Ռուդոլֆ Աթամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Աթամալյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուդոլֆ Սերգեյի Աթամալյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1946(1946-07-05)[1]
Ծննդավայր Բաքու, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ մարտի 26, 2023(2023-03-26) (76 տարեկան)
Մահվան վայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Հասակ 182 սմ
Քաշ 89 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Տրուդովիե ռեզերվի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965
1966
1966—1967
1968—1972
1972

1973—1974
1975
Խազար
Նեֆտյանիկ (Բաքու)
Արարատ (Երևան)
Լոկոմոտիվ (Մոսկվա)
Ուրալմաշ
Նիստրու (Քիշնև)
Նեֆտյանիկ (Տյումեն)
0 (0)
16 (2)
100 (30)
12 (2)
41 (14)
31 (10)
Մարզչական կարիերա
1981-1982
1987
1988-1991
1994-1997
1999-2000
2000
Ֆակել (Վորոնեժ)
Գեոլոգ (Տյումեն)
Գեոլոգ (Տյումեն)
Իրտիշ (Տոբոլսկ)
Տյումեն
Տյումեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուդոլֆ Սերգեյի Աթամալյան (հուլիսի 5, 1946(1946-07-05)[1], Բաքու, ԽՍՀՄ - մարտի 26, 2023(2023-03-26), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ։ Խաղացել է հարձակվողի դիրքում։ Սպորտի վարպետ (1973 թվականից)։ 1971 թվականին եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ավագը[2]։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Աթամալյանը Բաքվի «Տրուդովիե ռեզերվի» ակումբի սան է։ 1965 թվականին նա սկսել է իր կարիերան Սումգայիթի «Խազար» ակումբում։ Հետո վերադարձել է Բաքու և խաղացել է «Նեֆտյանիկ» ակումբում։ 1966 թվականին Աթամալյանը տեղափոխվել է Երևանի «Արարատ» ակումբ, որտեղ խաղացել է փոխարինողների կազմում։

1968 թվականին Աթամալյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Վալենտին Բուբուկինին խնդրել է դիտարկել իրեն։

«Լոկոմոտիվի» կազմում Աթամալյանը խաղացել է 5 տարի։ Գրեթե բոլոր տարիներին նա աչքի է ընկել իր ուժգին հարվածներով և հակառակորդի սարսափը լինելով[3]։ Ռուդոլֆը լավ էր խաղում գլխով։ 1971 թվականին Աթամալյանը դարձել է ակումբի ավագը, բայց խաղաշրջանի սկզբում նա վնասվածք է ստացել[4], որը նրան ֆուտբոլից հեռու է պահել գրեթե մեկ տարով[5]։

1972 թվականի ամռանը Աթամալյանը տեղափոխվել է «Ուրալմաշ», որտեղից էլ կես տարի անց՝ «Նիստրու»։ Առաջին իսկ տարում նա ակումբին օգնել է տեղափոխվել բարձրագույն խումբ, որտեղ Ռուդոլֆը 11 խաղում խփել է 1 գոլ՝ գրավելով Կիևի «Դինամոյի» դարպասը և իր ակումբին պարգևելով հաղթանակ[6]։ Աթամալյանի կարիերայի վերջին ակումբը եղել է Տյումենի «Նեֆտյանիկը»։

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան՝ Աթամալյանը մնացել է Տյումենում և աշխատանքի անցել տեղի Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան դպրոցում։ 1981 թվականին Աթամալյանը դարձել է Վորոնեժի «Ֆակել» ակումբի մարզչի օգնական։ Այդտեղ նա աշխատել է 2 տարի։ Ավարտել է մարզչական դպրոցը և երրորդ անգամ տեղափոխվել Տյումեն, սակայն այս անգամ արդեն որպես մարզիչ։ 1988 թվականին Աթամալյանը գլխավորել է Տյումենի «Գեոլոգ» ակումբը և ակումբին մարզել է 3 տարի։ Դրանից հետո նա մարզել է Տյումենի մեկ այլ ակումբ՝ «Իրտիշը»։ 2009 թվականին Աթամլյանը մարզել է «Լոկոմոտիվ-Սոչի» ակումբի 12-13 տարեկան ֆուտբոլիստներին[7]։

Աթամալյանը վախճանվել է Սոչիում 77 տարեկանում՝ 2023 թվականի մարտի 26-ին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթամալյանին ունի մեկ դուստր՝ Մարիաննան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль на foot-ball.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  3. 3,0 3,1 Наша история в фотографиях. 1968
  4. «В центре нападения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  5. Наша история в фотографиях. 1971
  6. У «Зимбру» 60-летний юбилей(չաշխատող հղում)
  7. «Атамалян: «Я счастливый человек»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  8. «Ушёл из жизни легендарный футболист и экс-тренер тюменского «Геолога» Рудольф Атамалян». Тюменская Арена (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]