Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Խյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Խյոս
Rudolf Franz Ferdinand Höss
Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինան Խյոս.jpeg
25․11․1901[1]-16․04․1947
Ծննդավայր Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրտենբերգ
Մահվան վայր Օսվենցիում, Լեհաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրության բանակ, Բադենի զորագնդի պահեստային էսկադրոն
Ծառայության տարիներ 1916-1918
Կոչում SS-Obersturmbannführer Collar Rank.svg SS-օբերշտուրմբանֆյուրեր
Մարտեր/պատերազմներ կռվել է Իրաքի և Պաղեստինյան ռազմաճակատներում Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին
Rudolf Höß Վիքիպահեստում


Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Խյոս (գերմ.՝ Rudolf Franz Ferdinand Höß) պարետ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարում 1940 թվականի մայիսի 9-ից մինչև 1943 թվականի նոյեմբերի 9-ը, որտեղ միլիոնից ավելի հրեաների են ոչնչացրել[2][3]։ Համկենտրոնացման ճամբարի գլխավոր տեսուչի օգնական 1945 թվականին։ Հրեաների ցեղասպանության գործում ունեցել է ահռելի ներդրում և անշեղորեն կատարել է վերակացուների հրամանները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բադեն-Բադենում, կաթոլիկի ընտանիքում։ Նրա հայրը Ֆրանց Քսաֆեր Խյոսն էր։ Մանհեյմ տեղափոխվելուց հետո ընդունվում է Կարլ-Ֆրիդրիխի գիմնազիա։ Նրա հայրը ցանկանում էր, որ որդին դառնա հոգևորական։ Բայց և այնպես Ռուդոլֆը միշտ դեմ է եղել հոր ցանկությանը, բայց ընդդիմանալ չի համարձակվել։ Իսկ նրա հետ կատարված դեպքը վերջնականապես հիասթափեցրել է Ռուդոլֆին․ երբ նա 13 տարեկան է եղել քահանային խոստովանել է իր մեղքը, բայց վերջինս բացահայտել է Ռուդոլֆի գաղտնիքը։ Հոր մահից հետո նա շարունակել է ուսումը դպրոցում, իսկ 1916 թվականի օգոստոսի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մեկնում է ռազմաճակատ։ Ծառայել է Բադենի պահեստազորային բանակում։ 1916-1918 թվականներին թուրքական բանակի կազմում կռվել է անգլիացիների դեմ Պաղեստինյան ռազմաճակատում։

Ռազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել և դրա համար պարգևատրվել է I և II կարգի Երկաթե Խաչ շքանշանով։ Արդեն 1917 թվականին նա Գերմանիայի բանակում ամենաերիտասարդ ծառայողն էր, ով ուներ ֆելդֆեբելի կոչում։ 1919 թվականին ընդունվում է Ռաբախի ազատագրական ջոկատ, որի կազմում մարտնչել է կոմունիստների դեմ Պրիբալթիկայում, Руре և Վերին Սիլեզիում։ 1922 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Գերմանիայի աշխատավորական ազգային-սոցիալիստական կուսակցություն։

1923 թվականին Մարտին Բորմանի հետ մասնակցել է դպրոցի ուսուցիչ Վալտեր Կադովի սպանությանը, ով, ինչպես իրենք էին կարծում, Ֆրանսիական զինվորական իշխանություններին էր մատնել Ալբերտ Լեո Շլագետերին։ Ուսուցչի սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ և ցինիզմով։ 1923 թվականի մայիսի 31-ի հունիսի 1-ի լույս առավոտյան գինարբուքից հետո, Ռուդոլֆն ու իր ենթակաները հարբած Կադովին տանում են անտառ, սկզբում մահակներով ծեծում են նրան սպանելու աստիճան, հետո կտրում են նրա կոկորդը, ապա 2 կրակոցով վերջ տալիս նրա կյանքին։ 1923 թվականի հունիսի 28-ին Ռուդոլֆ Խյոսը ձերբակալվում է և տեղափոխվում է Լայցպիգի բանտ։ Դատավարության ժամանակ նա մեղավոր է ճանաչվում և 1924 թվականի մարտի 15-ին դատապարտվում է 10 տարի բանտարկության։ Իր ժամկետն անց է կացնում Բադենբյուրգսկի բանտում։ Կուսակցության կողմից դրված արգելանքից հետո դադարում է լինել դրա անդամ։ Բանտում մնալով 4 տարի, 1928 թվականին Խյոսը դուրս է գալիս։ Ազատ արձակվելուց հետո աշխատում է սելսկոմ տնտեսությունում։ Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպում է Հայնրիխ Հիմլերին (ռուս.՝ Генрих Гиммлер1929 թվականին նա ամուսնանում է Հեդվիգ Հենզելի հետ, ումից ունենում է 5 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harding, Thomas. Hanns and Rudolf: The True Story of the German Jew Who Tracked Down and Caught the Kommandant of Auschwitz. Simon and Schuster. ISBN 978-0 434 02236 6, p. 288, Note to Chapter One, [page] 11. 
  2. Commandant of Auschwitz (2000), Appendix 1, p. 193.
  3. Piper, Franciszek & Meyer, Fritjof. "Die Zahl der Opfer von Auschwitz. Neue Erkentnisse durch neue Archivfunde", Osteuropa, 52, Jg., 5/2002, pp. 631–641, (review article)