Ռուբի Փեյն-Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբի Փեյն-Սքոթ
անգլ.՝ Ruby Payne-Scott
Ծնվել էմայիսի 28, 1912(1912-05-28)
Grafton, Նոր Հարավային Ուելս
Մահացել էմայիսի 25, 1981(1981-05-25) (68 տարեկան)
Mortdale, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գիտական ​​և կիրառական հետազոտությունների պետական ​​ասոցիացիա և Danebank – An Anglican School For Girls?
Գործունեության ոլորտՌադիոֆիզիկա[1] և Ռադիոաստղագիտություն[1]
Ալմա մատերՍիդնեյի համալսարան և Sydney Girls High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Երեխա(ներ)Peter Gavin Hall? և Fiona Margaret Hall?
 Ruby Payne-Scott Վիքիպահեստում

Ռուբի Վիոլետա Փեյն-Սքոթ (անգլ.՝ Ruby Violet Payne-Scott, մայիսի 28, 1912(1912-05-28), Grafton, Նոր Հարավային Ուելս - մայիսի 25, 1981(1981-05-25), Mortdale, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի ռադիոֆիզիկոս և ռադիոաստղագետ։

Եղել է առաջին կին ռադիոաստղագետը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1912 թվականի մայիսի 28-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Գրաֆտոն քաղաքում, Կիրիլ Փեյն-Սքոթի և Էմիի ընտանիքում[2]։

Ավելի ուշ նա տեղափոխվել է է Սիդնեյ՝ ապրելու իր մորաքրոջ հետ։ Հաճախել է Պենրիթի հանրային տարրական դպրոցը (Penrith Public Primary School) 1921-1924 թվականներին[3][4]։

1925-1926 թվականներին հաճախել է Սիդնեյի «Քլիվլենդ ստրիթի» կանանց ավագ դպրոց[5][6]։

Ավարտել է ուսման երկրորդ փուլը Sydney Girls High School-ում[7]։ Նրա ավարտական վկայականը ներառել է գերազանց գնահատականներ մաթեմատիկայից և բուսաբանությունից[8]։

Նա ստացել է երկու կրթաթոշակ՝ Սիդնեյի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու համար, որտեղ սովորել է ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և բուսաբանություն։

Ֆիզիկայի գիտությունների բակալավրի աստիճան է ստացել 1933 թվականին, ֆիզիկայի գիտությունների մագիստրոսի աստիճան՝ 1936 թվականին և ուսուցչի դիպլոմ՝ 1938 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա համարվում է ավստրալիացի ամենանշանավոր ֆիզիկոսներից մեկը և առաջին գիտնականներից մեկը, որն իր ներդրումն է ունեցել ռադիոաստղագիտության մեջ։ Գիտության մեջ պատասխանատու է եղել ռադիոաստղագիտության հիմնարար բառապաշարի՝ որպես գիտական ուղղության առաջացմանը։

1936 թվականին Վիլյամ Հ. Լովեի (William H. Love) հետ համատեղ հետազոտություններ է անցկացնում Սիդնեյի համալսարանի քաղցկեղի հետազոտությունների լաբորատորիայում, որի ընթացքում պարզում է, որ Երկրի մագնիսականությունը քիչ կամ ընդհանրապես չի ազդում Երկրի և կյանքի գործընթացների վրա։

Հետազոտություններն իրականացվել են մագնիսական դաշտերի գործողության ենթարկված հավի սաղմերի աճեցման միջոցով, որոնք գերազանցում են երկրային ցուցանիշները 5000 անգամ։ Գիտափորձի ընթացքում սաղմերի մոտ որևէ տարբերություն չի նկատվել։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյի համալսարանում պարապմունքների ժամանակ եղել է միակ կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Index of Births. "16687/1912". — Registrar-General of New South Wales..
  3. . "Penrith Public School.". — (Penrith, NSW: National Library of Australia). 1 October 1921. p. 3. Retrieved 1 January 2014.: Nepean Times (Penrith, NSW : 1882 - 1962).
  4. "Speech Day." // Nepean Times (Penrith, NSW : 1882 - 1962) : (Penrith, NSW: National Library of Australia).. — 26 April 1924. p. 3. Retrieved 1 January 2014..
  5. "CLEVELAND-STREET GIRLS' HIGH SCHOOL."(անգլ.) // The Sydney Morning Herald (NSW : 1842 - 1954) (NSW: National Library of Australia).. — 15 December 1925. Retrieved 1 January 2014.. — С. 15..
  6. "INTERMEDIATE." // The Sydney Morning Herald : (NSW : 1842 - 1954) (NSW: National Library of Australia).. — 19 January 1926. Retrieved 1 January 2014.. — С. 15..
  7. «"Distinguished Old Girls". The History of Sydney Girls High School. Sydney Girls High School. Retrieved 2011-03-26». Sydney Girls High School site. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. "HONOURS LIST." // The Sydney Morning Herald (National Library of Australia). Retrieved 1 January 2014.. — 1929.. — № 26 January. — С. 10..