Jump to content

Ռուդոլֆ Մարկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Մարկուս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1923(1923-07-21)[1][2] (102 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3][4]
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
ԿրթությունՄաքԳիլի համալսարան և Baron Byng High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5]
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատատուՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[6], Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ և Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն, Քվանտամոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[19]
 Rudolph A. Marcus Վիքիպահեստում

Ռուդոլֆ Արթուր Մարկուս (հուլիսի 21, 1923(1923-07-21)[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3][4]) կանադական ծագումով ամերիկացի քիմիկոս, ով 1992 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ[20]՝ «քիմիական համակարգերում էլեկտրոնների փոխանցման ռեակցիաների տեսության մեջ ունեցած ներդրման համար»։[21] Մարկուսի տեսությունը իրենից ներկայացնում է թերմոդինամիկական և կինետիկ մոդել՝ մեկ էլեկտրոնի արտաքին գնդից էլեկտրոնների փոխանցումը նկարագրելու համար։[22][23][24] Նա Կալտեքի, Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է, Սինգապուր և Քվանտային մոլեկուլային գիտության միջազգային ակադեմիայի անդամ։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուսը ծնվել է Մոնրեալում, Քվեբեկ, Էսթերի (ծնված որպես Քոհեն) և Մայեր Մարկուսի ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է Նյու Յորքում, իսկ մայրը՝ Անգլիայում։ Նրա ընտանեկան ծագումը Ուկմերգեից է (Լիտվա[25] Նա հրեա է[26] և մեծացել է հիմնականում Մոնրեալի հրեական թաղամասում, բայց մանկության մի մասն անցկացրել է նաև Դետրոյթում, ԱՄՆ։[27][25] Նրա հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ սկսվել է փոքր տարիքից։ Բարոն Բինգի ավագ դպրոցում նա գերազանց էր մաթեմատիկայից։ Այնուհետև նա սովորել է ՄաքԳիլի համալսարանում՝ Կարլ Վինկլերի մոտ,[28] ով, իր հերթին, սովորել էր Սիրիլ Հինշելվուդի մոտ Օքսֆորդի համալսարանում։ ՄաքԳիլում Մարկուսը ավելի շատ մաթեմատիկայի դասընթացներ է անցել, քան քիմիայի միջին ուսանողը, ինչը հետագայում օգնել է նրան ստեղծել էլեկտրոնների փոխանցման վերաբերյալ իր տեսությունը։[29]

1943 թվականին Մարկուսը բակալավրի և 1946 թվականին դոկտորի աստիճան ՝ ստացել, երկուսն էլ ՄաքԳիլի համալսարանից։[30][31] 1958 թվականին նա դարձել է Միացյալ Նահանգների քաղաքացի։

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին համալսարանն ավարտելուց հետո նա զբաղեցրեց հետդոկտորական պաշտոններ՝ նախ Ազգային հետազոտական ​​խորհրդում (Կանադա),[32] ապա՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: Նա իր առաջին դասախոսական նշանակումը ստացավ Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1952 թվականին Հյուսիսային Կարոլինայի համալսարանում նա մշակեց Ռայս-Ռամսպերգեր-Կասել-Մարկուսի (RRKM) տեսությունը՝ համատեղելով նախկին RRK տեսությունը անցումային վիճակի տեսության հետ: 1964 թվականին նա դասավանդեց Իլինոյսի համալսարանում։[33] Խնդիր լուծելու նրա մոտեցումը «ողջ հզորությամբ ընկղմվվելն» է։[34] 1978 թվականին Մարկուսը տեղափոխվեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ:[35]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Finding Aid for the R.A. Marcus Papers 1951-2001OAC.
  4. 4,0 4,1 4,2 Interview with Nobel Laureate Rudolph Marcus — 2007.
  5. https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=1990;startDoc=21
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. https://www.nobelprize.org/prizes/chemistry/1992/marcus/biographical/
  8. The Nobel Prize in Chemistry 1992Nobel Foundation.
  9. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  10. https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
  11. http://phys-acs.org/acs-theoretical-chemistry/
  12. https://wolffund.org.il/rudolph-a-marcus/
  13. Irving Langmuir Award in Chemical PhysicsAPS.
  14. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 235.
  15. https://acspss.org/pauling-medal-award/
  16. https://www.acs.org/funding/awards/peter-debye-award-in-physical-chemistry/past-recipients.html
  17. https://www.artsci.uc.edu/departments/chemistry/alumni-and-community/the-oesper-award-program-and-symposium/previous-recipients-of-the-oesper-award.html
  18. https://acsmaryland.org/remsen-award/
  19. Notable Names Database — 2002.
  20. Rudolph A. Marcus: The Nobel Prize in Chemistry 1992
  21. «The Nobel Prize in Chemistry 1992». Nobelprize.org. Վերցված է 2013-08-01-ին.
  22. Rudolph A. Marcus: autobiography
  23. Rudolph A. Marcus: Nobel Lecture 1992, Electron Transfer Reactions in Chemistry: Theory and Experiment
  24. Freeview video 'An Interview with Rudolph Marcus' by the Vega Science Trust
  25. 25,0 25,1 Marcus, Rudolph A. Interview by Shirley K. Cohen. Pasadena, California, December 1, 7, and 14, 1993. Oral History Project, California Institute of Technology Archives. Retrieved 2020 from the World Wide Web: http://resolver.caltech.edu/CaltechOH:OH_Marcus_R
  26. «Jewish Nobel Prize Laureates». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2020-11-06-ին.
  27. «Rudolph A. Marcus | Science History Institute | Center for Oral History». oh.sciencehistory.org. Վերցված է 2020-11-06-ին.
  28. Bohning, James J. (1991 թ․ հունիսի 20). Rudolph A. Marcus, Transcript of an Interview Conducted by James J. Bohning in Pasadena, California on 20 June 1991 (PDF). Philadelphia, PA: Chemical Heritage Foundation.
  29. «Rudolph A. Marcus – Facts». Nobelprize.org. 1923-07-21. Վերցված է 2013-08-01-ին.
  30. Center for Oral History. «Rudolph A. Marcus». Science History Institute.
  31. Marcus, Rudolph A. (1946). Studies on the conversion of PHX to AcAn (Ph.D. thesis). McGill University. OCLC 903054593.
  32. «Oral history interview with Rudolph A. Marcus» (PDF).
  33. «Rudolph A. Marcus (Canadian-American chemist) – Encyclopædia Britannica». Britannica.com. 1923-07-21. Վերցված է 2013-08-01-ին.
  34. Vita, Steven, Interview, 1996. «Nobel Laureate Rudolph A. Marcus». Veery Journal (անգլերեն). Վերցված է 2021-04-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  35. «Oral history interview with Rudolph A. Marcus». Science History Institute.