Ռուբեն Սահակյան (թուրքագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սահակյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Սահակյան
Ծնվել է1929
Մահացել է1998
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Գործունեության ոլորտԹուրքիայի պատմություն և Հայկական հարց
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ռուբեն Գարեգինի Սահակյան (1929 - 1998), հայ պատմաբան-արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները հիմնականում նվիրված են նորագույն ժամանակաշրջանի Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությանը, հայկական հարցի պատմությանն ու պատմագրությանը, հայերի ցեղասպանության մասին թուրք, անգլիացի, ֆրանսիացի հեղինակների աշխատությունների քննադատական վերլուծությանը։

«Ֆրանսթուրքական հարաբերությունները և Կիլիկիան 1918-1923 թթ.» (1986, ռուս.) աշխատության մեջ արխիվային նորահայտ փաստաթղթերի և օտարալեզու աղբյուրների հիման վրա ցույց է տվել Կիլիկիայի դերը ֆրանս-թուրքական հարաբերություններում, հայերի կացությունն այնտեղ 1919-1922 թվականներին, մասնավորապես լուսաբանել է Հաճընի, Զեյթունի, Այնթապի ինքնապաշտպանությունները։ Քննադատել է Ֆրանսիայի վարած քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ։

Ռուբեն Սահակյանը մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (1966, ոուս., 1991, հայերեն) և «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», (1972) ժողովածուների կազմմանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։