Ռուդոլֆ Կարկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Կարկլին
Ծնվել էփետրվարի 17, 1927(1927-02-17)
ԾննդավայրԿուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1993(1993-09-23) (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ռուդոլֆ Կարկլին (ռուս.՝ Карклин, Рудольф Францевич, փետրվարի 17, 1927(1927-02-17), Կուրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 1993(1993-09-23), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, մոնումենտալիստ և ուսուցիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվական` ՌԽՖՍՌ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի փետրվարի 17-ին, Կուրսկում։ 1939-1941 թվականներին սովորել է Գեղարվեստի համառուսական ակադեմիային կից Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոցում, 1951-1957` թվականներին Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում, Անդրեյ Միլնիկովի մոտ[2]։ Ինստիտուտն ավարտել է Վիկտոր Օրեշնիկովի արհեստանոցում` նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ինտերնացիոնալ թիմն Իսպանիայում» նկարը[3]։

Ցուցահանդեսների մասնակցել է 1959 թվականից։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային և պատմական պատկերներ։

Զբաղվել է մոնումենտալ արվեստով։ 1967-1970 թվականներին նկարիչ Գ. Պեսիսի հետ ստեղծել է «Վ. Լենինի դիմանկարը» խճանկարը և «Ենիսեյի նվաճումը» ռելիեֆը` Կրասնոյարսկի հիդրոէլեկտրակայանի ադմինիստրատիվ շենքի դիմապատին։

Մասնակցել է «Ձմռան փոթորիկ» դիորամայի (1967, Հոկտեմբերյան հեղափոխության թանգարան, Լենինգրադ), «Կուլիկովսկյան ճակատամարտ» համայնապատկերի (1979-1982, «Կուլիկովսկյան ճակատամարտ» համայնապատկեր-թանգարան, Տուլա) ստեղծմանը։ 1981-1983 թվականներին դասավանդել է Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի Իլյա Գլազունովի դիմանկարչական արհեստանոցում։

Մահացել 1993 թվականի սեպտեմբերի 23-ին, Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 67-րդ տարում։

Ռ. Կարկլինի աշխատանքները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում` Ռուսաստանում և այլ երկրներում։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հասակակիցներ»[4], «Կոլյայի դիմանկարը», «Կեչու պուրակ»[5] (բոլորը 1959 թվական),
  • «Վ. Լենինը իր աշխատողների հետ», «Այգում», «Մարտ», «Դանկո թատրոնի ճապոնացի դերասան Կաբուկ Իտիկավայի դիմանկարը»[6] (բոլորը 1961 թվական),
  • «Խորեոգրաֆիկական համալսարան», «Դերասան Անտոնին Շուրանովի դիմանկարը»[7] (երկուսն էլ 1964 թվական),
  • «Օմսկի քսանյոթերորդ դիվիզիան»[8] (1970),
  • «Հրամանատարներ», «Լենինգրադ։ Կրյուկովի ծովափնյա ալիք», «Լենինգրադ։ Թատրոնի հրապարակ»[9], «Բանաստեղծ-թարգմանիչ Միխայիլ Ռավիչի դիմանկարը»[10] (բոլորը 1975 թվական),
  • «Որդու դիմանկարը»[11] (1977) և այլ նկարներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.55.
  2. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.2. СПб., 1995. С.253.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.78.
  4. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.20.
  5. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1963. С.11.
  6. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.20.
  7. Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.24.
  8. Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.2. СПб., 1995. С.254.
  9. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. Л., Художник РСФСР, 1980. С.16.
  10. Пятая республиканская выставка «Советская Россия». М., Советский художник, 1975. С.19.
  11. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.15.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1963. С.11.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. Л., Художник РСФСР, 1961. С.20.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.20.
  • Ленинград. Зональная выставка. Л., Художник РСФСР, 1965. С.24.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. Л., Художник РСФСР, 1980. С.16.
  • Пятая республиканская выставка «Советская Россия». М., Советский художник, 1975. С.19.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.15.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С.55.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.2. СПб., 1995. С.253-254.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.18, 396, 397, 402—404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.78.