Ռուդոլֆ Դասլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Դասլեր
գերմ.՝ Rudolf Dassler
Ծնվել էմարտի 26, 1898(1898-03-26)
ԾննդավայրՀերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 27, 1974(1974-10-27) (76 տարեկան)
Մահվան վայրՀերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրPuma SE
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» և «Վաստակների համար» բավարիական շքանշան
ԵրեխաներArmin Dassler?

Ռուդոլֆ Դասլեր (գերմ.՝ Rudolf Dassler, մարտի 26, 1898(1898-03-26), Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 27, 1974(1974-10-27), Հերցոգենաուրախ, Էրլանգեն Հյոխշտադ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ձեռնարկատեր։ Պումա սպորտային ապրանքներ արտադրող ընկերության հիմնադիր։

Ադիդաս ընկերության հիմնադիր Ադոլֆ Դասլերի ավագ եղբայր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կոշկակարի և լվացարարուհու ընտանիքում, բացի իրենից կար աղջիկ և տղա 1900 թվականին ծնվեց չորրորդ երեխան՝ Ադոլֆը։ 1914 թվականին ավագ եղբոր Ֆրիցի հետ զորակոչվում է բանակ` Բելգիայի ճակատ։ Այնտեղ անց է կացնում ողջ պատրեազմը։ Զորացրվելուց հետո ավարտում է Մյունխենի ոստիկանական դասընթացը և ծառայության է անցնում շրջանային կառավարությունում։ Սակայն շուտով տեղավորվում է հախճապակու գործարանում որպես ապրանքների տարածող, այնուհետև կաշվե առքուվաճառքի նյուրնբերգյան ձեռնարկություն։ 1923 թվականին կրտսեր եղբայրը` Ադլոֆը նրան հրավիրում է իր` 1920 թվականին հիմնադրված կոշիկի արտադրության ֆիրմա։ Ռուդոլֆը որպես կապիտալ ներդնում է տպագրական մեքենա։ 1924 թվականի հուլիսի 1-ին Ռուդոլֆը և Ադոլֆը պաշտոնապես բացեցին Gebrüder Dassler կոշիկի ֆիրման։ Ադոլֆը զբաղվում էր արտադրության հարցերով, Ռուդոլֆը` առքուվաճառքի։ 1928 թվականի մայիսի 6-ին Ռուդոլֆը ամուսնանում է տասնութամյա Ֆրիդլ Շտրասերի հետ։ 1929 թվականի սեպտեմբերի 15-ին ծնվում է նրանց որդին` Արմինը։ 1932 թվականին Ռուդոլֆը քվեարկում է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության օգտին, որին եղբոր հետ անդամակցել էր 1933 թվականի մայիսի 1-ին։ Նա առաջիններից էր, ով սատարում էր նացիստներին Հերցոգենաուրախում։ 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերին համաշխարհային ռեկորդ սահմանած վազորդ Ջեսի Օուենսը հանդես եկավ Դասլեր պայտասեպերով մարզակոշիկով, որից հետո եղբայրների միջև ծագեց տարաձայնություն։ Ռուդոլֆը բացասաբար էր մոտենում Ադոլֆի մշտական կատարելագործմանը և մոդելների կոմերցիոն հաջողությանը։ Ադոլֆին բարկացնում էր Ռուդոլֆի մեծամիտ և աղմկոտ պահվածքը։ Տարաձայնության պատճառ դարձան նաև քաղաքական հայացքները։ Ռուդոլֆը երբեք չէր քննադատում նացիստներին, իսկ Ադոլֆը չէր ենթարկվում նրանց։ 1939 թվականին ծնվում է Ռուդոլֆի երկրորդ որդին` Գերդը։ Պատրեազմի սկզբին եղբայրների հարաբերությունները ավելի վատացան, ինչին նպաստեց նաև կանանց ընդհարումը։ 1943 թվականի մարտին ամբողջատիրական մոբիլիզացիայի շրջանակներում նա զորակոչվեց զինվորական ծառայության Գլաուխաույի ուղղությամբ, իսկ ապրիլին գործուղվում է Տուշին քաղաքի սահմանապահ կետ։ 1945 թվականի հունվարին նա` մոտեցող Կարմիր բանակից փախավ Հերցոգենաուրախ։ Ապրիլին նա ձերբակալվում է դասալքության համար, քանի որ չէր ներկայացել անվտանգության ծառայության կանչով։ Դախաու տեղափոխման ճանապարհին նա ազատվում է ամերիկացի զինվորների կողմից։ Հուլիսի 25-ին նա նորից ձերբակալվում է գեստապոների հետ համագործակցելու համար և ուղարկվում է Համելբուրգի ներկալվածների ամերիկյան ճամբար ։ Ամերիկացիները նրան հայտնեցին, որ ձերբակալվել է մատնությամբ, որի համար կասկածում էր Ադոլֆին։ Սակայն 1946 թվականին հուլիսի 31-ին նա ազատ է արձակվել, քանի որ վտանգ չի ներկայացրել անվտանգության համար։ Դրանից ոչ շատ առաջ Ադոլֆի համար սկսվել էր նացիզմի լիկվիդացիա։ Ռուդոլֆի ճամբարից հետո ազատվելուց հետո նրան հարցաքննել են այդ գործով։ Հարցաքննության ժամանակ Ռուդոլֆը հայտարարեց, որ եղբոր նախաձեռնությամբ ֆաբրիկայում կազմակերպվել են զինվորական ապրանքների արտադրանք, իսկ ինքը Ադոլֆը աշխատողների համար քաղաքական ելույթներով էր հանդես գալիս։ Արդյունքում հետաքննությունը Ադոլֆին ճանաչեց որպես մեղադրյալ, ինչից հետո եղբայրները որոշեցին որքան հնարավոր է արագ բաժանել ֆիրման և 1948 թվականին վերջնակապես հեռացան միմյանցից։ Նրանց ֆիրմաները գտնվում էին Ամուր գետի երկու հակառակ ափերին։ Արդյունքում սպորտային ապրանքներ արտադրող երկու խոշորագույն արտադրողների ֆիրմաները գտնում էին մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Ռուդոլֆը իր ֆիրման գրանցեց Ռուդա անունով, բայց 1948 թվականի հոկտեմբերին անբարեհնչյունության պատճառով փոխեց ''Պումա''։ Ռուդոլֆ Դասլերը որոշիչ ներդրում ունեցավ ֆուտբոլային մարզակոշիկների կատարելագործման մեջ, վերամշակելով սերիական արտադրության համար առաջին պտուտակավոր պայտասեպերով կոշիկները։ Այս նախագծի մշակման համար սկսած 1949 թվականից աշխատել են շատ ֆուտբոլային փորձագետներ։ 1952-53 թվականների ֆուտբոլային սեզոնին արդեն թողարկվել էր «Super Atom» հաջողված մոդելը, որը կրում էին գերմանական ակումբների շատ խաղացողներ, Դորտմունդի Բորուսիան, ֆրանկֆուրտի Այնտրախտը, Շտուտգարտը և Կայզերսլաուտերնը, այդ թվում Հորստ Էկել և Վերներ Լիբրիխի հավաքականի ապագա խաղացողները։ Արդեն 1953-54 թվականի ֆուտբոլային սեզոնի համար շուկայում հայտնվեց «Brasil» մարզակոշիկների մոդերը։ 1954 թվականի մայիսի 23 ԳԴՀի չեմպիոնների լիգայի «Հաննովեր 96» և «Կայզերսլաուտերն» ֆինալի ժամանակ, որն ավարտվեց հաննովերցիների հաղթանակով, հաղթող խաղացողներից ութը կրում էին այս մոդելի մարզակոշիկներ։ Այդ նույն թվականին ԳԴՀի հավաքականը հաղթեց աշխարհի առաջնությունում` մարզիկների մեծ մասը հանդես էր գալիս Ադիդասի մարզակոշիկներով.Ադոլֆը ստացավ առավելություն եղբայրների միջև պայքարում։ Ռուդոլֆը շարունակում էր պայքարը բազմիցս դատական հայց ներկայացելով Ադիդասի դեմ։ «Ադիդաս, լավագույն մարզակոշիկներ աշխարհում» կարգախոսը բոլորին գցում է մոլորության մեջ, քանի որ 1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականը խաղում էր Պումայի մարզակոշիկներով։ Նա պահանջում է հեղացնել կարգախոսը բոլոր փաստաթղթերից և գովազդային ցուցանակներից. հաղթեց դատական գործը։ Իր հերթին ադիդասը դատական հայցեր էր ներկայացնում պումայի դեպ ` մեղադրելով նրան տեխնոլոգիաների գողության մեջ։ 1960-ական թվականների սկզբին Ռուդոլֆի և որդու Արմինի միջև սկսվեցին բախորմներ, ով հրապարակայնորեն քննադատում էր հորը պահպանողական մեթոդները։ Ռուդոլֆը որդուն միջոցներ տրամադրեց Զալցբուրգում ֆաբրիկա գնելու համար, որը պետք է սպասարկեր ավստրիական շուկան, սակայն հրաժարվեց ավստրիական բանկում հանդես գալ որպես ընկերության երաշխավոր։ 1964 թվականին արմինը ամուսնացավ երկրորդ անգամ, հայրը հարսանիքին չեկավ` չցանկանալով ընդհատել իր արձակուրդը։ Շուտով նա խնդրեց Արմինին վերադառնալ տուն` օգնելու իրեն ընկերության ղեկավարման գործում։ Ռուդոլֆի կրտսեր որդին` Գերդը ուղարկվել էր Ֆրանսիա քույր ընկերություն կազմակերպելու համար։ 1970 թվականի աշխարհի առաջնությունից մի քանի ամսի առաջ Արմինը աշխատանքի ընդունեց Ռիո դե ժանեյրոյում ապրող հայտնի լրագրող Հանս Գեննինհսենին , որը ուներ մեծ կապեր լատինամերիկյան ֆուտբոլում։ Նա պետք է համոզեր հարավամերիկյան ֆուտբոլիստներին հադես գալ Պումայի մարզակոշիկներով։ Սակայն Գեննինհսենին հրամայվել էր այս գործարքը չքննարկել Պելեի հետ։ Դա բացատրվում էր նրանով, որ Արմինը և Ադոլֆի որդին` Հորստը ավելի վաղ կնքել էին գաղտնի համաձայնություն, որով պարտավորվում էին մեկը մյուսից չգրավել ֆուտբոլիսներին, ինչպես նաև պայմանագիր չկնքեն Պելեի հետ, որը կբարձրացներ գովազդային պայմանագրերի գները։ Սակայն Պելեն, իմանալով Պումայի և այլ բրազիլացի ֆուտբոլիստների համաձայնության մասին, հայտնեց իր դժգոհությունները Գեննինգսենին, որը արհամարհելով արգելքը պայմանագրի նախագիծը ներկայացրեց Արմինին, որը չդիմացավ գայթակղությանը։ Բարկացած Հորստը վեճ բարձրացրեց, որից հետո հայրերի պատերազմը անցավ որդիներին։ 1970-ականների սկզբին Ադոլֆը և Ռուդոլֆը գաղտնի հանդիպեցին մի քանի անգամ ։ 1974 թվականի սեպտեմբերին Ռուդոլֆի մոտ հայտնաբերվեց թոքերի քաղցկեղ։ Մահից մի քանի ժամ առաջ քահանան զանգահարում է Ադոլֆին և խնդրում է գալ եղբորը այցելության։ Ադոլֆը հրաժարվում է, բայց խնդրում է փոխանցել, որ ներել է Ռուդոլֆին։ Ադիդասի պաշտոնական ուղերցը Ռուդոլֆի մահվան մասին հետևյալն էր. « Ադոլֆ Դասլերի ընտանիքը չի ուզում որևէ մեկնաբանություն անել Ռուդոլֆ Դասլերի մահվան կապակցությամբ»։ Ֆիրմայի կանոնադրության համաձայն հոր մահից հետո Արմինը պետք է ստանար ֆիրմայի 60 տոկոսը, Գերդը` 40 տոկոսը և ընտանիքի ունեցվածքի մնացած մասը։ Սակայն մահից առաջ Ռուդոլֆը փոխում է կտակը և Գերդին համարում միակ ժառանգ։ Արմինը բողոքարկեց հոր վերջին կամքը և հաղթեց դատը, քանի որ ԳԴՀ-ի գերագույն դատարանի ավելի վաղ ընդունած որոշման համաձայն կանոնադրությունը կտակից ուներ ավելի բարձր ուժ։ Չնայած դրան Ռուդոլֆը էությամբ ակտիվ և հաղորդակցվող վաճառակ էր , նրա կյանքի օրոք Պուման մնում էր որպես արվարձանային ընկերություն։ Միջազգային հաջողության հասավ նրա մահից հետո,երբ ֆիրման ղեկավարում էր Արմին Դասլերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Смит, Барбара. Adidas или Puma? Борьба братьев за мировое лидерство. / Пер. с нем. И. Каневской. — М.: ЗАО «Олимп-Бизнес», 2012. — 392 с.: ил. — ISBN 978-5-9693-0198-6.
  • Peters, Rolf-Herbert. Die Puma-Story. — Hanser Fachverlag, 2007. — ISBN 978-3-446-41144-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]