Ռուդիկ Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդիկ Գրիգորիի Առուստամյան
5 մայիսի, 1966 - անհայտ
ԾննդավայրԲաքու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ռուդիկ Առուստամյան (5 մայիսի, 1966, Բաքու - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդիկ Առուստամյանը ծնվել է 1966 թ. մայիսի 5-ին Բաքու քաղաքում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո պրոֆտեխուսումնարանում ստացել է կինոմեխանիկի մասնագիտություն։ Աշխատել է որպես կինոմեխանիկ։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է նույն մասնագիտությամբ։ 1988 թ. ընտանիքով բռնատեղահանվել է Ստեփանակերտ։ Աշխատել է Ստեփանակերտի պոլիգրաֆիկական ձեռնարկությունում։ 5-րդ վաշտի կազմում մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի։ Անհայտ կորել է 1992 թ. մայիսի 28-ին Լաչինի շրջանում։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]