Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
Rudolf Erich Raspe.jpg
Ծնվել էմարտի 26, 1736(1736-03-26)[1]
ԾննդավայրՀաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ[2]
Վախճանվել էնոյեմբերի 16, 1794(1794-11-16) (58 տարեկանում) կամ նոյեմբերի 1, 1794(1794-11-01)[3] (58 տարեկանում)
Վախճանի վայրԿիլարնի, County Kerry
Մասնագիտությունֆոնդապահ, երկրաբան, քիմիկոս, լեզվաբան, թարգմանիչ, գրադարանավար, գրող, համալսարանի պրոֆեսոր, հեղինակ և արվեստագետ
Լեզուլատիներեն և գերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[3][4]
ԿրթությունԳյոթինգենի համալսարան և Լայպցիգի համալսարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԱշխատավայրCollegium Carolinum?
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե Վիքիդարանում
Rudolf Erich Raspe Վիքիպահեստում

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե (մարտի 26, 1736(1736-03-26)[1], Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ[2] - նոյեմբերի 16, 1794(1794-11-16) կամ նոյեմբերի 1, 1794(1794-11-01)[3], Կիլարնի, County Kerry), գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական, ում իր կենսագիր Ջոն Քարսվելն անվանել է «խարդախ»։

1786 թվականին «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781-1783) գերմանական ժողովածուից Ռուդոլֆն անգլերեն թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները» (հայկական հրատարակչությունը` 1934) գիրքը, այն լրացնելով անգլիական պատմությունից քաղված դրվագներով։ Բանահյուսական անտիկ և արևելյան անեկդոտներից սերվող սյուժեները խմբավորվում են ռուսական բանակում իրականում ծառայած բարոն Կ․ Ֆ․ Մյունխհաուզենի շուրջը, որին Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն հայտարարել է գրքի հեղինակ (հեղինակի ով լինելը դեռևս պարզված չէ)։ Մյունխհաուզենը դարձել է հասարակ անուն փչան զրուցաբաններին մատնացույց անելու համար[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասպեն ծնվել է Հանովերում և մկրտվել 1736 թվականի մարտի 28-ին[6]։ Գյոթինգենում և Լայպցիգում սովորել է իրավունք և իրավագիտություն, Գյոթինգենի համալսարանի գրադարանում աշխատել որպես գրադարանավար։ Հայտնի է դարձել որպես բազմակողմանի գիտնական, ուսումնասիրել է բնագիտություն և հնաոճ իրեր, հրատարակել մի քանի պոեմներ, թարգմանել Օսիանի բանաստեղծություններից։ 1765 թվականին հրատարակել է Լայբնիցի փիլիսոփայական աշխատությունների առաջին ժողովածուն[7]։ Թոմաս Փերսիի «Reliques of Ancient English Poetry»-ի թեմայով տրակտատ է գրել[8]։

1767 թվականին նա Կասելի համալսարանում պրոֆեսոր, համատեղության կարգով նաև գրադարանավար է նշանակվում։ 1769 թվականին Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումների 59-րդ հատորում կենդանաբանական նյութ գրեց, որի շնորհիվ ընտրվեց Լոնդոնի «Royal Society»-ի անդամ։ 1774 թվականին սկսեց հրատարակել «Cassel Spectator» պարբերականը[8]։ 1767 թվականից նշանակվել է Ֆրիդրիխ II-ի ժողովածուների պատասխանատուն։ 1775 թվականին ստիպված էր փախչել Անգլիա այն բանից հետո, երբ Իտալիա էր մեկնել լանդգրաֆի համար անտիկվարիատ գնելու։ Պարզվեց, որ նա վաճառել է լանդգրաֆի թանկարժեք իրերը սեփական շահի համար[8]։ Նույն թվականին նրան հեռացրին «Royal Society»-ից՝ «խարդախության և վստահությունը չարաշահելու» համար[9]։

Լոնդոնում նա անգլերենի իր իմացությունը գործի դրեց տարբեր թեմաներով գրքեր հրատարակելու համար, գերմաներենից որոշ գրքեր թարգմանեց անգլերեն։ Հորաս Ուոլփոլն իր 1780 թվականի աշխատանքներում վերջինիս անվանել է «գերմանացի գիտնական» և գումար տրամադրել ու օգնել հրատարակելու «Essay on the Origin of Oil-painting»-ը (1781)։ Սակայն Ռասպեն այդպես էլ աղքատ մնաց, և «Royal Society»-ն նրա անունը հեռացրեց իր ցանկից։

1782-1788 թվականներին Մեթյու Բոլթոնը Կոռնուոլի Դոլքոութ հանքում նրան աշխատանքի ընդունեց որպես փորձարկման վարպետ և պահեստապետ[8]։ Միևնույն ժամանակ նա հեղինակեց երկրագիտության և արվեստի պատմության մասին գրքեր։

2003 թվականին գտնված Թրյուիդլ Ինգոթը 150-ամյա վոլֆրամի կտոր է, որը գտել են Թրյուիդլ ագարակում։ Սա վկայում է մետաղի հալման (որի համար չափազանց բարձր ջերմաստիճան է անհրաժեշտ) ամենավաղ թվականի մասին և վարկած կա, որ այն «սարքվել է» Ռասպեի՝ Հեփի-Յունիոն հանք այցի ժամանակ 18-րդ դարի վերջում։ Ռասպեն նաև քիմիկոս էր, ով հետաքրքվում էր վոլֆրամով[10][11]։ Նրա հնարամտության մասին հուշերը պահպանվեցին մինչև 19-րդ դարի կեսերը։ Կոռնուոլում եղած ժամանակ է հավանաբար գրել Մյունխաուզենի բնօրինակ տարբերակը[8][12]։

Նա աշխատել է նաև հայտնի հրատարակիչ Ջոն Նիկոլսի մի քանի նախագծերի համար։ Այնուհետև Ռասպեն մեկնեց Շոտլանդիա և սկսեց աշխատել Քեյթնեսում՝ Սըր Ջոն Սինքլեյրի մոտ, ում սկսեց պարտադրել իր հանքագիտական հակումները՝ ձևացնելով, որ նրա կալվածքներում հայտնաբերում է արժեքավոր և աշխատունակ հանքի երակաթելեր։ Ռասպեն անձամբ էր հողը «փորում» և երբ մոտ էին նրա խարդախությունը բացահայտելուն, վերջինս անհետացավ[8]։ Եվ վերջապես նա տեղափոխվեց Իռլանդիա, որտեղ ձեռք բերեց պղնձի հանք Կիլարնիում։ Մահացել է Կիլարնիում 1794 թվականի նոյեմբերին որովայնային տիֆից։

Բարոն Մյունխաուզենի պատմությունները հայտնի դարձան, երբ դրանց «փոխ առան», թարգմանեցին գերմաներեն և 1786 թվականին Գոթֆրիդ Ավգուստ Բյուրգերի կողմից գեղազարդվելուց հետո դարձան հետագա սերունդների սիրելի գիրքը, որի հիման վրա մի քանի ֆիլմեր նկարահանվեցին՝ ներառյալ Թերի Գիլիամի «Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին» ֆիլմը․ Գիլիամը ոգեշնչվել էր չեխ ռեժիսոր Կարել Զեմանի «Հեքիաթային Բարոն Մյունխաուզենը» ֆիլմից, որը նկարահանվել էր 20 տարի առաջ՝ 1961 թվականին։ Ուրիշները ևս տեղյակ էին, որ նա է գրել Բարոն Մյունխաուզենի արկածները՝ ներառյալ նրա ընկեր, երկրագետ և ճանապարհորդ Ջոն Հոկինսը, որը նշում է այդ փաստը Չարլզ Լայելին ուղղված նամակում[12]։ 1824 թվականին էր, որ Բյուրգերի կենսագիրը բացահայտեց գրքի մասին ճշմարտությունը[8]։

Ռասպեի՝ Շոտլանդիայում ծավալած կասկածելի հանքային գործունեության հիման վրա Վալտեր Սքոթն իր «Անտիկվար» վեպում ստեղծեց Հերման Դոսթերսվիվելի կերպարը, որը բնակություն էր հաստատել Շոտլանդիայում 1700-ականների վերջում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118787888 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://web.archive.org/web/20170323042943/http://jeugdliteratuur.org/auteurs/rudolf-erich-raspe
  4. LIBRIS — 2018.
  5. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1983, էջ 606 — 720 էջ։
  6. Meier, Uwe (2003), «Raspe, Rudolf Erich», Neue Deutsche Biographie 21: pp. 164–166, http://www.deutsche-biographie.de/pnd118787888.html, վերցված է 21 February 2016 
  7. Œuvres philosophiques latines & françoises du feu MR. de Leibnitz, Amsterdam-Leipzig
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6  Chisholm Hugh, ed. (1911)։ «Raspe, Rudolf Erich»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press 
  9. «Fellows details»։ Royal Society։ Վերցված է 25 January 2017 
  10. «BBC Inside Out – Tungsten»։ Bbc.co.uk։ 2004-10-04։ Վերցված է 2012-05-01 
  11. INTERNATIONAL TUNGSTEN INDUSTRY ASSOCIATION
  12. 12,0 12,1 Dawson Ruth P. (1984)։ «Rudolf Erich Raspe and the Munchausen Tales»։ Lessing Yearbook XVI: 216–17 
  13. Nicola J. Watson, editorial notes for: Walter Scott. The Antiquary 3, 439. (Oxford University Press, 2002.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carswell, John (1950). The Prospector: being the life and times of Rudolf Erich Raspe (1737–1794). London: Cresset Press.
  • Dawson, Ruth (1979). Rudolf Erich Raspe, The Geologist Captain Cook Refused. Studies in Eighteenth-Century Culture 8, 269–290.
  • Linnebach, Andrea, ed. (2005). Der Münchhausen-Autor Rudolf Erich Raspe: Wissenschaft – Kunst – Abenteuer. Kassel: Euregioverlag.
  • Tarkka-Robinson, Laura (2017)։ Rudolf Erich Raspe and the Anglo-Hanoverian Enlightenment (Ph.D. thesis)։ University of Helsinki։ ISBN 978-951-51-2833-1։ lay summary 
  • Wiebel, Bernhard & Gfeller, Ursula (2009). Rudolf Erich Raspe als Geologe – vom „vulkanischen Mordbrenner“ zum Zweifler am Vulkanismus. Philippia 14/1, p. 9–56. Kassel: Abhandlungen und Berichte aus dem Naturmuseum im Ottoneum. (Containing the transcription of a letter of 40 pages, R. E. Raspe to John Hawkins, dealing geological theories.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]