Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1875[1] |
Ծննդավայր | Hausach |
Մահացել է | օգոստոսի 7, 1929[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | համալսարանի պրոֆեսոր, հրապարակախոս և քրեագետ |
Աշխատավայր | Լոզանի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան |
Archibald Reiss Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյս (գերմ.՝ Rudolf Archibald Reiss, հուլիսի 8, 1875[1], Hausach - օգոստոսի 7, 1929[2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2]), գերմանացի և շվեյցարացի քրեագետ, դատական փորձագետ, մանկավարժ, պրոֆեսոր, լուսանկարիչ: 1898 թվականից եղել է քիմիական գիտությունների դոկտոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1875 թվականին գինեգործի ընտանիքում: 1893-1897 թվականներին սովորել է Լոզանի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետում: 1898 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել քիմիայից: Հենց այդ ժամանակից էլ սկսել է զբաղվել լուսանկարչությամբ: 1901 թվականին: 1901 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա:
1899-1901 թվականներին ղեկավարել է Լոզանի համալսարանի լուսանկարչական գործունեությունը, 1902-1906 թվականներին լուսանկարչական գործ է դասավանդել համալսարանում:
Միաժամանակ պրոֆեսոր Բուրժեի հետ աշխատել է շվեյցարական Վո կանտոնի հոսպիտալում, որտեղ ստեղծել է ռենտգենային առաջին բաժանմունքը: Այդ ժամանակ նա դարձել է ֆրանսիացի իրավաբան Ալֆոնս Բերտիլիոնի աշակերտը և հետևորդը: 1901 թվականից ստանձնել է «Revue suisse de photographie» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը:
1902 թվականին համալսարանում կազմակերպել է «Դատական լուսանկարչություն» թեմայով դասախոսություններ: 1906 թվականից եղել է Լոզանի համալսարանի քրեագիտության պրոֆեսոր, այնտեղ էլ գլխավորել է իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության բաժանմունքը:
Ռուդոլֆ Արչիբալդ Ռեյսը ծավալել է քրեագիտական և դատափորձագիտական գործունեություն: 1908 թվականին Լոզանի համալսարանին կից հիմնել է Քրեագիտության ինստիտուտը (Institut de police scientifique), որը գործում է մինչ օրս: Ինստիտուտը պատրաստել է մասնագիտացված քրեագետներ: Ինստիտուտում վերապատրաստվել են շատ մասնագետներ Ռուսական կայսրությունից, Ռումինիայից, Սերբիայից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից ու Բրազիլիայից: 1912 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստան և դասախոսություններ կարդացել Պետերբուրգում:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1914-1915 թվականներին, Սերբիայի կառավարության հրավերով զբաղվել է ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական բանակների` խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած հանցագործությունների բացահայտմամբ[3]: Հետագայում շվեյցարական թերթերի միջոցով աշխարհին ներկայացրել է Սերբիայում իրականացված ռազմական հանցագործությունները[4]:
1915 թվականին մտել է սերբական բանակի շարքերը` պատերազմի վերջին օրերն անցկացնելով Բելգրադում: Հայտնի է որպես Սերբիայի և սերբ ժողովրդի ջերմ պաշտպան: Պատերազմի ավարտից հետո ապրել է Սերբիայում:
Փարիզի խաղաղության վեհաժողովում եղել է Հարավսլավիայի թագավորության կողմը ներկայացնող մասնագետ:
Զգալի ներդրում ունի նկարագրական դիմանկարի համակարգի կատարելագործման մեջ:
Հատընտիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դատական լուսանկարչություն» (1903)
- «Նկարագրական դիմանկար» (1905, 1914)
- «Հանցագործությունների ուսումնասիրման գիտական տեխնիկա» (1911)
- «Գողություններ և սպանություններ» (1911)
- «Contribution a la reorganisation de la police» (1914)
- «Чуjте Срби! Чуваjте се себе!» (1928)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանսենի շքանշան (Փարիզի գիտությունների ակադեմիա)
- Պատվավոր լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)
- Կրուպան քաղաքի (Սերբիա) պատվավոր քաղաքացի (Սերբիա)
- 1-ին կարգի հետևակային զոքերի պատվավոր սպա (Հարավսլավիայի թագավորություն)
- Tabatiere imperiale (Ռուսական կայսրություն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119088320 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ "The Kingdom of Serbia; Report - Upon the Atrocities Committed by the Austro-Hungarian Army During the First Invasion of Serbia". 1916.
- ↑ "Велики рат". National Library of Serbia.
|