26)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Պարգևներ

Ռուդո Մորից (սլովակ.՝ Rudo Moric; մարտի 27, 1921(1921-03-27)[1], Սուչանի, Մարտին, Ժիլինայի շրջան - նոյեմբերի 26, 1985(1985-11-26)[1], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, մանկավարժ, խմբագիր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Տրնավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1939-1944 թթ.-ին՝ Սլովակիայի անկախության շրջանում, աշխատել է որպես ուսուցիչ։ 1946-1948 թթ.-ին հրատարակել է «Okienko Záhoria» մանկական ամսագիրը։ 1959 թվականին դարձել է «Mladé letá» հրատարակչության խմբագիրը։ 1964 թվականից ղեկավարել է Սլովակյան գրական հիմնադրամը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Աշխատակցել է մանկական և մանկավարժական պարբերականներին։ Գրել է «Teraz ho súdia nepriatelia» վեպը։

Ռուդո Մորիցը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]