Ռուդոլֆ Բելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Բելինգ
գերմ.՝ Rudolf Belling
Belling Kerschensteiner 1932.JPG
Ծնվել էօգոստոսի 26, 1886(1886-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էհունիսի 9, 1972(1972-06-09)[4][3][5][…] (85 տարեկան)
Վախճանի վայրըՔրայլինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[6]
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Ոճէքսպրեսիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրՍտամբուլի տեխնիկական համալսարան և Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ և Բեռլինյան գեղարվեստական մրցանակ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Rudolf Belling Վիքիպահեստում

Ռուդոլֆ Բելինգ (անգլ.՝ Rudolf Belling, օգոստոսի 26, 1886(1886-08-26)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն - հունիսի 9, 1972(1972-06-09)[4][3][5][…], Քրայլինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քանդակագործ։

Գեղարվեստական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

20–րդ դարի սկզբից Ռուդոլֆ Բելինգի անունը նման էր զինվորական կոչի։ Նրա «Դրեյքլանգ(անգլ.՝ Dreiklang)» (եռյակ) քանդակը եղել է ժամանակի ամենից քնարկված աշխատանքներից։ Նա առաջինն էր, ով նորից սկսեց մտածել և օգտագործել հայտնի իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինի (1500-1570 անգլ.՝ Benvenuto Cellini) հայացքները, ով իր ժամանակ այն կարծիքին էր, որ քանդակը պետք է իր մեջ կրի և ցույց տա տարբեր տեսակետեր։ Դրանք 20–րդ դարասկզբի ենթադրություններն էին։ Այնուամենայնիվ, դարասկզբի քանդակագործները կարծում էին, որ քանդակի նմուշը պետք է լինի եռաչափ։

Ռուդոլֆ Բելինգի «Դրեյքլանգ» (եռյակ) քանդակը ցուցադրված Բեռլինում 1929 թվականին

Ռուդոլֆ Բելինգը այս կարծիքը ավելի ընդլայնեց, ասելով որ քանդակը պետք է ցույց տա միայն լավ տեսարաններ։ Այս տեսակետով նա հակադարձեց Բեռլինի գերմանացի գեղարվեստի գինական Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդտի, ով իր 1903 թվականի «Քանդակագործության ձևի խնդիր (անգլ.՝ The problem of Form in Sculpture)» գրքում ասել է․ – «Քանդակագործությունը պետք է հասկանալի լինի բոլորին, և երբեք չստիպի դիտորդին վերանայել այն»։ Ռուդոլֆ Բելինգը իր աշխատանքներով հերքեց վերջինիս տեսությունները։

Նրա տիեզերքի և ձևի տեսությունները համոզում էին նույնիսկ այնպիսի քննադատների, ինչպիսիք են Կառլ Էյնշտեյնը և Փոլ Ուեսթհայմը, ինչպես նաև մեծ հետք և ժառանգություն թողեց քանդակագործների հաջորդ սերունդների համար։ Եվ հենց այս տեսակետն է, որ այսօր այնքան էլ ակնհայտ և արդի չէ։

Մեկնումը Գերմանիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականից սկսած Բելլինգը հնարավորություն չուներ ապրել իր հայրենիքում։ Նրա գործերը նշանավորվել էին այլասերված, դրանցից շատերը հալվել կամ ջարդվել էին։ Քանի որ նրա քաղաքական հայացքները չէին համապատասխանում նացիստական ռեժիմին, նրան արգելվում էր աշխատել, ինչպես նաև անդամակցել Բեռլինի Պրուսիայի արվեստի ակադեմիային։ Ակադեմիայի նախագահը Կրթության և գիտության նախարարի անունից նրան խորհուրդ տվեց պաշտոնաթող լինել։

1935 թվականին Ռուդոլֆ Բելլինգը ութ ամիս մնաց Նյու Յորքում, որտեղ նա ցուցադրություն ունեցավ Վեյհի պատկերասրահում իր ամենից հայտնի «Ժամանակակից դասական ժամանակաշրջան» աշխատանքների հետ մեկտեղ։ Նա նաև դասախոսություններ և դասընթացներ է տվել ժամանակակից քանդակի և սեփական տեսությունների վերաբերյալ։ Ամերիկան նրան այդ ժամանակ առաջարկում էր հիասքանչ հնարավորություն իր մնացած կյանքը այնտեղ ապրելու համար։

Նա վերադարձավ Գերմանիա, քանի որ նրա իննամյա որդին՝ Թոմասը այնտեղ վտանգի տակ էր, որովհետև նրա մայրը՝ Ռուդոլֆ Բելինգի առաջին կինը հրեա էր։ Նրան հաջողվեց փրկել որդուն և մեկ անգամ ևս արտագաղթել 1937 թվականին։ Այս անգամ նա մեկնեց Ստամբուլ, Թուրքիա։ Նա այնտեղ ապրել և իր գործունեությունը շարունակել է երեսուն տարի։

1937 թվականից սկսած նա Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր էր, նա վերակազմավորել է քանդակագործության ամբիոնը և միջնորդել ներմուծումներ ժամանակի ժամանակակից արվեստի բնագավառում հիմնվելով իր ավանդական ստեղծագործությանների ու ուսումնասիրությունների վրա։ 1939 թվականին նրան հաջողվեց ապօրինի կերպով տեղափոխել իր որդուն Բեռլինից Թուրքիա։ 1942 թվականին նա ամուսնացավ իր երկրորդ կնոջ՝ Յոլանդա Կարոլինա Մանզինիի հետ, ով իտալա-գերմանական ընտանիքից էր, իսկ 1943 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Էլիսաբեթը։

1951–1966 թվականներին նա եղել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1955 թվականինին նա ստացել է «Արժանիքների» դաշնային խաչ։ Նրան միայն 1956 թվականին հետ կանչեցին Բեռլինի Ուեսթյան Ակադեմիա։ Այն ժամանակ երբ նույն թվականին Նյու Յորքում մնացած գործերը կարող էին ստացվել արտաքին գործերի նախարարության օգնությամբ։

Ութսուն տարեկան հասակում նա որոշեց նորից վերադառնալ Գերմանիա, որտեղ բնակվում էր Մյունխենի մերձակայքում գտնվող Քրայլինգ քաղաքում։ Նա մահացել է Մյունխենում 1972 թվականի հունիսին բարձրակարգ կարգով զարդարված Գերմանիայի կառավարության կողմից «Ստարի» դաշնային խաչով։

Այժմ նրա արխիվը ղեկավարում է նրա դուստրը՝ Էլիսաբեթ Ուեբեր-Բլինգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]