Ռուբի Սփարքս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռուբի Սփարքս
Ruby Sparks
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և ֆենթեզի ֆիլմ[1][2][3]
Թվական2012 և նոյեմբերի 29, 2012[4]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորJonathan Dayton[5] և Valerie Faris[5]
ՊրոդյուսերAlbert Berger
Սցենարի հեղինակԶոի Կազան
ԴերակատարներՓոլ Դանո[6][7][3][8][9], Զոի Կազան[7][3][8][9], Անտոնիո Բանդերաս[3][8], Անեթ Բենինգ[3][8][9], Քրիստ Մեսինա[8][9], Deborah Ann Woll[8], Սթիվ Կուգան[8], Էլլիոթ Գուլդ[8], Ալիա Շովքեթ[8], Wallace Langham[8], Աասիֆ Մանդվի[8] և Թոնի Թրաքս[8]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունDeVotchKa
ՄոնտաժՊամելա Մարտին
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ռուբի Սփարքս (անգլ.՝ Ruby Sparks), 2012 թվականին նկարահանված ռոմանտիկ կատակերգական դրամա։ Նկարահանվել է ամերիկացի ռեժիսորներ Ջոնաթան Դեյթոնի և Վալերի Ֆարիսի կողմից, սցենարը գրվել է Զոի Կազանի կողմից։ Գլխավոր դերում է Փոլ Դանոն` որպես մտախոհ գրող, որի հորինած կերպարը` Ռուբի Սփարքսը, որի դերակատարն է Զոի Կազանը, հայտնվում է իրական կյանքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալվին Վեյր-Ֆիլդսը (Փոլ Դանոն) երիտասարդ գրող է, ով փորձում է վերականգնել իր առաջին վեպի հաջողությունը, բայց չի կարողանում իրագործել իր գաղափարներից և ոչ մեկը։ Իր ամոթխածությամբ և գաղափարական տեսակետներով, թե ինչ է նշանակում սիրահարվել, Քալվինը նաև պայքարում է հարաբերություններ ստեղծելու համար` զգալով, որ շատ կանայք են հետաքրքրված իր աստվածացված և կանխամտածված կերպարով։ Իր թերապևտը՝ բժիշկ Ռոզենթալը (Էլիթ Գոլդ) նրան մի հանձնարարություն է տալիս. գրել մեկ էջ մի մարդու մասին, ով սիրում է իր ավելի քան անտարբեր շանը՝ Սքոթիին։ Քալվինը մի երազ է տեսնում, որում հանդիպում է գրավիչ մի կնոջ, ով նկարում է Սքոթիին ու ասում, որ շատ է հավանում։ Քալվինն արթնանում է ու երազից ոգեշնչված գրում աղջկա մասին։ Թերապիայի ժամանակ նա խոստովանում է, որ սիրահարված է այն կերպարին, որի մասին գրում է, և պատմում է թերապևտին Ռուբի Սփարքսի մասին ամեն ինչ։ Քալվինի եղբայրը՝ Հարրին (Քրիս Մեսինա) և եղբոր կինը՝ Սյուզին (Թոնի Թրաքս) գալիս են իր տուն՝ կանացի հագուստեղենի մասին մի քանի հոդվածներ գտնելու։ Նույն գիշերը, մինչ գրամեքենային ընկած կքներ, Քալվինը մի հատված է գրում, որտեղ Ռուբին ընդունում է, որ սիրահարվում է Քալվինին, թեև ինքը այն տղաներից չէ, ում սովորաբար սիրահարվում է։ Հաջորդ օրը Քալվինը ապշած էր՝ գտնելով Ռուբիին իր խոհանոցում՝ որպես իրական ապրող էակ։ Կարծելով, թե խելագարվում է, նա կանչում է Հարրիին, ով չի հավատում նրան ու խորհուրդ է տալիս մեկ ուրիշին գտնել իր անմտությունները լսելու համար։ Ռուբին շփոթված է Քալվինի պահվածքից և պնդում է միասին գնալ, սակայն Քալվինը մենակ է գնում առևտրի և հանդիպում է Մաբելին, որ իր գրքերի երիտասարդ երկրպագու է և Քալվինին նախկինում տվել էր իր հեռախոսահամարը։ Ռուբին բացահայտում է նրանց և կարծում, թե խաբված է։ Հաջորդ տեսարանում Քալվինը պարզում է, որ ուրիշները ևս տեսնում են նրան՝ ապացուցելով, որ նա իրական մարդ է, ոչ թե երևակայության արդյունք։ Քալվինը բացատրում է, որ շատ ճնշված է իրեն զգում, և նրանք հաշտվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Դանոն, որպես Քալվին Վեյր-Ֆիլդս, երիտասարդ գրող է, որը պայքարում է ինքն իր դեմ, քանի որ չի գրել ոչ մի ամբողջական գիրք սկսած տասնինը տարեկանում իր առաջին գրքի հրատարակությունից։
  • Զոի Կազանը, որպես Ռուբի Թիֆֆանի Սփարքս, մի կին է, ով ի սկզբանե երազանք է ու ոգեշնչում է Քալվինին գրել իր մասին մինչ մի օր վերջ ի վերջո նա հայտնվում է նրա իրական կյանքում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբի Սփարքս ֆիլմը գրվել է Զոի Կազանի կողմից, որը խաղում է համանուն կերպարի դերը։ Կազանը սկզբնապես ոգեշնչված մի անտեսված մանեկենից և Պիգմալյոնի միֆից` արագ գրեց սցենարի քսան էջերը, այնուհետև վեց ամսով մի կողմ դրեց այն։ Նա շարունակեց գրելը, երբ արդեն պարզ էր գլխավոր հասկացությունը` սիրո գաղափարի և դրա իրական լինելու համեմատությունը։

References[խմբագրել | խմբագրել կոդը]