Ռուբեն Ռուբենով
Ռուբեն Ռուբենով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 5, 1893 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 27, 1937 (44 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Բուտովոյի հրաձգարան |
Թաղված | Բուտովոյի հրաձգարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ռուբեն Ղուկասովիչ (Լուկյանովիչ) Ռուբենով (Մկրտչյան)[1](հունիսի 5, 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1937, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ Ադրբեջանի բոլշևիկյան համամիութենական կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար (02/07/1933 - 12/10/1933)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, հայ աշխատավորի ընտանիքում։ 1914 թվականին անդամագրվել է ՌՍԴԲԿ-ին։ Ցարական ռեժիմի օրոք բազմիցս ձերբակալվել է։ Եղել է Անդրկովկասում խորհրդային իշխանության համար պայքարի կազմակերպիչներից։ 1918 թվականից զբաղվել է կուսակցական և պետական աշխատանքով, ղեկավարել է հակահեղափոխության ուժերի ջախջախումը Անդրկովկասում։ 1933 թվականին եղել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և պաշտոնավարել է մինչև նույն տարվա դեկտեմբերի 10-ը, երբ նրան փոխարինել է Միր Ջաֆար Բաղիրովը[2]։ 1934 թվականին նշանակվել է Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) Կիևի մարզի Կուսակցական Վերահսկիչ Կոմիտեի լիազոր ներկայացուցիչ[3]։
1937 թվականի սեպտեմբերի 15-ին ձերբակալվել է «տրոցկիստական ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու» մեղադրանքով։ Նոյեմբերի 27-ին Գերագույն դատարանի զինվորական կոլեգիան նրան մահապատժի է դատապարտել, նույն օրը նրան գնդակահարել են Բուտովոյի հրաձգարանում։
1954 թվականի նոյեմբերի 17-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել։ 1956 թվականին ԽՄԿԿ Թբիլիսիի մարզային կոմիտեն վերականգնել է կուսակցության շարքերում։ Երևանի փողոցներից մեկը կոչվել է Ռուբեն Ռուբենովի անունը (ներկայումս՝ Փավստոս Բյուզանդի փողոց)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Реабилитация: как это было. Документы Президиума ЦК КПСС и другие материалы. В 3-х томах. Том 1. Март 1953 - февраль 1956.. — М.: МФД, 2000. — С. 452.
- ↑ «Azerbaijan SSR»։ Վերցված է 2012-01-24
- ↑ Davies Robert William (2003)։ Stalin-Kaganovich correspondence, 1931-1936։ Yale University Press։ էջ 408։ ISBN 0-300-09367-5։ Վերցված է 2012-01-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն քաղաքական կուսակցությունում | ||
---|---|---|
Նախորդող՝ Վլադիմիր Պոլոնսկի |
Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար 1933–1933 |
Հաջորդող՝ Միր Ջաֆար Բաղիրով |
|
- ԽՄԿԿ անդամներ
- Հունիսի 5 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի նախագահներ
- Հայ կոմունիստներ
- Հայ հեղափոխականներ
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր
- Խորհրդահայեր
- Վիրահայեր
- Ադրբեջանի հեղափոխականներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Բոլշևիկներ