Ռուդիստներ
Արտաքին տեսք
Ռուդիստներ, յուրայում և կավճում ապրած երկփեղկանի փափկամորթների կարգ։ Ունեցել են մինչև 1,5 մետր բարձրության անհավասարափեղկ խեցի, որը սովորաբար մի փեղկով ամրացել է ստորջրյա ռարկաներին։ Ապրել են գաղութներով՝ տաք ծովերում և ոչ մեծ խորություններում։ Նշվում է մոտ 1000 տեսակ։ Ղեկավարող բրածոներ են վերին յուրայի և կավճի հասակի ապարների համադրման համար։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկփեղկանի փափկամարմինների զարգացման ուղիների պարզաբանման գործում։ ՀՍՍՀ տարածքում կավճի հասակի նստվածքներում նույնպես նշվում է ռուդիստների առկայությունը։ Առաջացնում են ռուդիստային կրաքարեր Վեդի գետի ավազանում և այլ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 13)։ |