Ռուբեն Չալթիկյան
Ռուբեն Չալթիկյան | |
---|---|
Ծնվել է |
մարտի 25, 1949 (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Հայր | Հովհաննես Չալթիկյան |
Ռուբեն Հովհաննեսի Չալթիկյան (մարտի 25, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (2008)։
Ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Հովհաննես Չալթիկյանի որդին է, ֆիզիկոս-տեսաբան Վիգեն Չալթիկյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 թվականին ավարտել է թիվ 71 դպրոցը, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը և աշխատանքի անցել ֆիզիկական քիմիայի ամբիոնում։ 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1975 թվականից նույն ամբիոնում զբաղվել է լազերաքիմիայով՝ հիմնելով Հայաստանում առաջին գիտահետազոտական լաբորատորիան, որը զբաղվում էր կոնդեսացված միջավայրերում ընթացող լազերաքիմիական պրոցեսներով:
1980 թվականից կատարել է ԽՍՀՄ Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող աշխատանքներ: 1990-2008 թվականներին եղել է ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար: 2008 թվականից նույն ամբիոնի պրոֆեսոր է:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների, արտոնագրերի և թեզիսների՝ նվիրված ամին գերօքսիդ համակարգերերի քիմլուսարձակման կինետիկայի և լազերային աղբյուրներով խթանված ռադիկալային պոլիմերման պրոցեսների ուսումնասիրությանը, պինդ մակերևույթների ձևափոխմանը, նոր համապոլիմերների, լցոնված պոլիմերային և չլցոնված նոր սոսինձների ստացմանը: Նա նաև վեց ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է:[1][2]։